Ջորջ Վեսլի Բելոուս
Ջորջ Վեսլի Բելոուս անգլ.՝ George Bellows | |
|---|---|
| Կեղծանուն | Bellows, George Wesley |
| Ծնվել է | օգոստոսի 12, 1882[1][2][3][…] |
| Ծննդավայր | Կոլումբուս[2] |
| Վախճանվել է | հունվարի 8, 1925[4][5][3][…] (42 տարեկան) |
| Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Օհայո նահանգի համալսարան[6] և Central High School? |
| Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, վիմագրող, գծանկարիչ, ուսուցիչ և նկարիչ-փորագրող |
| Ոճ | Աղբամանների դպրոց[7] և ամերիկյան ռեալիզմ |
| Ժանր | դիմապատկեր[2], բնանկար[2] և ժանրային նկարչություն[2] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | The Barricade? և Florence Davey? |
| Ուսուցիչ | Ռոբերտ Հենրի |
| Աշակերտներ | William Gropper? |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
| Ամուսին | Emma S. Bellows? |
| Զավակներ | Anne Bellows Kearney? և Jean Bellows? |
Ջորջ Վեսլի Բելոուս (անգլ.՝ George Wesley Bellows օգոստոսի 12, 1882[1][2][3][…], Կոլումբուս[2] - հունվարի 8, 1925[4][5][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ռեալիստական ուղղվածության ամերիկացի նկարիչ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Վեսլի Բելոուսը ծնվել է 1882 թվականին Կոլումբուսում։ 1901-1904 թվականներին ընդունվել է Օհայո նահանգի համալսարան և սկսել է լրջորեն զբաղվել բեյսբոլով[8]։ Սակայն նա պրոֆեսիոնալ սպորտսմենի կարիերայի փոխարեն նախընտրում է գեղանկարչությունը և սովորում է Նյու Յորքի արվեստի դպրոցում` դասեր վերցնելով Ռոբերտ Հենրիից։ Այդ տարիներին նա ընկերանում է «Աղբամանների դպրոցի» նկարիչների, հիմնականում` Հենրիի և նրա խմբի «Տասը ամերիկացի նկարիչների» հետ։ 1906 թվականին նա բացում է իր սեփական ստուդիան Նյու Յորքում։ Նրա առաջին հաջողությունը եղել է 1908 թվականին, ցուցադրությունից հետո, որը կազմակերպվել է Ռոբերտ Հենրիի կողմից[9]։ 1910 թվականից Բելոուսը դասավանդել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում, իսկ 1919 թվականից` Չիկագոյի արվեստի համալսարանում։ 1909 թվականին դարձել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ Համագործակցել է «Զանգվածներ» (The Masses) սոցիալիստական ամսագրի հետ, նա հեռացել է դրանից ԱՄՆ-ի` Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցությանն իր աջակցության պատճառով։ Մահացել է 1925 թվականին Որովայնամզի բորբոքումից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- 1 2 3 4 5 6 7 8 9 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 George Wesley Bellows (նիդերլ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Քլիվլենդի գեղարվեստի թանգարան — 1913.
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school
- ↑ «George Bellows» (անգլերեն). Ohio History Portal. Արխիվացված է օրիգինալից 2016-10-06-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ И. Мосин, А. Савельева. Большая иллюстрированная энциклопедия. Мастера живописи. 1000 художников от Возрождения до модернизма. — Вильнюс: UAB “Bestiary”, 2012. — С. 142. — ISBN 978-609-456-105-4
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վեսլի Բելոուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 365)։ |
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Հունվարի 8 մահեր
- 1925 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի փորագրիչներ