Հերմաս
Հերմաս, I կամ II դարի քրիստոնյա հեղինակ, գրել է հուդայա–քրիստոնեական բնույթի պարականոն «Հովիվը» երկը։ Հնագույն եկեղեցում Հերմասը համարվել է Պողոս առաքյալի` հռոմեացիներին ուղղված նամակում նշված նույնանուն անձնավորությունը (Թուղթ առ Հռոմեասցիս, 16.14)։ «Հովիվը» իրենից ներկայացնում է հայտնությունների ժողովածու, որոնք տրվում են հեղինակին երկու երկնային էակների՝ մի պատկառազդու ծեր տիկնոջ և հովվի կերպարանքով հրեշտակի միջոցով։ Տեքստի սկզբում հայտարարվում է հեղինակի՝ Հերմասի անունը։ Համաձայն երկրորդ տեսիլքի մի հատվածի Հերմասը պատվեր է ստանում եկեղեցուց պատրաստելու հայտնության երկու օրինակ՝ մեկն ուղարկելու համար Կղեմեսին՝ այլ քաղաքներ ունենալու համար Կղեմեսին՝ այլ քաղաքներ առաքելու համար։ Կղեմեսն անկասկած Կղեմես Հռոմեացի հայրապետն է։
Արտաքնապես գործը բաժանված է երեք մասի՝ հինգ տեսիլք, 12 պատվիրաններ, 10 առակներ։ Գրքի նպատակն է՝ առաջնորդել մարդկանց դեպի զղջումը և սովորեցնել ապրել բարոյական կյանքով և առաքինությամբ։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզնիկ Ծ. Վարդապետ, Հայրաբանություն, Ա մաս, Էջմիածին, 1996։