Ջոն Սինգլտոն Կոպլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ջոն Սինգլտոն Կոպլի
John Singleton Copley
Self portrait of John Singleton Copley.jpg
Ծնվել է հուլիսի 3, 1738({{padleft:1738|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2]
Ծննդավայր Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Վախճանվել է սեպտեմբերի 9, 1815({{padleft:1815|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][4][2][5] (77 տարեկանում)
Մահվան վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն արվեստների գործիչ և նկարիչ
Ժանր դիմապատկեր և դիմանկար
Ուշագրավ աշխատանքներ Watson and the shark, The Death of Major Peirson, 6 January 1781 և The Death of the Earl of Chatham
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Թագավորական գեղարվեստական ակադեմիա
Զավակներ John Copley, 1st Baron Lyndhurst
John Singleton Copley Վիքիպահեստում

Ջոն Սինգլտոն Կոպլի (անգլ.՝ John Singleton Copley, հուլիսի 3, 1738({{padleft:1738|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2], Բոստոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3] - սեպտեմբերի 9, 1815({{padleft:1815|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:9|2|0}})[1][4][2][5], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]18-րդ դարի ամերիկացի և անգլիացի նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բոստոնում: Նրա խորթ հայրը նկարիչ էր, և հետագայում օգնել է նրան խորհուրդներով: Սակայն իր հիմնական նկարչական տաղանդը Կոպլին հղկել է ինքնուրույն, կրկնօրինակելով Ջոշուա Ռեյնոլդսի,  Գոդֆրուա Կնելլերի  և այլ վարպետների ստեղծագործությունների փորագրությունները:

1766 թվականին Կոպլին Լոնդոն ցուցադրության է ուղարկում «Հենրի Պելեմ (Տղան սկյուռի հետ)» նկարը և բարձր գնահատականներ է ստանում, այդ թվում Ջ. Ռեյնոլդսի կողմից:

1774 թվականին ԱՄՆ-ի անկախության պատերազմի նախօրյակին, հաշվի առնելով անհանգիստ քաղաքական իրավիճակը Կոպլին լքում է Ամերիկան և որոշ ժամանակ անց ընտանիքի հետ հաստատվում է Լոնդոնում:

Լոնդոնում Կոպլին մտերմանում է գեղանկարիչ Բենջամին Ուեստի հետ: Վեստի ազդեցությամբ Կոպլին անցում է կատարում պատմական ոճին:

1799 թվականին Կոպլին դառնում է նկարիչների Արքայական ակադեմիայի անդամ: Կյանքի վերջին տարիներին նրա առողջությունը վատթարանում է, այնուամենայնիվ նա շարունակում է աշխատել մինչև կյանքի վերջին ամիսները: Մահացել է Լոնդոնում 1815 թվականի սեպտեմբերի 9-ին:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպլիի կտավները ստեղծված են դասական ձևով, ռոկոկոյի տարրերով: Նրա ստեղծագործությունները, ինչպիսիք են «Տղան սկյուռի հետ» (նրա եղբոր՝ Հենրի Պելեմայի դիմանկարը, 1765 թվական), Պ. Ռեվիրի դիմանկարը (1768 թվական), Ն. Խերդայի դիմանկարը (1765-1766-ական թվականներ), այժմ գտնվում են (Բոստոնի գեղարվեստի թանգարանում), վկայում են, որ Կոպլին ամերիկացի լավագույն պատկերանկարիչներից մեկն էր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]