Եյլի համալսարանի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եյլի համալսարանի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Հեյվեն[1]
Մասն էԵյլի համալսարան[2] և Փիթսբուրգի համալսարան[2]
Պատկանում էԵյլի համալսարան
Հիմնադրվել է1832
ՀիմնադիրՋոն Թրամբալ[3]
ՏնօրենJohn Marshall Phillips?[4], Լամոնտ Մուր[5] և Andrew Carnduff Ritchie?[6]
Կայքartgallery.yale.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Եյլի համալսարանի պատկերասրահ (անգլ.՝ Yale University Art Gallery), արևմտյան կիսագնդի ամենահին համալսարանական պատկերասրահ[7] Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում, որի կամպուսի մի քանի շենքերում տեղակայված են արվեստի նշանակալի և հանրագիտարանային հավաքածուներ։ Չնայած այն ընդգրկում է բոլոր մշակույթներն ու ժամանակաշրջանները, պատկերասրահում առանձնանում են վաղ շրջանի իտալական կտավները, աֆրիկյան քանդակները և ժամանակակից արվեստը։ Թանգարանը Հյուսիսային Ամերիկայի համարժեք թանգարանների ծրագրի անդամ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 1832 թվականին, երբ հայրենասեր նկարիչ Ջոն Թրամբալը Ամերիկյան հեղափոխության ավելի քան 100 գեղանկարներ նվիրել է Եյլի քոլեջին և նախագծել բնօրինակ նկարների պատկերասրահ[8]։ Համալսարանի հին կամպուսի շենքը վեր է խոյացել 1901 թվականին։ Նեոռոմանական ոճով կառույցը նախագծել է Էգերտոն Սվարթվոութը, շենքը կառուցվել է 1928 թվականին։

Պատկերասրահի գլխավոր շենքը կառուցվել է 1947-1953 թվականներին։ Այն Եյլում ճարտարապետություն դասավանդող Լուիս Կանի առաջին նախագիծն էր[9] («Կանը մեծ դեր է խաղացել Եյլի գեղարվեստական զարգացման գործում։ Եվ Եյլն էլ իր հերթին Կանի ճանապարհը հղկել է որպես ճարտարապետ»)[10]։ Չնայած պողպատե և երկաթբետոնե կառուցվածքով պատկերասրահը կարող է աչքին պարզ թվալ, այն նախագծվել է խստապահանջ ընթացքով[11]։ Կանը ու Անն Թինգը, Փենսիլվանիայի նահանգում առաջին լիցենզավորված կին ճարտարապետը[12] և Կանի անկախ պրակտիկայի աշխատակիցը, «պատրաստել են սալաքար, որը պետք է լցվեր մետաղական ձևերի մեջ՝ եռաչափ բուրգի տեսքով։ Կաղապարները հանելուց հետո մնացել է բետոնե խիտ զանգվածը՝ դրոշմված քառանկարի բացվածքով"[10]: Պատկերասրահի առաստաղը նախագծել է Թինգը, որը հիացած էր երկրաչափությամբ և տիեզերական շրջանակներով[13]։

1998 թվականին պատկերասրահում սկսվել է հիմնանորոգում և ընդլայնում։ 1953 թվականին կառուցված շենքի հիմնանորոգումն ավարտվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետների պոլշեկ համագործակցության կողմից շատ տարածքներ վերադարձվեցին Կանի սկզբնական նախագծի տեսքին։ Ծրագիրն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 135 միլիոն դոլար արժեքով[9][14]։ Ընդլայնված տարածքը կազմում է 6,500.9 քառ. մետր։

2011 թվականի դեկտեմբերին թանգարանը հայտարարել է շրջանավարտ Ստեֆան Սուսմանի $ 11 միլիոն արժողությամբ նվերի մասին՝ թանգարանի նորաստեղծ չորրորդ հարկում պատկերասրահներ ստեղծելու համար[15][16][17]։

2018 թվականի հուլիսին Ստեֆանի Ուիլսը դարձել է Յեյլի համալսարանի պատկերասրահի տնօրենը[18]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Յեյլի համալսարանի մասնաճյուղ՝ պատկերասրահն առաջարկում է կրթական ծրագրեր համալսարանականների, Նյու Հեյվենի դպրոցների և լայն հասարակության համար։ Նմանատիպ ծրագրերից է 1998 թվականին հիմնադրված «Պատկերասրահի ուղեցույց» ծրագիրը, որն շրջանավարտներին ուսուցում է շրջայցեր կատարել թանգարանում[19]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի համալսարանի պատկերասրահի մուտքն անվճար է[14]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի հանրագիտարանային հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 200,000 առարկաներ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր։ Մշտական հավաքածուն ներառում է[20].

2005 թվականին թանգարանը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկացի ազդեցիկ լանդշաֆտային լուսանկարիչ Ռոբերտ Ադամսի 1,465 ժելատինե արծաթյա տպագրական գործերը։ 2009 թվականին Դյուք համալսարանի Նաշեր պատկերասրահի հետ համատեղ թանգարանն իր ընդարձակ հավաքածուից ներկայացրել է Պաբլո Պիկասոյի գեղանկարներն ու գծանկարները[8]։ Պիկասոյի համապատասխան նկարների կողքին Եյլի համալսարանի գրադարանից ցուցադրվել են Գերտրուդ Սթայնի ձեռագիր արխիվները[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20240207001750/https://www.aamg-us.org/institutional-members/
  3. https://artgallery.yale.edu/about/architecture
  4. https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/phillips-cpl.-john-marshall
  5. https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/moore-lt.-lamont
  6. Monuments Men Foundation for the Preservation of Art — 2007.
  7. «Yale University Art Gallery – 1953». www.building.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Special Exhibit Examines Dynamic Relationship Between the Art of Pablo Picasso and Writing» (PDF). webgallery.yale.edu. Yale University Art Gallery press release. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  9. 9,0 9,1 Antiques Magazine, November–December 2012, 108-109.
  10. 10,0 10,1 Wiseman, Carter (2007). Louis I. Kahn: Beyond Time and Style (First ed.). W.W. Norton & Company.
  11. Tyng, Alexandrea (1984). Beginnings: Louis Kahn's Philosophy of Architecture. Canada: Wiley-Interscience.
  12. Schaffner, Ingrid. «Anne Tyng: Inhabiting Geometry» (PDF). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. Marcus, George; Whitaker, William (2013). The Houses of Louis Kahn. Yale University Press.
  14. 14,0 14,1 Charles McGrath (December 6, 2012), A King of Art With the Midas Touch New York Times.
  15. «Yale University Art Gallery announces $11 million gift to name new exhibition spaces». Yale News. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  16. "Gallery Gift Inspired by Free Drinks," The Wall Street Journal.
  17. «With $11 mil donation, YUAG reopening on schedule». Yale Daily News. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  18. «Stephanie Wiles of Cornell named next director of the Yale Art Gallery». Yale News. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  19. Tom, Sullivan. «Student gallery guides help illuminate Yale's art collections». Yale Daily News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  20. 20,0 20,1 Yale Art Gallery

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եյլի համալսարանի պատկերասրահ» հոդվածին։