Դիզայնի ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիզայնի ազգային ակադեմիա
18970403.NYC.Academy of Design (1865; razed).jpg
Տեսակ գեղարվեստի ակադեմիա և ցուցահանդես
Երկիր Flag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Հիմնադրված 1825
Գլխադասային գրասենյակ Նյու Յորք
Կայք nationalacademy.org
Կոորդինատներ: 40°47′2.4000000999961″ հս․ լ. 73°57′32.400000100011″ ամ. ե. / 40.784000000027774036° հս․. լ. 73.95900000002778540° ավ. ե. / 40.784000000027774036; 73.95900000002778540

Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց (անգլ.՝ National Academy Museum and School), հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Design), հայտնի որպես Ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy), 1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը[1]:

Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան: Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են "NA" (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ "ANA"[2]: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, տարբեր սեմինարներ և լանչային դասեր: Գործում են կրթաթոշակներ: Թանգարանն ունի 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ամերիկյան կերպարվեստի ավելի քան 7000 ստեղծագործությունների հանրային հավաքածու:

Տարիներ շարունակ ակադեմիան գտնվել է տարբեր վայրերում, որոնցից նկատելին 1863-1865 թթ. կառուցված շենքն էր, որը նախագծել է ճարտարապետ Պետեր Բոնետ Ուայթը Վենետիկյան գոթական ճարտարապետության ոճով, որով կառուցվել է Վենետիկի Դոժերի պալատը: Ակադեմիայի գտնվելու հաջորդ վայրը եղել է Ուեսթ 109-րդ փողոցը և Մանհեթենի Ամստերդամ պողոտան[3]: 1942 թվականից ակադեմիան զբաղեցնում է մի առանձնատուն, որը նախկինում եղել է քանդակագործ Աննա Հայաթ Հանթինգթոնի և Արչեր Միլթոն Հանթինգթոնի տունը՝ Հինգերորդ պողոտայի 89-րդ փողոցում:

Ակադեմիայի ներկայիս շենքը
Ամենամյա ընդունելություն Դիզայնի ազգային ակադեմիայում, 1868 թ., Նյու Յորք, փայտի փորագրություն Ու. Ս. Լ. Ջյութի էսքիզից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայնի ազգային ակադեմիայի հիմնադիրներն են եղել Ամերիկյան գեղարվեստի ակադեմիայի ուսանողները: 1825 թվականին Ամերիկյան ակադեմիայի ուսանողները ուսուցման բացի անհրաժեշտությունից որոշեցին կազմավորել «նկարչական ասոցիացիա», որը շաբաթական կհավաքվեր մի քանի անգամ՝ դիզայնի արվեստի ուսումնասիրության համար: Այնուամենայնիվ, ասոցիացիան համարվում էր Ամերիկյան ակադեմիայից կախյալ կազմակերպություն, որն իր հերթին անտեսում էր նրանց: Փորձ արվեց նրանց հաշտեցնելու և պահպանելու մեկ ակադեմիա՝ ասոցիացիայի վեց արվեստագետների Ակադեմիայում պաշտոններ տալով: Երբ չորս թեկնածուներ չընտրվեցին, հիասթափված արվեստագետները որոշեցին ստեղծել նոր ակադեմիա. ստեղծվեց Դիզայնի ազգային ակադեմիան[4]:

Նշանավոր դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասավանդող անձնակազմի մեջ կային բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում `Ուիլ Հիկոկ Լոուն, ով դասավանդել է 1889-1892 թվականներին: Հայտնի ամերիկացի բանաստեղծ Ուիլյամ Քալեն Բրայանտը նույնպես դասախոսություններ է կարդացել: Ճարտարապետ Ալեքսանդր Ջեքսոն Դևիսը դասավանդում է ակադեմիայում, նկարիչ Լեմուել Ուիլմարթը եղել է առաջին մեկ դրույքով դասախոսը[5][6]:

1824 թվականին Գեղարվեստի ազգային ակադեմիայի դասախոսներից են եղել[7]՝

  • Ա. Անդերսոն
  • Գ. Բ. Բրաուն
  • Ա. Դիկինսոն
  • Ուիլյամ Դանլապ
  • Ուիլյամ Ս. Լենի
  • Ջոն ՄաքՔոմբ կրտսեր
  • Պետեր Մավերիկ
  • Ջ. Օ'Դոնել

  • Արչիբալդ Ռոբերտսոն
  • Ալեքսանդր Ռոբերտսոն
  • Ուիլյամ Ռոլինսոն
  • Սյուզան Լուիզ Շաթեր
  • Ջոն Թրամբուլ
  • Ջոն Վանդերլին
  • Սամուել Լովետ Վալդո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Charles Cushing Wright (1796-1854)»։ Վերցված է 14 August 2017 
  2. Artist Membership, National Academy Museum & School
  3. Cassell, Dewey, with Aaron Sultan and Mike Gartland. The Art of George Tuska (TwoMorrows Publishing, 2005), 978-1-893905-40-5, p. 10
  4. Dulap William (1918)։ A History of the Rise and Progress of the Arts of Design in the United States (Vol. 3)։ C. E. Goodspeed & Co.։ էջեր 52–57։ Վերցված է 2008-02-17 
  5. [1] Archived 6 July 2009 at the Wayback Machine.
  6. «Painting by Dustin»։ fineart.ha.com։ Վերցված է 19 October 2010 
  7. Verplanck, Gulian C. An Address, Delivered at the Opening of the Tenth Exhibition of the American Academy of the Fine Arts (Charles Wiley : New York, 1824) "Officers and Directors for 1824". List of academicians, p. 59

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]