Ալբերտ Բիրշտադտ
Ալբերտ Բիրշտադտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1830[1][2][3][…] |
Ծննդավայր | Solingen, Պրուսիա, Գերմանական միություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 18, 1902[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց (1957) |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | Հուդզոն գետի դպրոց[5] |
Ժանր | բնանկար[4] |
Ուշագրավ աշխատանքներ | North Dome, Yosemite Valley? |
Ուսուցիչ | Karl Friedrich Lessing? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Albert Bierstadt Վիքիպահեստում |
Ալբերտ Բիրշտադտ (գերմ.՝ Albert Bierstadt, հունվարի 7, 1830[1][2][3][…], Solingen, Պրուսիա, Գերմանական միություն[4] - փետրվարի 18, 1902[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք[4]), 19-րդ դարի ամերիկացի բնանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։ Որպես նեոռոմանտիզմի ներկայացուցիչ` Բիրշտադտը իր գործերում ներկայացրել է Վայրի արևմուտքն ու հնդկացիներին։ Եղել է նաև Հուդզոն գետի դպրոցի ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Բիրշտադտը ծնվել է 1830 թվականին Զոլինգենում։ Նկարչի ծնունդից մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա։ Հետագայում նկարիչը ճամփորդել է Եվրոպայում, մասնավորապես Իտալիայում։ Բազմաթիվ նկարներում պատկերել է Ալպերը։
1859 թվականին ԱՄՆ-ի բանակի ինժեներական կորպուսի գիտարշավախմբի կազմում մասնակցել է երկրաբանական չափումներին և առաջին անգամ եղել Ժայռոտ լեռներում։ Գիտարշավի ժամանակ բազմաթիվ նկարներ ու դագերոտիպներ է ստեղծել, որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա բնանկարների համար։ Իր բնանկարներում Բիրշտադտը վարպետորեն օգտագործել է լույսի ու ստվերի խաղը։
1863 թվականին քաղաքական գործիչ Ուիլյամ Բայերսի հետ, առաջիններից մեկը լինելով, հաղթահարել է Կոլորադոյում գտնվող 4348 մ բարձրությամբ լեռը, որին գրող և լրագրող Ֆիտց Հյու Լադլոուի կնոջ պատվին տվել է Ռոզալի անունը (երիտասարդ ամուսնու մահից հետո կինը շուտով ամուսնացել է Բիրշտադտի հետ)։ 1895 թվականին լեռան Ռոզալի անվանումը փոխարինվել է Էվանսով։
Նույն 1863 թվականին Նկարիչը հաղթահարել է 4287 մ բարձրությամբ մի բարձունք ևս, որն իր պատվին ստացել է Բիրշտադտ անունը։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ ժամանակ նկարիչը մեծ հեղինակություն է վայելել. նրա նկարներից մեկը նկարչի կենդանության օրոք վաճառվել է 25.000 դոլարով։ Ավելի ուշ, սակայն, նա կորցրել է իր համբավը, ինչից հետո ուշադրությունը կենտրոնացրել է իր առավել հայտնի աշխատանքների ավելի ցածրորակ կրկնօրինակները ստեղծելու վրա։ Ալբերտ Բիրշտադտի շատ գործեր գտնվում են Հեգին թանգարանում (անգլ.՝ Haggin Museum):
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալբերտ Բիրշտադտ կատեգորիայում։ |
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1830 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 1902 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի նկարիչներ
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Գերմանացի նկարիչներ
- Ռոմանտիստ նկարիչներ
- 20-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ռոմանտիստ արվեստագետներ
- 19-րդ դարի նկարիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ամերիկացի արվեստագետներ
- 19-րդ դարի գերմանացիներ