Հավի և ձվի խնդիր
Հավի և ձվի խնդիր (երբեմն՝ հավի և ձվի երկընտրանք), տրամաբանական պարադոքս հասկացությունների ծավալի ոչ հստակ կիրառմամբ։ Պարադոքսը հետևյալն է․ «Ի՞նչն է եղել ավելի շուտ՝ հավը, թե՞ ձուն»։ Մի կողմից հավի առաջացման համար անհրաժեշտ է ձու, մյուս կողմից՝ ձվի առաջացման համար անհրաժեշտ է հավ։ Անհրաժեշտ է ստեղծել պատճառահետևանքային կապ։
Պարադոքսի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդրի վերաբերյալ կարծիքներ կարելի է գտնել Հին Հունաստանի դասական փիլիսոփաների աշխատություններում։ Նրանց աշխատանքները ցույց են տալիս, որ այս խնդիրը լայն քննարկում է ստացել։
Արիստոտելը կարծում էր, որ դրանցից ոչ մեկը նախապես չի եղել. դրանք ի հայտ են եկել միաժամանակ։ Նա մտածում էր, որ եթե լիներ առաջին մարդը, նա պետք է ծնվեր առանց հոր և մոր, իսկ դա հակառակ է բնությանը։ Ձուն չէր կարող լինել առաջինը, որպեսզի սկիզբ դներ հավերին, որովհետև այն առաջանում է հավից, և հավն էլ չէր կարող լինել առաջինը, քանզի ինքն էլ առաջանում է ձվից[1]։
Խնդիրը վերլուծել է նաև Պլուտարքոսը («Խրատներ» գրքի 8-րդ հատոր)[2], այնուհետև՝ Մակրոբիուսը[3]։
Խնդրի վերաբերյալ ժամանակակից հայացքներ էվոլյուցիոն կենսաբանության տեսանկյունից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձուն՝ որպես բազմացման միջոց, ի հայտ է եկել հավից ավելի շուտ[4]։ Համաձայն ժամանակակից տեսակետների՝ թռչունները սողունների (դինոզավրերի) «ժառանգներն են», որոնք ձվադրմամբ էին բազմանում դեռ դինոզավրերի որոշ տեսակների՝ թռչունների վերափոխվելու էվոլյուցիոն պրոցեսը սկսվելուց առաջ։ Թռչունների դասի ի հայտ գալու պատմական հարաբերական պահին եղել է ձուն, որից ավելի ուշ դուրս է եկել «թռչունը»։ Միևնույն ժամանակ ավելի լայն առումով «ձու» են համարվում նաև կառուցվածքով ու գործառույթներով նրան նման կենսաբանական այլ օբյեկտներ (ձկների, երկկենցղների ձկնկիթները, սողունների ձվերը, որոնք ունեն նաև կոշտ կեղև)։ Սակայն լայն քննարկումները ենթադրում են, որ ավելի վաղ պիտի եղած լինի կենդանի օրգանիզմը, որը էվոլյուցիայի ընթացքում ձեռք է բերել ձվադրմամբ բազմանալու հատկություն։
Սակայն իրականում «հավ թե հավի ձու» խնդիրը լուծում չունի։ Էվոլյուցիան այնքան դանդաղ է ընթացել, որ անհնար է հստակ որոշել սահմանը «հավի» ու «նախահավի» միջև[5]։
Եթե առաջարկվի արհեստական երկիմաստ չափանիշ, ապա խնդրի լուծումը կախված է նրանից, թե ինչ է ենթադրվում «հավի ձու» հասկացության տակ[5][6]։ Որևէ պահի հայտնվել է թռչունը, որ համապատասխանում է չափանիշներին։ Եթե «հավի ձուն» այն ձուն է, որ ածել է հավը, ապա առաջինը եղել է հավը, որ դուրս է եկել ոչ հավի ձվից։ Եթե «հավի ձուն» այն ձուն է, որից դուրս է եկել հավը[7], ապա առաջինը եղել է ձուն, որը հավը չի ածել։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է հումոր, որը դիսոնանսի դեր է խաղում փիլիսոփայական հարցերի և կենսական դժվարությունների միջև․
– Ի՞նչն է եղել բոլորից առաջ՝ հա՞վը, թե՞ ձուն։
– Առաջ եղել է ամեն ինչ՝ և՛ հավ, և՛ ձու։
2006 թվականին Դիսնեյ ընկերությունը «Փոքրիկ ճուտիկը» մուլտֆիլմի պատվին կազմակերպել է քննարկում «Հավ թե ձու» թեմայով[8]։
Դեղին մամուլը նախընտրում է «Բրիտանացի գիտնականները խնդիրը լուծել են հավի (ձու) օգտին» խորագիրը։ Գիտնականները պարզել են, որ հավի ձվի կեղևի ձևավորման գործում կարևոր դեր է խաղում օվոկլեդինին-17 սպիտակուցը, որը չունեն մյուս թռչունները[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ François Fénelon: Abrégé des vies des anciens philosophes, Paris 1726, p. 314 French. (ֆր.) Издание-перевод на английский: Lives of the ancient philosophers, London 1825, p. 202. (անգլ.)
- ↑ Plutarch (1976). Plutarch's Moralia: Table-talk : Books I-III. Heinemann. (անգլ.)
- ↑ Smith, Page; Charles Daniel (2000). The Chicken Book. University of Georgia Press. էջ 169. ISBN 082032213X. (անգլ.)
- ↑ E-mail науки. Вопросы детей, на которые вы не смогли ответить
- ↑ 5,0 5,1 Научпок - Что появилось первым: Курица или яйцо? [HD] - YouTube
- ↑ Что было первым, курица или яйцо? - YouTube
- ↑ Что было первым - курица или яйцо? | Ответы | Вопрос-Ответ | Аргументы и Факты
- ↑ Ученые выяснили, что было раньше – курица или яйцо
- ↑ Британские ученые решили спор о курице и яйце - Korrespondent.net
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտնականները պարզել են, թե ինչն է եղել ավելի շուտ՝ հա՞վը, թե՞ ձուն utro.ru
- Բրիտանացի գիտնականները լուծել են հավի և ձվի վեճը korrespondent.net