Jump to content

Ուինսլոու Հոմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուինսլոու Հոմեր
անգլ.՝ Winslow Homer
Ի ծնեWinslow Homer
Ծնվել էփետրվարի 24, 1836(1836-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4][5][6]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրProuts Neck, Scarborough, Քամբերլենդ շրջան, Մեն, ԱՄՆ և Մեն, ԱՄՆ[5][6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող
Ոճռեալիզմ[5]
Ժանրծովանկար[5][6], ամերիկյան ռեալիզմ, կենցաղային ժանր[6] և դիմապատկեր[6]
Թեմաներգծանկար
Ուշագրավ աշխատանքներTwo Girls with Sunbonnets in a Field?, Man With A Scythe?, Corn Husking?, The Morning Bell?, Boy and Girl in a Field with Sheep?, Sandy Beach with Breakers?, Sunlight and Shadow?, Farmyard with Ducks and Chickens?, The Butterfly?, The Yellow Jacket?, The Watermelon Boys?, The Bean Picker?, Man with a Knapsack?, Robert Junkins' Garrison House, York, Maine?, Autumn Tree Tops?, Mountain Wagon?, A Country Lad? և Gathering Autumn Leaves?
Ներշնչվել էԳյուստավ Կուրբե[7] և Կլոդ Մոնե[7]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ՀայրCharles Savage Homer?[8]
ՄայրHenrietta Maria Benson Homer?[8]
 Winslow Homer Վիքիպահեստում

Ուինսլոու Հոմեր (անգլ.՝ Winslow Homer, փետրվարի 24, 1836(1836-02-24)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3][…], Prouts Neck, Scarborough, Քամբերլենդ շրջան, Մեն, ԱՄՆ և Մեն, ԱՄՆ[5][6]), ամերիկյան նկարիչ և գրաֆիկ, ամերիկյան իրատեսական նկարչության հիմնադիր (Թոմաս Իկինսի հետ)։ Առավել հայտնի է իր ծովային բնանկարներով։ Հայտնի է ինչպես յուղանկարներով, այնպես էլ ջրաներկ աշխատանքներով։ Հետազոտողների մեծ մասը Հոմերին դիտարկում են որպես 19-րդ դարի ամերիկյան արվեստի խոշորագույն գործիչ, որն ազդեցություն է ունեցել ամերիկյան գեղանկարչության ողջ հետագա զարգացման վրա։

Հոմերը պատկանում էր ամերիկացի նկարիչների առաջին սերնդին, որոնք ստեղծել էին ամերիկյան գեղարվեստական սեփական դպրոցը։ Մինչ նրա ժամանակակիցների մեծ մասը եվրոպական արվեստը դիտում էին որպես իդեալ, Հոմերը թեև զգացել է գեղարվեստական ամենատարբեր հոսանքների ազդեցությունը, իր ստեղծագործության մեջ հիմնականում հիմնվել է զուտ ամերիկյան սյուժեների վրա։

Հոմերի ստեղծագործությունը բաժանվում է նկատելիորեն տարբեր երկու ժամանակահատվածների. մինչև 1880-ականների սկիզբ, երբ նա ապրել է հիմնականում Նյու Յորքում, և նրա գեղանկարներում գերակշռել են պայծառ, արևոտ բնանկարներն ու տեսարանները, և 1880-ականների կեսեր, Մեն նահանգում, երկամյա ընդմիջումից հետո, որը նկարիչն անցկացրել է Անգլիայում։ Վերջին շրջանի համար ավելի շատ բնորոշ են մութ երանգներն ու բռնության տեսարանները, ողբերգությունները։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինսլոու Հոմերը ծնվել է Բոստոնում 1836 թվականի փետրվարի 24-ին պարբերաբար ֆինանսական դժվարություններ ունեցող միջին խավի ընտանիքում։

Երկու ծնողներն էլ՝ Չարլզ Սիվեջ Հոմեր ավագը և Հենրիետա Բենսոն Հոմերը, ծագում էին Նոր Անգլիայի հնագույն ընտանիքներից։ Ուինսլոու Հոմերը երեք որդիներից երկրորդն էր։ Երբ նա վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Քեմբրիջ, որտեղ նրա հայրը խանութ ուներ։

Գլոչեսթերի նավահանգիստը (Gloucester Harbor, 1873, oil on canvas. Nelson-Atkins Museum of Art)

