Jump to content

Ներքին Ազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազա (այլ կիրառումներ)
Գյուղ
Ներքին Ազա
ադրբ.՝ Aza
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ՀամայնքՕրդուբադի շրջան և Նախիջևանի գավառ
Այլ անվանումներԱզա, Յուխարի Ազա
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն407 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ներքին Ազա (Ադրբեջան)##
Ներքին Ազա (Ադրբեջան)

Ներքին Ազա (այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Aza - Ազա), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում[1], Գիրան գետի ստորին հոսանքում, հարթավայրում, Երևան-Բաքու երկաթուղու Ազա կայարանի մոտ[2]։

Ներքին Ազան գտնվում է պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում, Գիրան գետի ստորին հոսանքում, Արաքս գետից ոչ հեռու, այգևետ հարթավայրում, Վերին Ազա գյուղից 2 կմ հարավ-արևմուտք[2]։ Գյուղը հիմնված է պատմական Ազատ քաղաքի տարածքում։

Խորհրդային տարիներին մտնում էր Նախիջևանի ԻՍՍՀՕրդուբադի շրջանի մեջ։ Դեր գյուղի հետ միասին միավորված էր Վերին Ազա կոլտնտեսության հետ[2]։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում բնակվում էին հայեր և ադրբեջանցիներ։ Հայերի մի մասն այստեղ եկել էր 1829 թվականին Մարազա քաղաքի շրջակայքից[2]։ Վերջին հայ ընտանիքները այստեղից տեղափոխվել են 1970-ական թվականներին։ Այստեղից էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մայրը՝ Ղումաշը[3]։ Այժմ գյուղի բնակիչները ադրբեջանցիներ են[2]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին Ազայի բնակիչները զբաղվում են երկրագործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ[2]։

Հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գտնվել էր Սուրբ Առաքյալ եկեղեցին, որը մինչև 20-րդ դարը արդեն ավերակ էր։ Գյուղում էր գտնվում Սուրբ Գևորգ մատուռը։

Գյուղի հյուսիսարևմտյան մասում կար 14-րդ դարի և ավելի ուշ ժամանակի գերեզմանոց, որտեղ մինչև 20-րդ դարի վերջերը պահպանվել էին շուրջ 170 հարթ, քառանկյուն և խոյաձև տապանաքար։ 61 տապանաքարի վրա կար արձանագրություն։ Դեռ 1980-ականներին խոյաձև տապանաքարերից մի քանիսը տեղահան էին արվել[4]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայտնի երգահան Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց գողթնեցիներ էին, որը Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք։ Հայրը՝ Եղիան, ծնվել է Երևանի նահանգում՝ Օրդուբադի մոտակայքում, իսկ մայրը՝ Ղումաշը, ծնվել է Ներքին Ազա գյուղում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 38 — 1008 էջ։
  3. Նախիջևան՝ Գլուխ երրորդ
  4. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 224 էջ։
  5. «Արամ Խաչատրյան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.