Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)
Ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, կենտրոնական թանգարան, Swedish government agency?, ժամանակակից արվեստի թանգարան և կինոթատրոն |
Երկիր | Շվեդիա[1][2] |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Սկեպպսհոլմեն |
Կազմված է | Nordic Excellence Network |
Մասն է | Ministry of Culture of Sweden? |
Պատկանում է | Ministry of Culture of Sweden?[3] |
Հասցե | Skeppsholmen և Exercisplan 4 Skeppsholmen, 111 49 Stockholm[2]11149[2] և 111 49[2] |
Հիմնադրվել է | մայիսի 9, 1958 և 1958[4] |
Հիմնադիր | Otte Sköld?[5] |
Տնօրեն | Gitte Ørskou?[6] |
Կայք | modernamuseet.se(շվեդ.) |
Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet), արդի և ժամանակակից արվեստի պետական թանգարան Ստոկհոլմում։ Գտնվում է Սկեպպսհոլմեն կղզում, կենտրոնական Ստոկհոլմում, բացվել է 1958 թվականին։ 2009 թվականին Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը՝ Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան (շվեդ.՝ Moderna Museet Malmö):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1958 թվականի մայիսի 9-ին[7]։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Պոնտուս Հուլտենը[8]։ 2010 թվականի մայիսին թանգարանի նոր տնօրեն դարձավ Դանիել Բիրնբաումը[9]։
2009 թվականին Մալմյոյի Ռուսեում կոչվող շենքում բացվել է թանգարանի նոր մասնաճյուղը[10]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է շվեդական և միջազգային արդի և ժամանակակից արվեստի նմուշներ, այդ թվում Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքներից և Թաթլինի աշտարակի մոդելը։ Հավաքածուն ներառում է նաև այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Մարսել Դյուշանը, Լուիզա Բուրժուան, Նիկի դը Սենտ Ֆալը, Անրի Մատիսը և Ռոբերտ Ռաուշենբերգը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների աշխատանքների շարունակական ձեռքբերումները[11]։
1993 թվականի նոյեմբերի 8-ին Պիկասոյի վեց աշխատանք և Ժորժ Բրաքի երկու աշխատանք, 40 միլիոն ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ, գողացան թանգարանից։ Կողոպտիչները թանգարան էին մտել գիշերով տանիքից՝ կրկնելով ֆրանսիական Rififi (ֆր.՝ 'Du rififi chez les hommes) ֆիլմի մեթոդը[12]։ Պիկասոյի բոլոր վեց նկարները և Բրաքի նկարներից մեկը վերականգնվել են[13]։
Թանգարանի մշտական հավաքածուն տեսնելն անվճար է, բայց ժամանակավոր ցուցահանդեսներից մի քանիսի համար գործում է մուտքի վճար[14]։
Պոնտուս Հուլտենի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին թանգարանի նախկին տնօրեն Պոնտուս Հուլտենը թանգարանին նվիրեց շուրջ 700 աշխատանք՝ իր արխիվի և գրադարանի հետ միասին։ Նրա հավաքածուի մի քանի աշխատանքներ ցուցադրվում են թանգարանի մշտական հավաքածուի հետ, մյուս մասը ցուցադրվում է Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահում[8]։
Քանդակների պուրակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ունի քանդակների պուրակ, որտեղ ցուցադրվում են տարբեր ազգերի քանդակագործների աշխատանքներ[15]
- Չորս տարր, Ալեքսանդր Կոլդեր, 1961
- Le Paradis fantastique, Ժան Թեգլի և Նիկի դե Սեն-Ֆալ, 1966
- Déjeuner sur l'herbe, Պաբլո Պիկասո և Կառլ Նեսյար, 1962
- Monumentalfigur, Քրիստիան Բերգ, 1927
- Monument över den sista cigaretten, Էրիկ Դիետման, 1975
- Leninmonument 13 april 1917, Նյորն Լյովին, 1977
- Mannen på templet, Բյորն Նյորգաարդ, 1980
- Svart svensk granit, Ուլրիխ Ռյուկրիեմ, 1981
- Pavilion Sculpture II,Դան Գրահամ, 1984
- Լուիզա, Թոմաս Մ. Վուդրուֆ, 1987
- Ազատություն և հավատք, Ջոզեֆ Կոշուտ, 1998
- Անվերնագիր, Պեր Քիրկեբի, 1999–2000
- Անկայուն, Լարս Էնգլունդ, 2005
- Närkontakt, Գուստավ Կրայց, 2008
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ի սկզբանե գտնվում էր Սկեպպսհոլմենի Exercishuset-ում[7]։
1994-1998 թվականներին այն ժամանակավորապես տեղափոխվեց Spårvägshallarna կոչվող վայր[16], նախքան իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոյի նոր նախագծած շենքի կառուցումը[17]։ Պոնտոս Հուլտենի ուսումնասիրությունների սրահը նախագծել է Ռենցո Պիանոն։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանն ամբողջ տարվա ընթացքում կազմակերպում և հանդիսանում է ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցահանդեսների վայր։ 2005 թվականին թանգարանը կազմակերպել onedotzero ցուցադրություններով, ինստալյացիաներով, զրույցներով և կենդանի VJ աուդիո-վիզուալ միջոցառումներով փառատոնը, որը թանգարան բերեց նոր երիտասարդ լսարան[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Public register of government agencies in Sweden
- ↑ https://www.statskontoret.se/contentassets/73dfde44d5bc4cffaace77dd47226c69/arsarbetskrafter-i-staten-oppna-data_webben.xlsx
- ↑ https://www.modernamuseet.se/
- ↑ https://www.modernamuseet.se/stockholm/en/the-collection/history/
- ↑ https://www.modernamuseet.se/malmo/en/2019/06/13/gitte-orskou-will-new-director-moderna-museet/
- ↑ 7,0 7,1 «Exercishuset på Skeppsholmen». www.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 8,0 8,1 Pauli, Calle (2005 թ․ նոյեմբերի 10). «Pontus Hultén donerar 700 verk till Moderna Museet». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Rachlin, Natalja (2012 թ․ հունիսի 12). «In Stockholm, Stretching a Museum's Boundaries». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Moderna Museet». www.malmo.se. Malmö Municipality. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Om samlingen». sis.modernamuseet.se. Moderna Museet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Axedin, Annie; TT (2013 թ․ նոյեմբերի 12). «Största konstkuppen inte helt löst». Södertörns Högskola. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Spektakulära konststölder genom tiderna». www.barnebys.se. Barnebys. 1995 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Stockholm TT (2014 թ․ հոկտեմբերի 17). «Fri museientré återinförs». www.svd.se. Svenska Dagbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Utomhusskulpturer på Skeppsholmen, Stockholm» (PDF). www.modernamuseet.se. Moderna Museet. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Odefalk, Eva (1997 թ․ դեկտեմբերի 27). «Flyttfest». www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Moneo, Rafael; Mårtelius, Johan; Jewson, William; Lidman, Åke E:son (1998). Modern Museum and Swedish Museum of Architecture in Stockholm (Swedish). Stockholm: Arkitektur. ISBN 91-87214-76-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Jacobsson, Cecilia (2005 թ․ հունվարի 13). «Visuellt och utmanande på Moderna». www.dn.se. Dagens Nyheter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Ստոկհոլմ)» հոդվածին։ |
|