Թերջոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թերջոլա
վրաց.՝ თერჯოლა
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթ
Հիմնադրված էXVI դար թ.
Տվյալ կարգավիճակում1983 թվականից
ԲԾՄ170±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն4644[1] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ391
Փոստային դասիչ2400[2]
Թերջոլա (Վրաստան)##
Թերջոլա (Վրաստան)

Թերջոլա (վրաց.՝ თერჯოლა), քաղաք Վրաստանի արևմտյան մասում՝ Իմերեթ երկրամասում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Չխարա գետի աջ ափին, Թբիլիսի-Զեստափոնի ավտոմայրուղու մերձակայքում, Թբիլիսիից 190, Զեստափոնից 14 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ 2014 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 4.644.[3]: Բնակչությունը՝ 4830 մարդ (2023)[4]։

Առաջին անգամ հիշատակվել է 17-րդ դարի պատմական աղբյուրներում։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1983 թվականին։

Թերջոլայում ու նրա շրջակայքում պահպանվել են պատմա-մշակութային մի շարք ուշագրավ հուշարձաններ, որոնցից են Սկանդե բերդը, Գոգնի բերդի ու եկեղեցու մնացորդները, Չխալթիի եկեղեցական համալիրը՝ բազմաթիվ հնություններով, որոնց մի մասը ցուցադրվում է Վրաստանի թանգարաններում

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրիան Գիորգաձե (ծնվ. 1976 թ.), հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2005 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2000 և 2004 թթ. օլիմպիական խաղերի մասնակից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  2. საქართველოს ფოსტა — 1805.
  3. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. November 2014. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերջոլա» հոդվածին։