Հոմերի մայրը սիրողական նկարչուհի էր (նկարում էր ջրաներկով), դարձել է որդու առաջին ուսուցիչը և մինչև իր մահը՝ 1884 թվականը, այն մարդն էր, ով մեծ ազդեցություն է ունեցել նրա վրա[9]։ Հոմերը տարրական կրթություն է ստացել Քեմբրիջում` Վաշինգտոնի դպրոցում (անգլ.՝ Washington Grammar School), որտեղ ջանասեր աշակերտ չէր համարվում։ Այս ժամանակահատվածը ներառում է նրա նկարչական առաջին փորձերը։ Նկարները ցույց են տալիս Բոստոնի, ավելի ուշ՝ Նյու Յորքի քաղաքային կյանքը, չնայած քաղաքային սյուժեները 1860-ականների սկզբին ամբողջությամբ և ընդմիշտ անհետանում են Հոմերի ստեղծագործություններից։

1849 թվականին ապագա նկարչի հայրը՝ Չարլզ Հոմերը, թողել է իր բիզնեսը և երկու տարով մեկնել Կալիֆորնիա՝ մասնակցելու «ոսկե տենդին», որից հետո մի քանի տարի անցկացրել է Լոնդոնում և Փարիզում, ու ծախսելով ամբողջ գումարը՝ 1854 թվականին վերադարձել է Քեմբրիջ։ Մինչև իր կյանքի վերջը նա գոյատևել է որդիների դրամական օգնությամբ։ Հոր ֆինանսական անհաջողությունները ևս լուրջ ազդեցություն են ունեցել նկարչի վրա, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում հոգ է տարել ֆինանսական կայունության մասին և մինչև 1875 թվականն աշխատել է որպես նկարազարդող, թեև այդ ժամանակ նա արդեն հայտնի նկարիչ էր և լիովին կարող էր իրեն կերակրել գեղանկարչությամբ։

1854 թվականին՝ 18 տարեկանում, Հոմերը որոշում է կայացրել համալսարան չգնալ։ Դրա փոխարեն նա, չունենալով ֆորմալ կրթություն, ընդունվել է ԱՄՆ-ի ամենահայտնի փորագրող ընկերություններից մեկը՝ Բաֆորդս (անգլ.՝ J. H. Bufford's). Բոստոն։

Այնտեղ նա աշխատել է մինչև 1859 թվականը։ Այդ ժամանակաշրջանը համընկել Է ԱՄՆ-ում պատկերազարդ ամսագրերի ծաղկման ամենամեծ շրջանի հետ։ 1859 թվականին Հոմերը տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է աշխատել որպես ամսագրերի նկարազարդող՝ մեկանգամյա պայմանագրերով։ Բացի այդ՝ 1861 թվականին Ուինսլոուն սովորել է նկարել յուղաներկով։ Մինչև 1875 թվականը նա կատարել է մոտ 200 նկարազարդում առաջատար ամսագրերում։ Այդուամենայնիվ, այդ ժամանակ նկարազարդողի և փորագրչի աշխատանքը դիտվում էր որպես պակաս հեղինակավոր, քան նկարչությունը։ Այդ պատճառով սկսած 1857 թվականից՝ Ուինսլոու Հոմերը դիտարկում էր այն հնարավորությունները, որոնք նրան թույլ կտային նկարիչ դառնալ։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել ամերիկյան և ֆրանսիական ռեալիստական գեղանկարչությունը։ 1859-ին, 1860-ին և 1863-ին նա հաճախել է Դիզայնի ազգային ակադեմիայի դասընթացներին, որը վարում էր ԱՄՆ-ի այդ ժամանակվա գեղարվեստական ուսումնական հաստատությունը։ Բացի այդ, 1861 թվականին նա մասնավոր դասեր է վերցրել նկարիչներ Ֆրեդերիկ Ռոնդելից և Թոմաս Սիր Քամինգսից։ 1860 թվականին Հոմերի «Չմշկասահք Կենտրոնական զբոսայգում» ջրաներկով աշխատանքը ցուցադրվել է Դիզայնի ազգային ակադեմիայում։

Չնայած անհայտ է, թե ինչու է Հոմերը որոշել հրաժարվել գեղարվեստական ֆորմալ կրթություն ստանալուց, հայտնի է, որ 1860 թվականին նա շատ էր ցանկանում մեկնել Եվրոպա, որտեղ գեղանկարչության մակարդակն այդ ժամանակ բազմիցս գերազանցում էր ամերիկականին։ Այդ ծրագրերը հետաձգվել են քաղաքացիական պատերազմի պատճառով։

Հասուն տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ականների վերջը և 1870-ականների սկիզբը Հոմերի համար դարձան փորձարարական և չափազանց բեղմնավոր։ Այս ամբողջ ընթացքում նա ապրում էր Նյու Յորքում և հիմնականում նկարազարդումներ անում ամսագրերի համար, քան արժանի էր նկարչի հեղինակությանը։

«Գոլֆստրիմ» (անգլ.՝ The Gulf Stream), 1899, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

