Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական
իսպ.՝ Selección de fútbol de España
ՄականունLa Furia Roja (Կարմիր ուժը)
La Roja (Կարմիրը)
ՄիությունԻԱՖՖ
ԿոնֆեդերացիաՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչLuis de la Fuente?
Թիմի ավագԻկեր Կասիլյաս
Ամենաշատ խաղերԻկեր Կասիլյաս (155)
ՌմբարկուԴավիթ Վիլյա (59)[1][2]
Հիմնական մարզադաշտ«Սանտյագո Բեռնաբեու»
«Վիսենտե Կալդերոն»
«Մեստալյա»
ՖԻՖԱ կոդESP
Ամենաբարձր դիրք1 (Հուլ. 2008 – Հուն. 2009)
Ամենացածր դիրք25 (Մարտ 1998)
ԷԼՕ դասակարգում1
Ամենաբարձր դիրք1 (Սեպ. 1920 - Մայ. 1924,
Սեպ. - Դեկ. 1925,
Հուն. 2002,
Հուն. 2008 - Հուն. 2009)
Ամենացածր դիրք20 (Հուն. 1969, Հուն. 1981,
Նոյ. 1991)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Իսպանիա Իսպանիա 1 – 0 Դանիա Դանիա
(Բրյուսել, Բելգիա; Օգոստոսի 28, 1920)
Ամենախոշոր հաղթանակ
Իսպանիա Իսպանիա 13 – 0 Բուլղարիա Բուլղարիա
(Մադրիդ, Իսպանիա; Մայիսի 21, 1933)
Ամենախոշոր պարտություն
Իտալիա Իտալիա 7 – 1 Իսպանիա Իսպանիա
(Ամստերդամ, Նիդեռլանդներ; Հունիսի 4, 1928)
Անգլիա Անգլիա 7 – 1 Իսպանիա Իսպանիա
(Լոնդոն, Անգլիա; Դեկտեմբերի 9, 1931)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն12 (Առաջինը՝ 1934)
Ամենալավ արդյունքՀաղթող, 2010
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն9 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1964, 2008, 2012
Կոնֆեդերացիաների գավաթ
Մասնակցություն1 (Առաջինը՝ 2009)
Ամենալավ արդյունք3-րդ տեղ, 2009
Կայքsefutbol.com
 Spain national association football team Վիքիպահեստում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (իսպ.՝ Seleccion de futbol de Espana), ներկայացնում է Իսպանիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և ընկերական հանդիպումներում։ Իսպանիան անդամագրվել ՖԻՖԱ 1904 թվականին, թեև իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ ստեղծվել է դեռևս 1909 թվականին։ Իսպանիայի հավաքականը մասնակցել է թվով տասնչորս և ավելի առաջնությունների, որոնցից ինը միայն Եվրոպայի խաղերին։ Աշխարհի խաղերում ունի մեկ հաղթանակ, որն էլ տոնել է 2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ հաղթելով Նիդերլանդներին։ 1967, 2008 և 2012 թվականներին Իսպանիան հռչակվում է Եվրոպայի չեմպիոն, եզրափակչում հաղթելով Ֆրանսիային, Գերմանիային և Իտալիային։ Իսպանիան գրանցեց մի այնպիսի ռեկորդ, որ մինչև օրս ոչ ոք չի գերազանցել-35 իրար հետևից անընդմեջ խաղերում հաղթել։ Այս նվաճումները շարունակվեց մինչև 2012 թվականը։ Իսպանական հրավառությունը ավարտվեց Իտալիայից կրած պարտությունով։ Դրան շարունակեցին պարտությունները Սլովակիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։ Առջևում 2014 թ. Բրազիլիայում անցկացվող աշխարհի խաղերն էր և Իսպանիան մեծ հույսեր էր կապում այդ առաջնության հետ։ Իսպանիան իր երկրպագուներին չպետք է հուսախափ աներ դրա համար պետք էր ավելի շատ մարզումներ։

Իսպանիան 2014 թվականի Աշխարհի խաղերի ընտրական փուլի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզումները թողեցին իրենց արդյունքները և Իսպանիան կարճ ժամանակահատվածով ոտքի կանգնեց։ Ընտրական փուլում Իսպանիան համալրված էր վերջին խմբում և խմբակիցներն էին Ֆրանսիան, Ֆինլանդիան, Վրաստանը և Բելառուսը։

