Թոմաս Քոուլ
Թոմաս Քոուլ անգլ.՝ Thomas Cole | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1801[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[6] |
Վախճանվել է | փետրվարի 11, 1848[1][3][7][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | Հուդզոն գետի դպրոց[6] |
Ժանր | բնանկար[6] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Oxbow?, The Voyage of Life?, The Subsiding of the Waters of the Deluge? և The Course of Empire? |
Աշակերտներ | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ[6] |
![]() |
Թոմաս Քոուլ (անգլ.՝ Thomas Cole,փետրվարի 1, 1801[1][2][3][…], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[4][5] և Bolton le Moors, Միացյալ Թագավորություն[6] - փետրվարի 11, 1848[1][3][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Catskill, Գրին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[6][4][5]), ամերիկացի բնանկարիչ, 19-րդ դարի ԱՄՆ ամենաազդեցիկ գեղանկարչական դպրոցներից մեկի՝ Հուդզոն գետի դպրոցի հիմնադիր[8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմաս Քոուլը ծնվել է 1801 թվականին Անգլիայի Բոլթոն քաղաքում։ 1818 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Օհայո նահանգի Սթյուբենվիլ քաղաքում, որտեղ Քոուլն սկսել է թափառական դիմանկարիչ Սթեյնից սովորել իր մասնագիտության հիմունքները։ Նա առանձնապես հաջողություն չի ունեցել դիմանկարներ նկարելիս, ուստի շուտով սկսել է ուշադրություն դարձնել բնանկաների ստեղծման վրա։
1825 թվականին Քոուլը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա կարողացել է իր գործերից մի քանիսը վաճառել հարուստ գործարար Ջորջ Բրուենին, որը շուտով ֆինանսավորել է Քոուլիի ամառային ուղևորությունը դեպի Հուդզոնի հովիտ, որտեղ նա նկարել է այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են «Կաատերսքիլ ջրվեժը» և «Փաթնեմ նավահանգստի տեսարան»։ Վերադառնալով Նյու Յորք՝ նկարիչը գրախանութի պատուհանին ներկայացրել ուղևորության ընթացքում ստեղծված բնանկարները, որոնք արժանացել են Ջոն Թրամբալի, Էշեր Դյուրանի և Ուիլյամ Դանլեպի ուշադրությանը[10]։ Երիտասարդի բնանկարներով հատկապես տպավորվել է նկարիչ Ջոն Թրամբալը, որը, գտնելով Քոուլին, գնել է նրա գործերից մեկը և ծանոթացրել նրան Ռոբերտ Գիլմորի և Դանիել Ուոդսվորթի հետ, որոնք դարձել են նկարչի հովանավորները։
Բնանկարներից բացի, Քոուլն զբաղվել է այլաբանական գործերի ստեղծմամբ։ Դրանցից ամենահայտնին հինգ նկարների շարքն է՝ «Կայսրության ուղին» (անգլ.՝ «Course of Empire»), ինչպես նաև «Կյանքի ճանապարհոդորությունը» (անգլ.՝ «The Voyage of Life») շարքը, որը բաղկացած է մարդու կյանքի չորս ժամանակահատվածներին նվիրված նկարներից՝ մանկություն, պատանեկություն, հասունություն և ծերություն։
Քոուլը դարձել է Հուդզոն գետի դպրոցի հիմնադիրը, որն ընդգրկել է հիսունից ավելի բնանկարիչներ։ Դպրոցը փառաբանել է Ամերիկայի վայրի բնությունը և կասկածի տակ առել տեխնոլոգիական առաջընթացի նպատակահարմարությունը։ Դպրոցի նկարիչների գործերում բնությունը նկարագրվել է որպես կուսության և մաքրության չափանիշ՝ դրանով իսկ ընդգծելով դրա ծագման աստվածային բնույթը[11]։
Թոմաս Քոուլն ամուսնացած է եղել, ունեցել է 5 երեխա[12]։ Մահացել է 1848 թվականի փետրվարի 11-ին Քեթսկիլում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Thomas Cole (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Thomas Cole — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://data.bnf.fr/ark:/12148/cb11952623p
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 https://americanart.si.edu/artist/thomas-cole-943
- ↑ 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
- ↑ Hanc John (հոկտեմբերի 23, 2017)։ «'Scenes of Solitude' From Hudson River School Artists»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2018-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2018
- ↑ Avery Kevin J. (October 2004)։ «The Hudson River School»։ Metropolitan Museum of Art։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 28, 2018-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2018
- ↑ «Thomas Cole. The dawn of the Hudson River School» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին
- ↑ «Школа реки Гудзон»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-03-ին
- ↑ «A Guide to the Thomas Cole Collection»։ Albany Institute of History and Art։ էջ 9։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 20, 2008-ին։ Վերցված է հունվարի 6, 2009
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|