Jump to content

Լուիս դե լա Ֆուենտե Կաստիլյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս դե լա Ֆուենտե Կաստիլյո
իսպ.՝ Luis de la Fuente
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1961(1961-06-21) (63 տարեկան)
Ծննդավայր Արո, Ռիոխա, Իսպանիա
Հասակ 1,72 մետր
Դիրք պաշտպան

Լուիս դե լա Ֆուենտե Կաստիլյո (իսպ.՝ Luis de la Fuente Castillo,հունիսի 21, 1961(1961-06-21), Արո, Ռիոխա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան և ֆուտբոլի մարզիչ, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Խաղային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե լա Ֆուենտեն «Ատլետիկ Բիլբաո» ակումբի սան է, որի համակարգում հայտնվել է 1976 թվականին[1]։ Սկզբում հանդես է եկել «Բիլբաո Ատլետիկի» պահեստային թիմում։ 1981 թվականի մարտի 8-ին նորամուտն է նշել հիմնական թիմում՝ փոխարինման դուրս գալով «Վալենսիայի» հետ խաղի երկրորդ խաղակեսում, որն ավարտվել է 0:0 հաշվով[2]։ 1982 թվականի ամռանը վերջնականապես դարձել է հիմնական թիմի խաղացող։ Օգնել է «բասկերին» նվաճել երկու անընդմեջ չեմպիոնական տիտղոս։ 1983 թվականի մարտի 26-ին պրոֆեսիոնալ մակարդակում խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Սելտայի» դարպասը (խաղն ավարտվել է 4:0 հաշվով)[3]։ 1987 թվականի հուլիսին տեղափոխվել է «Սևիլյա», որտեղ նույնպես դարձել է հիմնական կազմի խաղացող[4]։ Սևիլյան ակումբում չորս մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ատլետիկ», բայց հանդես է եկել հիմնականում որպես փոխարինող խաղացող[5]։ Դե լա Ֆուետեի կարիերայի վերջին ակումբը «Ալավես» ակումբն է, որտեղ 1994 թվականին 33 տարեկանում ավարտել է խաղային կարիերան[1]։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է իսպանական ցածր դիվիզիոնների «Պորտուգալետե» և «Աուրերա» ակումբներում, այնուհետև աշխատանքի է անցել «Բիլբաո Ատլետիկ» երիտասարդական թիմում, որտեղ աշխատել է մի քանի տարի[6]։ 2011 թվականի հուլիսի 13-ին նշանակվել է «Ալավես» ակումբի գլխավոր մարզիչ, սակայն այնտեղ աշխատել է ընդամենը երեք ամիս՝ անցկացնելով ընդամենը 11 հանդիպում, իսկ հոկտեմբերի 17-ին հեռացվել է աշխատանքից[7][8]։ Դրանից հետո 2013 թվականի հունիսից գլխավորել Է Իսպանիայի տարբեր տարիքի երիտասարդական թիմերը, որոնց հետ նկատելի հաջողությունների է հասել։ 2015 թվականի ամռանը պատանեկան թիմը հաղթանակ է տարել Եվրոպայի առաջնությունում (եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել է Ռուսաստանի հավաքականը)[9]։ Չորս տարի անց Դե լա Ֆուենտեի սաները հաղթանակ են տարել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ եզրափակչում նրանց մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր[10]։ Նաև կարողացել է թիմին տանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների՝ եզրափակիչ խաղում 1:2 հաշվով պարտություն կրելով Բրազիլիայի հավաքականից[11]։

2022 թվականի դեկտեմբերի 8-ին Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Դե լա Ֆուենտեն կզբաղեցնի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով հրաժարական տված Լուիս Էնրիկեին[12]։ 2023 թվականի հունիսին թիմը հաղթանակ է տարել ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայում՝ մրցաշարի եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով Խորվաթիայի հավաքականին[13]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Խ Հ Ոչ ոքի Պ % հաղթանակ
Պորտուգալետե 1 հուլիսի 1997 30 հունիսի 2000 122 69 34 19 56,56
Աուրերա 1 հուլիսի 2000 14 մարտի 2001 32 11 13 8 34,38
Բիբլիո Ատլետիկ 8 հուլիսի 2006 28 մայիսի 2007 38 11 12 15 28,95
Բիբլիո Ատլետիկ 8 հուլիսի 2009 7 հուլիսի 2011 76 21 29 26 27,63
Ալավես 13 հուլիսի 2011 17 հոկտեմբերի 2011 11 4 4 3 36,36
Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքական (մինչև 19 տարեկան) 1 հունիսի 2013 24 հուլիսի 2018 48 34 5 9 70,83
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքական (մինչև 21) 25 հուլիսի 2018 11 դեկտեմբերի 2022 42 34 4 4 80,95
Իսպանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքական 1 հունիսի 2021 7 օգոստոսի 2021 6 3 2 1 50,00
Իսպանիայի հավաքական (Օլիմպոս) 12 դեկտեմբերի 2022 մինչ օրս 18 15 1 2 83,33
Ընդամենը

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկ Բիլբաո»

  • Իսպանիայի չեմպիոն (2)՝ 1982/83, 1983/84
  • Իսպանիայի գավաթակիր՝ 1983/84

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 19 տարեկան)՝ 2015
  • Եվրոպայի առաջնության հաղթող (մինչև 21)՝ 2019
  • ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի հաղթող՝ 2022/23

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Falagán, Aser (2021 թ․ օգոստոսի 7). «De la Fuente, el éxito de un técnico discreto» [De la Fuente, the success of a low-key manager]. El Comercio (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «0–0: Abdicación valencianista ante el Athletic» [0–0: Valencianista abdication against Athletic]. Mundo Deportivo (իսպաներեն). 1981 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Castañeda, Eduardo (1983 թ․ մարտի 27). «El Athletic, sin problemas» [Athletic, no problems]. Mundo Deportivo (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Granado, Luis (1987 թ․ հուլիսի 6). «El lateral del Athletic De la Fuente firma hoy contrato por el Sevilla» [Athletic's full back De la Fuente signs contract with Sevilla today]. ABC (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «El Sevilla traspasa a De la Fuente al Athletic de Bilbao por veinte millones» [Sevilla transfer De la Fuente to Athletic de Bilbao for twenty millions]. ABC (իսպաներեն). 1991 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. «Luis de la Fuente ya trabaja con el Bilbao Athletic» [Luis de la Fuente already works with Bilbao Athletic]. El Correo (իսպաներեն). 2009 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  7. «Luis de la Fuente retorna al Alavés como entrenador después de 17 años» [Luis de la Fuente returns to Alavés as a manager 17 years later]. Marca (իսպաներեն). 2011 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  8. M. Otero, Pablo (2011 թ․ հոկտեմբերի 16). «El Alavés destituye a su técnico Luis de la Fuente» [Alavés dismiss their manager Luis de la Fuente]. Marca (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  9. «Los campeones Sub-19 ya están en España» [The Under-19 champions are already in Spain]. El Mundo (իսպաներեն). 2015 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
  10. Fisher, Ben (2019 թ․ հունիսի 30). «Classy Spain sink Germany to lift Euro Under-21 Championship». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  11. «Tokyo Olympics 2021 medal count updates: who has won more? Tally by country, today, 7 August». Diario AS. 2021 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Де ла Фуэнте займёт пост главного тренера сборной Испании». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Сборная Испании стала победителем Лиги наций
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս դե լա Ֆուենտե Կաստիլյո» հոդվածին։