Իսպանիան 2014 թվականի Աշխարհի խաղերի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես տեսանք Ընտրական փուլի շրջանում Իսպանիան վերածնունդ ապրեց՝ աշխատանքի շնորհիվ։ Իր խմբում առաջատարի կարգավիճակով Իսպանիան մեկնեց Բրազիլիա։ ՖԻՖԱ-ի որոշմամբ Իսպանիան հանգրվանեց Բ խմբում, ուր և Նիդերլանդների, Չիլիի և Ավստրալիայի հավաքականներն էին։ Իսպանիայի առաջին տուրի հանդիպումը ըեղի ունեցավ Սալվադոր քաղաքի Ֆոնտե Նովա ստադիոնում։ Այստեղ Իսպանիան մրցելու էր Նիդերլանդների ընտրանու հետ։ Խաղի սկզբերին Իսպանիան խփեց իր գնդակը հեշտությամբ, և պատասխան ստացավ հինգ գնակ։ Իսպանիան տանուլ տվեց խաղը։ Նիդերլանդներից կրած պարտությունից հետո Իսպանիայի երկրպագուները մտածում էին, որ դա զուգադիպություն է։ Հաջորդ հակառակորդը դա Չիլին էր, ում Իսպանիան բազմիցս էր հասցրել հաղթել։ Մրցակցությունը տեղի ունեցավ Ռիո դե Ժանեյրոի Մարականա մարզադաշտում։ Այստեղ ևս առաջին խաղակեսում եվրոպացիները խփեցին իրենց առաջին գնդակը, իսկ երկրորդով եզրափակին իրենց հաջողությունը։ Չիլիից կրած պարտությունը ջնջեց վերջին հույսը հաջորդ փուլ հասնելու։ Իսպանացիները հուսալքված էին։ Հաջորդ մրցակիցը Ավստրալիան էր, որին պետք է հաղթեին իրենց արժանապատվությունը պահելու համար։ Սուրիտիբա քաղաքի Բաիխադա արենայում Իսպանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ավստրալիայի դարպասը տանելով ապարդյուն հաղթանակ։

Մարզչական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 25, 2010

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Իկեր Կասիլյաս մայիսի 20, 1981 (42 տարեկան) 127 (0) Իսպանիա Ռեալ Մադրիդ
23 Խոսե Մանուել Ռեյնա օգոստոսի 11, 1981 (42 տարեկան) 1 (0) Գերմանիա Բավարիա Մյունխեն
12 Դավիդ Դե Խեա մայիսի 21, 1992 (31 տարեկան) 19 (0) Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Պաշտպաններ
18 Դանիել Կարվախալ փետրվարի 28, 1992 (32 տարեկան) 1 (0) Իսպանիա Ռեալ Մադրիդ
3 Ժերար Պիկե փետրվարի 2, 1987 (37 տարեկան) 14 (4) Իսպանիա Բարսելոնա
4 Խավի Մարտինես հուլիսի 14, 1985 (38 տարեկան) 30 (5) Գերմանիա Բավարիա Մյունխեն
15 Սերխիո Ռամոս մարտի 30, 1986 (38 տարեկան) 57 (5) Իսպանիա Ռեալ Մադրիդ
2 Ռաուլ Ալբիոլ սեպտեմբերի 04, 1985 (38 տարեկան) 28 (1) Իտալիա Նապոլի
Կիսապաշտպաններ
6 Անդրես Ինիեստա մայիսի 11, 1984 (39 տարեկան) 40 (6) Իսպանիա Բարսելոնա
8 Տիագո Ալկանտարա մայիսի 20, 1992 (31 տարեկան) 5 (1) Իսպանիա Բավարիա Մյունխեն
10 Ֆրանսեսկ Ֆաբրեգաս մայիսի 04, 1987 (36 տարեկան) 48 (5) Իսպանիա Բարսելոնա
13 Խուան Մանուել Մատա ապրիլի 28, 1988 (35 տարեկան) 7 (3) Անգլիա Չելսի
14 Չաբի Ալոնսո նոյեմբերի 25, 1981 (42 տարեկան) 66 (7) Իսպանիա Ռեալ Մադրիդ
16 Սերխիո Բուսկետս հուլիսի 16, 1988 (35 տարեկան) 11 (0) Իսպանիա Բարսելոնա
20 Սանտի Կասորլա հունվարի 24, 1985 (39 տարեկան) 28 (1) Անգլիա Արսենալ
21 Դավիդ Սիլվա հունվարի 08, 1986 (38 տարեկան) 33 (6) Անգլիա Մանչեսթեր Սիթի
22 Խեսուս Նավաս նոյեմբերի 21, 1985 (38 տարեկան) 18 (4) Անգլիա Մանչեսթեր Սիթի
Հարձակվողներ
24 Ֆեռնանդո Լյորենտե հուլիսի 03, 1985 (38 տարեկան) 33 (13) Իտալիա Յուվենտուս
9 Ֆեռնանդո Տոռես մարտի 20, 1984 (40 տարեկան) 72 (23) Անգլիա Չելսի
11 Ալվարո Նեգրեդո օգոստոսի 20, 1985 (38 տարեկան) 27 (7) Անգլիա Մանչեսթեր Սիթի
7 Պեդրո Ռոդրիգես ապրիլի 13, 1987 (37 տարեկան) 38 (15) Իսպանիա Բարսելոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։