Jump to content

Ուոթսոնը և շնաձուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոթսոնը և շնաձուկը
տեսակնկարների շարք և գեղանկար
նկարիչՋոն Սինգլտոն Կոպլի
տարի1778
բարձրություն2,3 մետր
լայնություն1,8 մետր
ստեղծման վայրԼոնդոն
ստեղծման երկիր Մեծ Բրիտանիայի թագավորություն
ուղղությունPre-romanticism?
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1][2][3] և կտավ[2][1][3]
գտնվում էԱՄՆ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[4], Բոստոնի գեղարվեստի թանգարան[5] և Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ[6]
հիմնական թեմաշնաձկների հարձակումներ
հատվածն էWatson and the Shark?[4], Watson and the Shark?[5] և Watson and the Shark?[6]
հեղինակի կրկնօրինակներ3
https://www.britannica.com/topic/Watson-and-the-Shark կայք
Ծանոթագրություններ
 Watson and the Shark Վիքիպահեստում

«Ուոթսոնը և շնաձուկը» (անգլ.՝ Watson and the Shark), ամերիկացի և անգլիացի նկարիչ Ջոն Սինգլտոն Կոպլիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1778 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 182,1 × 229,7 սմ։

Այսօր «Ուոթսոնը և շնաձուկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Արվեստի ազգային պատկերասրահում (Վաշինգտոն, ԱՄՆ)[7]։

«Ուոթսոնը և շնաձուկը» ստեղծագործության սյուժեի հիմքում իրական պատմություն է, երբ Հավանայի նավահանգստում 1749 թվականին Բրուք Ուոթսոնի վրա շնաձուկ է հարձակվում։ Բրուքը տասնչորսամյա որբ էր։ Նա իր հորեղբոր առևտրային նավի անդամ էր։ Միայնակ լողալու ժամանակ երկու անգամ հարձակման է ենթարկվում շնաձկան կողմից։ Առաջին հարձակման ժամանակ շնաձուկը տղայի աջ ոտքի ծնկից ներքևի հատվածից մսակտոր է կտրում, իսկ երկրորդ հարձակման ժամանակ կտրում է ոտնաթաթը։ Նավի անձնկազմը, որը նավարկում էր մոտակայքում և պետք է նավապետին ափ իջեցներ, հետ է մղում շնաձկանը և փրկում Ուոթսոնին։ Արդյունքում տղայի ոտքն անդամահատում են ծնկից ներքև, սակայն դա չի խանգարում տղային և նա ապրում է լիարժեք կյանքով. նույնիսկ դարձել է Լոնդոնի լորդ-քաղաքապետ[8]։

Ջոն Սինգլտոն Կոպլին և Բրուք Ուոթսոնը 1774 թվականին ընկերանում են, երբ Կոպլին Միացյալ Նահանգներից վերադառնում է Լոնդոն։ Ուոթսոնն առաջարկում է նկարչին ստեղծել 1749 թվականի իրադարձությունների մասին կտավ։ Արդյունքում Ջոն Սինգլտոն Կոպլին 1778 թվականին ստեղծում է նկարի երեք տարբերակ։ Կտավը ստեղծված է ռոմանտիզմի ոճո վ։

«Ուոթսոնը և շնաձուկը» կտավի առաջին տարբերակը գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, երկրորդը՝ Բոստոնի գեղարվեստի թանգարանում, իսկ երրորդը Դետրոյթի արվեստի ինստիտուտում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Watson and the Shark by John Singleton Copley» (անգլերեն). National Gallery of Art. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթսոնը և շնաձուկը» հոդվածին։