Արթուր Դոուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Դոուվ
Arthur Dove-Helen Torr Cottage.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1880(1880-08-02)[1][2][3][4]
ԾննդավայրԿանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 23, 1946(1946-11-23)[5][3][4] (66 տարեկանում)
Մահվան վայրՀանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունԿորնելի համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներReflections?
ԱմուսինHelen Torr?
Arthur Dove Վիքիպահեստում

Արթուր Դոուվ (անգլ.՝ Arthur Garfield Dove օգոստոսի 2, 1880(1880-08-02)[1][2][3][4], Կանանդաիգուա, Նյու Յորք նահանգ, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 23, 1946(1946-11-23)[5][3][4], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի նկարիչ, ամերիկյան առաջին աբստրակցիոնիստներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ունևոր ընտանիքում, ծնողները եղել են տեղաբնիկներ Անգլիայից: Նկարչի հայրը զբաղվել է քաղաքականությամբ և եղել է հաջողված ձեռնարկատեր, շինարարական նյութերի արտադրության գործարանների սեփանակատեր: Պատանին հետաքրքրվելիս է եղել գեղանկարչությամբ և երաժշտությամբ: Դոուվը իր առաջին նկարչության դասը վերցրել է իր սիրողական նկարիչ հարևանից, ով Դոուվին սովորեցրել է բնանկարային գեղանկարչություն: Հետագայում ավարտել է Կոռնելի համալսարանը, որտեղ արդեն հայտնի է եղել որպես տաղանդավոր նկարազարդիչ: 1907 թվականին իր կնոջ հետ միասին մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է մի խումբ, որի անդամները եղել են ամերիկացի ավանգարդիզմմի ներկայացուցիչներ, ովքեր գտնվում էին Անրի Մատիսի ստեղծագործությունների և ֆրանսիական Ֆովիզմի ազդեցության տակ: 1908 և 1909 թվականներին Դոուվը ցուցադրել է իր կտավները Փարիզի Աշնանային սալոնում: Վերադառնալով Նյու Յորք` նա վերջնական որոշում է կայացնում դառնալ պրոֆեսիոնալ նկարիչ: Նկարազարդողի և գովազդ պատրաստողի հեռանկարից դժգոհելով` նա հեռանում է Նյու Յորքից դեպի գյուղական տեղանք, որպեսզի իր ընտրված ոճով ավելի մոտիկից նվիրվի բնությանը:

1909 թվականին Դոուվը ծանոթանում և ընկերական հարաբերություններ է ստեղծում պատկերասրահի աշխատակից Ալբերտ Ստիգլիցի հետ, ով նկարչին առաջարկում է իր 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահը: Այնտեղ նա 1910 թվականին ցուցադրում է իր կտավները Երիտասարդ ամերիկացի նկարիչների (անգլ.՝ Young American Painters) շնորհանդեսի ժամանակ: Սկսած 1911-1912 թվականներից` նա ստեղծում է իր առաջին` Վասիլի Կանդինսկիի աշխատանքներին նման վերացական բնանկարները: 1912 թվականին կայանում է Դոուվի հեղինակային ցուցահանդեսը Ստիգլիցի պատկերասրահում: Վերջինիս ազդեցությամբ, ով ծանոթ է եղել Կանդինսկի ստեղծագործությանը, Դոուվը սկսում է փորձարկումներ կատարել աբստրակցիոնիզմի ոլորտում` ձերբազատվելով XIX դարի արվեստի ավանդական մատերիալիզմից XX դարի սկզբին: 1912 թվականին իր ցուցադրությունում նա ցույց է տալիս իր պաստելային նկարների շարքը` Տասը կտակարաններ (անգլ.՝ Ten Commandments) անունով ` առաջինը դառնալով ամերիկյան նկարչության մեջ իր աբստրակտ աշխատանքներով: Հետագայում նկարիչը դառնում է ամենահայտնի և հաջողված ամերիկացի նկարիչներից մեկը: 1912—1946 թվականներին պարբերաբար ցուցադրություններ է կազմակերպել 291 համարի ժամանակակից արվեստի պատկերասրահում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D. Newman: Arthur Dove and Duncan Phillips, Artist and Patron. George Braziller Inc., 1981, ISBN 0-8076-1019-4.
  • Debra Bricker Balken Arthur Dove: A Retrospective. MIT Press, 1997 ISBN 0-262-02433-0.
  • Melanie Kirschner: Arthur Dove: Watercolors and Pastels. George Braziller Inc., 1999, ISBN 0-8076-1447-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]