Եյլի համալսարանի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եյլի համալսարանի պատկերասրահ
Yale University Art Gallery exterior.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՆյու Հեյվեն[1]
Մասն էԵյլի համալսարան
Պատկանում էԵյլի համալսարան
Հիմնադրվել է1832
ՀիմնադիրՋոն Թրամբալ[2]
ՏնօրենJohn Marshall Phillips?[3], Լամոնտ Մուր[4] և Andrew Carnduff Ritchie?[5]
Կայքartgallery.yale.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Եյլի համալսարանի պատկերասրահ (անգլ.՝ Yale University Art Gallery), արևմտյան կիսագնդի ամենահին համալսարանական պատկերասրահ[6] Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում, որի կամպուսի մի քանի շենքերում տեղակայված են արվեստի նշանակալի և հանրագիտարանային հավաքածուներ։ Չնայած այն ընդգրկում է բոլոր մշակույթներն ու ժամանակաշրջանները, պատկերասրահում առանձնանում են վաղ շրջանի իտալական կտավները, աֆրիկյան քանդակները և ժամանակակից արվեստը։ Թանգարանը Հյուսիսային Ամերիկայի համարժեք թանգարանների ծրագրի անդամ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 1832 թվականին, երբ հայրենասեր նկարիչ Ջոն Թրամբալը Ամերիկյան հեղափոխության ավելի քան 100 գեղանկարներ նվիրել է Եյլի քոլեջին և նախագծել բնօրինակ նկարների պատկերասրահ[7]։ Համալսարանի հին կամպուսի շենքը վեր է խոյացել 1901 թվականին։ Նեոռոմանական ոճով կառույցը նախագծել է Էգերտոն Սվարթվոութը, շենքը կառուցվել է 1928 թվականին։

Պատկերասրահի գլխավոր շենքը կառուցվել է 1947-1953 թվականներին։ Այն Եյլում ճարտարապետություն դասավանդող Լուիս Կանի առաջին նախագիծն էր[8] («Կանը մեծ դեր է խաղացել Եյլի գեղարվեստական զարգացման գործում։ Եվ Եյլն էլ իր հերթին Կանի ճանապարհը հղկել է որպես ճարտարապետ»)[9]։ Չնայած պողպատե և երկաթբետոնե կառուցվածքով պատկերասրահը կարող է աչքին պարզ թվալ, այն նախագծվել է խստապահանջ ընթացքով[10]։ Կանը ու Անն Թինգը, Փենսիլվանիայի նահանգում առաջին լիցենզավորված կին ճարտարապետը[11] և Կանի անկախ պրակտիկայի աշխատակիցը, «պատրաստել են սալաքար, որը պետք է լցվեր մետաղական ձևերի մեջ՝ եռաչափ բուրգի տեսքով։ Կաղապարները հանելուց հետո մնացել է բետոնե խիտ զանգվածը՝ դրոշմված քառանկարի բացվածքով"[9]: Պատկերասրահի առաստաղը նախագծել է Թինգը, որը հիացած էր երկրաչափությամբ և տիեզերական շրջանակներով[12]։

1998 թվականին պատկերասրահում սկսվել է հիմնանորոգում և ընդլայնում։ 1953 թվականին կառուցված շենքի հիմնանորոգումն ավարտվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետների պոլշեկ համագործակցության կողմից շատ տարածքներ վերադարձվեցին Կանի սկզբնական նախագծի տեսքին։ Ծրագիրն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 135 միլիոն դոլար արժեքով[8][13]։ Ընդլայնված տարածքը կազմում է 6,500.9 քառ. մետր։

2011 թվականի դեկտեմբերին թանգարանը հայտարարել է շրջանավարտ Ստեֆան Սուսմանի $ 11 միլիոն արժողությամբ նվերի մասին՝ թանգարանի նորաստեղծ չորրորդ հարկում պատկերասրահներ ստեղծելու համար[14][15][16]։

2018 թվականի հուլիսին Ստեֆանի Ուիլսը դարձել է Յեյլի համալսարանի պատկերասրահի տնօրենը[17]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Յեյլի համալսարանի մասնաճյուղ՝ պատկերասրահն առաջարկում է կրթական ծրագրեր համալսարանականների, Նյու Հեյվենի դպրոցների և լայն հասարակության համար։ Նմանատիպ ծրագրերից է 1998 թվականին հիմնադրված «Պատկերասրահի ուղեցույց» ծրագիրը, որն շրջանավարտներին ուսուցում է շրջայցեր կատարել թանգարանում[18]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եյլի համալսարանի պատկերասրահի մուտքն անվճար է[13]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի հանրագիտարանային հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 200,000 առարկաներ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր։ Մշտական հավաքածուն ներառում է[19].

2005 թվականին թանգարանը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկացի ազդեցիկ լանդշաֆտային լուսանկարիչ Ռոբերտ Ադամսի 1,465 ժելատինե արծաթյա տպագրական գործերը։ 2009 թվականին Դյուք համալսարանի Նաշեր պատկերասրահի հետ համատեղ թանգարանն իր ընդարձակ հավաքածուից ներկայացրել է Պաբլո Պիկասոյի գեղանկարներն ու գծանկարները[7]։ Պիկասոյի համապատասխան նկարների կողքին Եյլի համալսարանի գրադարանից ցուցադրվել են Գերտրուդ Սթայնի ձեռագիր արխիվները[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://artgallery.yale.edu/about/architecture
  3. https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/phillips-cpl.-john-marshall
  4. https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/moore-lt.-lamont
  5. Monuments Men Foundation for the Preservation of Art — 2007.
  6. «Yale University Art Gallery – 1953»։ www.building.yale.edu։ Արխիվացված է օրիգինալից August 30, 2013-ին։ Վերցված է 22 August 2016 
  7. 7,0 7,1 7,2 «Special Exhibit Examines Dynamic Relationship Between the Art of Pablo Picasso and Writing»։ webgallery.yale.edu։ Yale University Art Gallery press release։ Արխիվացված է օրիգինալից March 4, 2012-ին։ Վերցված է August 22, 2016 
  8. 8,0 8,1 Antiques Magazine, November–December 2012, 108-109.
  9. 9,0 9,1 Wiseman Carter (2007)։ Louis I. Kahn: Beyond Time and Style (First ed.)։ W.W. Norton & Company 
  10. Tyng Alexandrea (1984)։ Beginnings: Louis Kahn's Philosophy of Architecture։ Canada: Wiley-Interscience 
  11. Schaffner Ingrid։ «Anne Tyng: Inhabiting Geometry»։ Վերցված է 3 November 2019 
  12. Marcus George, Whitaker William (2013)։ The Houses of Louis Kahn։ Yale University Press 
  13. 13,0 13,1 Charles McGrath (December 6, 2012), A King of Art With the Midas Touch New York Times.
  14. «Yale University Art Gallery announces $11 million gift to name new exhibition spaces»։ Yale News։ 2011-12-21։ Վերցված է 2020-05-24 
  15. "Gallery Gift Inspired by Free Drinks," The Wall Street Journal.
  16. «With $11 mil donation, YUAG reopening on schedule»։ Yale Daily News։ 2012-01-10։ Վերցված է 2020-05-24 
  17. «Stephanie Wiles of Cornell named next director of the Yale Art Gallery»։ Yale News։ 2018-03-28։ Վերցված է 2020-05-24 
  18. Tom Sullivan։ «Student gallery guides help illuminate Yale's art collections»։ Yale Daily News։ Վերցված է April 10, 2015 
  19. 19,0 19,1 Yale Art Gallery

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]