Ալբերտո Ջակոմետի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալբերտո Ջակոմետի
ֆր.՝ Alberto Giacometti
Alberto-Giacometti,-etching-(author-Jan-Hladík-2002).jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1901(1901-10-10)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրBorgonovo, Bregaglia, Bergell, Maloja District, Գրաուբյուդեն, Շվեյցարիա
Մահացել էհունվարի 12, 1966(1966-01-12)[1][2][3][4][5][6][7] (64 տարեկանում)
Վախճանի վայրըChur, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Ֆրանսիա[8]
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունԳրանդ Շոմեր ակադեմիա
ՈւսուցիչԷմիլ Անտուան Բուրդել
Ստեղծագործություն(ներ)Grande Femme II, Grande tête mince և L'Homme qui marche I
Ժանրաբստրակցիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և գրող
Ծնողներհայր՝ Giovanni Giacometti
Alberto Giacometti Վիքիպահեստում

Ալբերտո Ջակոմետի (իտալ.՝ Alberto Giacometti, հոկտեմբերի 10, 1901(1901-10-10)[1][2][3][4][5][6][7], Borgonovo, Bregaglia, Bergell, Maloja District, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունվարի 12, 1966(1966-01-12)[1][2][3][4][5][6][7], Chur, Շվեյցարիա[1]), շվեյցարացի քանդակագործ, նկարիչ, գրաֆիկ, 20-րդ դարի խոշորագույն վարպետներից մեկը:

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջակոմետին ծնվել է 1901 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Բորգոնովո շրջանի Ստամպա գյուղում, նկարիչ Ջովանի Ջակոմետիի ընտանիքում: Արվեստի նկատմամբ սերը դրսևորվել է վաղ մանկությունից, երբ Ալբերտոն սկսել է զբաղվել ծեփագործությամբ ու նկարչությամբ: 1919-1920 թվականներին գեղանկարչություն է ուսանել Ժնևի գեղարվեստի դպրոցում` քանդակագործության բաժնում: 1920 և 1921 թվականներին ճամփորդել է Իտալիայում, որտեղ ծանոթացել է իտալական դասական արվեստին ու Հին Հռոմի հուշարձաններին:

1922 թվականին ապրել ու ստեղծագործել է Փարիզում, որտեղ մտերմացել է Անդրե Բրետոնի, Լուի Արագոնի, Պաբլո Պիկասսոյի, Խոան Միրոյի, Մաքս Էռնսթի, Ժան Պոլ Սարտրի, Սեմյուել Բեքեթի հետ: Սովորել է Փարիզի Գրանդ Շոմիեր ստուդիայում` Էմիլ Անտուան Բուրդելի մոտ (1922-1925): Ամառվա ամիսներն անցկացրել է Շվեյցարիայում:

Ջակոմետիի` վաղ շրջանի գործերը ռեալիստական ոճով են, սակայն Փարիզում նա կրել է կուբիզմի ազդեցությունը («Տորս» 1925, «Կերպարներ» 1926-1927), տարվել Աֆրիկայի, Օվկիանիայի, Ամերիկայի հին արվեստով («Գլուխ» 1925, «Ջղաձգվող մարդ» 1926, «Կին-գդալ» 1926):

«Սյուրռեալիզմը` հեղափոխության ծառայող» ամսագրում հրապարակվել են նրա գործերը: 1927 թվականին նրա աշխատանքները ներկայացվել են Թյուլրիի սալոնում, անհատական առաջին ցուցահանդեսը կայացել է 1932 թվականին: Այս տարիների աշխատանքները միավորում են կուբիզմն ու Օվկիանիայի արխաիկ ճկունությունը, երազատեսության երևակայությունը և բռնությունն ու էրոտիզմը («Կին-գդալ» 1926, «Վանդակ» 1930, «Կտրված կոկորդով կինը» 1932, «Սյուրռեալիստական սեղան» 1933): 1930 թվականին հարել է սյուրռեալիստների խմբին` մի քանի տարի լինելով նրա ակտիվ անդամներից մեկը: Այս տարիներին նա ստեղծել է մի շարք քանդակներ, որոնք անվանել է «քանդակներ վանդակում»: Այս շարքի առավել հայտնի ստեղծագործություններից են «Պալատը առավոտյան ժամը չորսին» (1923-1933) և «Հետքերի ժամը կամ Կախված գունդ» (1930-1931) քանդակները: Ինքը Ջակոմետին իր աշխատանքներն անվանել է «խորհրդանշական ազդեցության առարկաներ»:

1935 թվականին նկարիչը դադարել է սյուրռեալիզմը ներկայացնելուց` այս շրջանի ստեղծագործություններն անվանելով «լիարժեք փակուղի»:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (այս ժամանակաշրջանը քանդակագործն անցկացրել է Ժնևում) նա անցնում է նոր` ավելի հումանիստական ոճի, դիմանկարային գեղանկարչության ու գրաֆիկայի («Քայլող մարդ» 1947, «Անետայի դիմանկարը» 1950, «Դիեգոյի կիսանդրին» 1954):

Հետպատերազմյան շրջանում շատերն են առանձնացրել Ջակոմետիին` որպես նշանավոր նկարիչ էքզիստենցիալիստ, այդ թվում` Սարդրը և Ժան Ժենեն: Նրա նուրբ կերպարները, որոնք միայնակ ներկայացված են տիեզերքի անծայրածիր տարածության մեջ, ընդհանուր առմամբ արտահայտում են մարդու մեկուսացումը, ինչը բնորոշ է ֆրանսիական ավանգարդին: Գրող Ֆրանսիս Պոնժը Ջակոմետիի արվեստի այս տեսանկյունը վառ արտահայտել է «Reflexions sur les statuettes, figures et peintures d’Alberto Giacometti» հոդվածում, որ տպագրվել է «Cahiers d’Art» ամսագրում (Փարիզ, 1951).

