Ֆրեդերիկ Էդվին Չըրչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Էդվին Չըրչ
անգլ.՝ Frederic Edwin Church
Frederic Edwin Church - Brady-Handy-crop.jpg
Ծնվել էմայիսի 4, 1826(1826-05-04)[1][2][3][…] կամ 1826[4][5][6][…]
ԾննդավայրՀարթֆորդ, ԱՄՆ[7]
Վախճանվել էապրիլի 7, 1900(1900-04-07)[1][2][3][…]
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]
Ազգությունսպիտակ ամերիկացի
Քաղաքացիություն45 Star US Flag.svg ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, ճանապարհորդող, բնանկարիչ և արվեստի կոլեկցիոներ
ՈճՀուդզոն գետի դպրոց[8]
Ժանրբնանկար[7]
Թեմաներբնանկար
Ուշագրավ աշխատանքներHillside?, Storm Over Hudson Valley?, Cathedral, Chillo, Ecuador?, Mountain Stream, Yemen Valley, Palestine?, Catskill Sunset?, Wild Sugar Cane, Jamaica?, Painting. Study. In the Woods Maine.? և Այսբերգներ
ՈւսուցիչԹոմաս Քոուլ
ԱշակերտներJervis McEntee?
Ներշնչվել էԱլեքսանդր Հումբոլդտ
ՊարգևներԱմերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ՀայրJoseph Church?[9]
ՄայրEliza Janes?[9]
ԶավակներLouis P. Church?
ստորագրություն
Signature of Frederic Edwin Church.png
Frederic Edwin Church Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Էդվին Չըրչ (անգլ.՝ Frederic Edwin Church, մայիսի 4, 1826(1826-05-04)[1][2][3][…] կամ 1826[4][5][6][…], Հարթֆորդ, ԱՄՆ[7] - ապրիլի 7, 1900(1900-04-07)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][10]), ամերիկացի բնանկարիչ, ռոմանտիկ, Հուդզոն գետի դպրոցի ականավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հարթֆորդում, հարուստ ընտանիքում։ 18 տարեկանում սկսել է սովորել Քեթսքիլում (Նյու Յորք) ժամանակի առաջատար նկարիչներից մեկի` Թոմաս Քոուլի մոտ։ Արդեն 1848 թվականի մայիսին Չըրչին առաջարկել են անհատական ցուցահանդես կազմակերպել Դիզայնի ազգային ակադեմիայում, ինչից հետո նա վաճառել է իր կտավներից մեկը Հարթֆորդում` ԱՄՆ-ի հասարակական ամենահին գեղարվեստական թանգարանում` Ուոդսուորթ Ատենեումում։ Նույն թվականին Չըրչն արվեստանոց է բացել Նյու Յորքում` առաջին անգամ աշակերտ վերցնելով։ Չըրչը շատ է աշխատել բնության մեջ` գարնանից աշուն էտյուդներ նկարելով և ձմռանը դրանք վաճառելով։ 1853 թվականին, այնուհետև նաև 1857-ին նա ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում (Էկվադոր)` ստեղծելով լեռնային բնանկարների շարքեր, որոնք հատկանշական են ամերիկյան ռոմանտիզմին[11]։ Նկարներից մեկը, որ ստեղծվել է ճամփորդության նյութերի հիման վրա, «Անդերի սիրտն» է (1859, ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում), որ վաճառվել է 10.000 դոլարով, ինչը ժամանակին ամերիկացի նկարչին երբևէ վճարած ամենամեծ գումարն էր։

1854-1856 թվականներին Ֆրեդերիկ Չըրչը ճանապարհորդել է Կանադայում և Նոր Անգլիայում։ Մասնավորապես, նա Քոուլի հետ եղել է առաջին քաղաքացիներից, ով ամառն այցելել է Մեն նահանգի Մաունթ Դեզերթ կղզի (այժմ` Ակադիա ազգային պարկ)։ Այս տարիներին նա տեսել է Նիագարայի ջրվեժը և նկարել «Նիագարա» կտավը (1857)։

Որպես կանոն, Չըրչը իր աշխատանքները ներկայացրել է այլ բնանկարիչների գործերի հետ։ Նրանցից են Թոմաս Քոուլը, Էշեր Բրաուն Դյուրանդը, Ջոն Ֆրեդերիկ Քենսեթը և Ջեսպեր Ֆրենիս Կրոպսին։ Այս միավորումը ստացել է «Հուդզոն գետի դպրոց» անվանումը։

1860 թվականին Ֆրեդերիկ Չըրչն ամուսնացել է Իզաբել Կարնսի հետ` ֆերմա գնելով Նյու Յորք նահանգում` Հուդզոն գետի ափին։ Նրանց առաջին երկու երեխաները 5 և 6 տարեկան հասակում մահացել են դիֆթերիայից, սակայն նրանք ունեցել են ևս 4 զավակ։ 1867 թվականին Չըրչն այցելել է Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք։ 1870 թվականին Օլանի իր ագարակում նա կառուցել է դղյակ` էկլեկտիկ ոճով։ Ամրոցի կառուցման համար նա վարձել է ճարտարապետի, սակայն ինքը ևս ակտիվ մասնակցել է դղյակի նախագծմանը։ Ներկայումս այն ընդգրկված է նահանգի պատմական հուշարձանների ցանկում (անգլ.՝ State Historic Site) և բաց է այցելությունների համար։

Իր կյանքի վերջին 30 տարիներին Չըրչը չի կարողացել նկարներ ստեղծել ռևմատիզմի պատճառով։ Նրա այդ շրջանի ժառանգությունը հիմնականում էտյուդներ են, որոնք նա ստեղծել է իր երկու կալվածքներում` Օլանում և Միլինոկետ լճի շրջակայքում, ինչպես նաև Մեքսիկայում, ուր նա անցկացրել է 1882 թվականի ձմեռը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Չըրչի գրեթե բոլոր աշխատանքները մոնումենտալ չափերի բնանկարներ են` հաճախ զարդարված դրամատիկ կարմիր երանգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]