1866 թվականի վերջին քաղաքացիական պատերազմի մասին նրա նկարները պետք է ցուցադրվեին համաշխարհային ցուցահանդեսում (Ֆրանսիայում)։ Դրա համար նա ժամանակավոր ժամանել է Փարիզ, որտեղ հետևել է նաև ուրիշների աշխատանքներին՝ ոգեշնչվելով հարթ և պարզ ձևերի ստեղծագործություններով։

Կանայք և խաղացող երեխաները 1870-ականների նկարիչների համար ամենատարածված թեմաներն էին։ Բացի յուղաներկով նկարելու հմտությունից՝ նա սկսում է օգտագործել ջրաներկ։ Նրա նոր տեխնիկան հաստատում է գտնում՝ թույլ տալով նրան հրաժարվել արտահաստիքային նկարազարդողի աշխատանքից։ 1870-ականների կեսերին նա վերադառնում է Վիրջինիա՝ ամենայն հավանականությամբ գնահատելու համար, թե ինչ է տեղի ունեցել նախկին ստրուկների հետ։

1880-ականների սկզբին նկարչի ստեղծագործությունը մտել է նոր փուլ, 1881 թվականին նա մեկնել է Անգլիա՝ արտասահմանյան իր երկրորդ և վերջին ուղևորությանը։ Լոնդոնում Նա բնակություն է հաստատել «Cullercoats»-ում՝ այնտեղ մնալով այդ տարվա գարնանից մինչև 1882 թ.-ի նոյեմբեր։ Այնտեղ նա պատկերում էր տղամարդկանց և կանանց խիզախությունը, մասնավորապես՝ ձկների մաքրում, ձկնորսական ցանցերի վերանորոգում և տղամարդկանց սպասում ջրի եզրին։ Այս ժամանակահատվածը մեծապես փոխեց վարպետի հետագա աշխատանքները։

Կյանքի վերջ. մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1883 թվականի ամռանը Հոմերը Նյու Յորքից տեղափոխվում է Պրոուտս Նեկ՝ Պորտլենդից տասը մղոն հարավ, որը Մեն նահանգում է։ Նա սկսում է ճանապարհորդել և ջրաներկով տեղական պատկերները նկարել։ Այստեղ նա անցկացնում է իր կյանքի մնացած մասը։ Նա մենակություն էր վայելում աշխատունակությունը մեծացնելու համար։ Այդ ընթացքում նա բացահայտում է այնպիսի ուժեղ թեմաներ, ինչպիսիք են՝ մարդու պայքարը ծովի դեմ և մարդկային փխրուն կյանքի վերաբերմունքը հավերժական բնությանը։ 1880-ականների նրա աշխատանքներում մարդը վիճում էր օվկիանոսի իշխանության հետ։ Մոտավորապես 1890-ին Հոմերը թողում է այդ թեմաները՝ կենտրոնանալով հենց ծովի դրամատիկության վրա։ Հոմերի ողջ ստեղծագործությունից առավել հայտնի են վերջին աշխատանքները։

Հոմերը մահացավ 1910-ին՝ 74 տարեկան հասակում, և թաղվեց Քեմբրիջի Mount Auburn գերեզմանատանը։

Ստեղծագործությունների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուինսլոու Հոմերի ստեղծագործությունների ցանկ.

  • «A Basket of Clams» (1873), Ջրաներկ, թուղթ
  • «Boys in a Dory» (1873), Ջրաներկ և գուաշ, թուղթ
  • «Dressing for the Carnival» (1877), Յուղաներկ, կտավ
  • «Eagle Head, Manchester, Massachusetts (High Tide)» (1870), Յուղաներկ, կտավ
  • «Fireplace surround» (1878), Էմալ
  • «Fishing Boats, Key West» (1903), Ջրաներկ և գրաֆիտ, թուղթ
  • «Flower Garden and Bungalow, Bermuda» (1899), Ջրաներկ և գրաֆիտ, թուղթ
  • «The Gulf Stream» (1899), Յուղաներկ, կտավ
  • «Inside the Bar» (1883), Ջրաներկ և գրաֆիտ, թուղթ
  • «Northeaster» (1895), Յուղաներկ, կտավ
  • «Prisoners from the Front» (1866), Յուղաներկ, կտավ
  • «Snap the Whip» (1872), Յուղաներկ, կտավ
  • «The Veteran in a New Field» (1865), Յուղաներկ, կտավ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Randall C. Griffin Winslow Homer: An American Vision. — New York: Phaidon Press, 2006. — ISBN 0-7148-3992-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • H. Barbara Weinberg Winslow Homer (1836–1910) : интернет-издание. — Department of American Paintings and Sculpture, The Metropolitan Museum of Art.
  • «Winslow Homer». global.britannica.com (անգլերեն). Բրիտանիկա հանրագիտարան. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինսլոու Հոմեր» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 539