Ալբերտո Ջակոմետիի գերեզմանը Բորգոնովոյում, Շվեյցարիա
Ալբերտո Ջակոմետիի անունով տախտակը նրա գերեզմանաքարին
Aquote1.png Մարդ...մարդկային էություն...ազատ անհատականություն... Ես դահիճ եմ ու զոհ միաժամանակ...որսորդ ու որս միաժամանակ... Մարդը միայնակ մարդն է, որ որ կորցրել է կապերը տանջանքներով լի կիսաքանդ աշխարհում և փնտրում է իրեն` սկսած զրոյից: Տառապած, հյուծված, մերկ, որ աննպատակ թափառում է ամբոխի մեջ: Մարդ, որն անհանգստանում է մարդու մասին, որ հանդուրժում է մարդու կողմից ահաբեկչությունը և ինքնահաստատվում հերետիկոսական դիրքերում բարձրագույն նրբագեղությամբ: Մարդն իր հակասությունների մեջ արդեն չի զոհաբերում իրեն...Այրվում է: Դու ճիշտ ես, թանկագին ընկեր. մարդը կամրջի վրա կարծես հալված երկաթ լինի. նա չի կարող բարձրացնել իր ծանր ոտքերը: Սկսած հունական քանդակագործությունից, Արիստիդ Մայոլից, Անրի Լորանից մարդն այրվել է խարույկի վրա: Անառարկելի ճշմարտություն է, որ Նիցշեից ու Բոդլերից հետո արագացել է արժեքների ավերումը: Նրանք քանդել են նրա շրջակայքը, նրա արժեքները, սահել մաշկի տակ, և այդ ամենն այն բանի համար, որ կերակրե՞ն կրակը: Մարդը ոչ միայն ոչինչ չունի, այլև նա ավելին չէ, քանի իր եսը:
- Ֆրանսիս Պոնժ
Aquote2.png


Ջակոմետիի` հասուն շրջանի քանդակագործության մեջ մեծ տեղ է գրավում ծավալի ու զանգվածի հարաբերակցությունը, մարդու կերպարի առեղծվածը, իսկ գեղանկարչության ու գրաֆիկայի մեջ` տարածական խորքայնության խնդիրը, մարդկային դեմքի հանելուկը:

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի Կուր քաղաքում, որտեղ մահացել է Ալբերտո Ջակոմետին, նրա պատվին փողոց է անվանակոչվել (գերմ.՝ Giacomettistrasse): Ջակոմետին պատկերված է շվեյցարական հարյուրֆրանկանոց թղթադրամի վրա:

Առևտրական արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտո Ջակոմետիի պատկերը շվեյցարական հարյուրֆրանկանոց թղթադրամին

Ալբերտո Ջակոմետիի ստեղծագործությունները բարձր են գնահատվում արվեստի ստեղծագործությունների շուկայում: 2010 թվականի փետրվարին Լոնդոնի Սոթբիս աճուրդում այդ պահի համար ռեկորդային 65 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 104 միլիոն դոլար) վաճառվել է Ջակոմետիի «Քայլող մարդ» քանդակը:

Ալբերտո Ջակոմետիի «Մատնացույց անող մարդը» քանդակը դարձել է աշխարհում ամենաթանկարժեքը. 180 սմ բարձրությամբ բրոնզե արձանը 2015 թվականի մայիսին վաճառվել է 141.3 միլիոն դոլարով: Ռեկորդը սահմանվել է Նյու Յորքի Քրիստիս աճուրդում:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալբերտո Ջակոմետի» կարճամետրաժ ֆիլմ, 1966
  • «Ալբերտո Ջակոմետի», Էռնստ Շայդիգերի վավերագրական ֆիլմ, 2001
  • «Հավերժական առկայծում», Սեմ Չենի կարճամետրաժ ֆիլմ (Eternal Gaze), 2003
  • «Ալբերտո Ջակոմետի. հայացք հորիզոնին» Հայնց Բյուտլերի վավերագրական ֆիլմ (գերմ.՝ Alberto Giacometti — Die Augen am Horizont), 2005
  • «Վերջին դիմանկար» գեղարվեստական ֆիլմ (2017), ռեժիսոր` Սթենլի Տուչի, Ջակոմետիի դերում` Ջեֆրի Ռաշ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118539094 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Alberto Giacometti
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Alberto Giacometti — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Alberto Giacometti — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 SNAC — 2010.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonnefoy Y. Alberto Giacometti: Biographie d’une œuvre. Paris: Flammarion, 1991
  • Genet J. L’atelier d’Alberto Giacometti. Paris: L’Arbalète, 1992
  • Ponge F. Reflections on Statuettes, Figures & Paintings of Alberto Giacometti // Art in Theory. 1900—1990. Oxford, 1993. P.614-615.
  • Sylvester D. Looking at Giacometti. New York: Owl Books, 1997
  • Dupin J. Alberto Giacometti, textes pour une approche, Paris: Fourbis, 1991.
  • Lord J. Mythic Giacometti. New York: Farrar, Straus and Giroux, 200
  • Milz M. Samuel Beckett und Alberto Giacometti: das Innere als Oberfläche. Würzburg: Königshausen und Neumann, 2006
  • Рене Шар. Альберто Джакометти. Жак Дюпен. Невозможная реальность// Пространство другими словами. СПб: Изд-во Ивана Лимбаха, 2005, с. 177—278; 269—280.
  • Альберто Джакометти. Скульптура, живопись, графика: Выставка из собраний Швейцарии. М.: ГМИИ им. А. С. Пушкина, 2008

Ջակոմետին արվեստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ecrits. Paris: Hermann, 1991

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]