Ջոզեֆ Ստելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոզեֆ Ստելլա
Joseph-stella Self-Portrait.jpg
Ծնվել էհունիսի 13, 1877(1877-06-13)[1][2][3][4]
ԾննդավայրՄուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա
Վախճանվել էնոյեմբերի 5, 1946(1946-11-05)[1][5][2][3][4] (69 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
ԱՄՆ
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարիչ
Joseph Stella Վիքիպահեստում

Ջոզեֆ Ստելլա (անգլ.՝ Joseph Stella, հունիսի 13, 1877(1877-06-13)[1][2][3][4], Մուրո Լուչանո, Պոտենցա, Բազիլիկատա, Իտալիա - նոյեմբերի 5, 1946(1946-11-05)[1][5][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), իտալական ծագումով ամերիկացի նկարիչ, ֆուտուրիստ և աբստրակցիոնիստ:

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Ջոզոֆ Ստելլան Իտալիայից մեկնում է Նյու Յորք, որտեղ սովորում է բժշկագիտություն և դեղաբանություն: Սկսել է լուրջ զբաղվել գեղանկարչությամբ 1897 թվականին և ընդունվել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգա, իսկ հետո ընդունվել է Պարսոնի դիզայնի նոր դպրոց, որտեղ նրա գեղարվեստական ղեկավարը եղել է Վիլյամ Չեյզը: 1910 թվականին նկարիչը տեղափոխվել է Եվրոպա, մեկ տարի ապրել է Իտալիայում, իսկ հետո մեկնել է Փարիզ, որտեղ ծանոթացել է այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Անրի Մատիսը, Պաբլո Պիկասոն և իտալացի ֆուտորիստներ Կառլո Կառան, Ջինո Սեվերինին և Ումբերտո Բոչոնին: 1912 թվականին վերադառնալով Նյու Յորք, նկարիչը 1913 թվականին սկսել է ներկայացնել իր աշխատանքները հայտնի ավանգարդիստական Արսենալյան ցուցադրությունում: 1923 թվականին Ջոզեֆ Ստելլան ստանում է ամերիկյան քաղաքացիություն: 1920-1930 թվականներն ընկած ժամանակահատվածում նա կատարում է բազմաթիվ ճանապարհորդություններ դեպի Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Վեստ Ինդիա: Մինչև 1920-ական թվականները նկարիչը եղել է վարպետ-ֆուտուրիստների ազդեցության տակ: Հետագայում նա անցել է Ռեալիզմի, Սյուրռեալիզմի և Աբստրակցիոնիզմի դասընթացներ: Իր ստեղծագործական կարիերայի վերջում Ջոզեֆ Ստելլան հետաքրքրվել է այնպիսի փոքր ձևի կոլաժների ստեղծումով, ինչպիսիք ժամանակին ստեղծել են Պաուլ Կլեեն և Արթուր Դոյվը: Ջոզոֆ Ստելլան մահացել է 1946 թվականին, սրտի անբավարարության պատճառով:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sullivan Goss, Joseph Stella
  • Brown, Milton. American Painting from the Armory Show to the Depression. Princeton: Princeton University Press, 1955.
  • Corn, Wanda. "An Italian in New York" (pp. 135–190) in Corn, The Great American Thing: Modern Art and National Identity, 1915–1935. Berkeley: University of California Press, 1999.
  • Davidson, Abraham A. Early American Modernist Painting, 1910–1935. New York: DaCapo, 1994 edition.
  • Haskell, Barbara. Joseph Stella. New York: Whitney Museum of American Art (exhibition catalogue), 1994.
  • Hughes, Robert. American Visions: The Epic History of Art in America. New York: Knopf, 1997.
  • Hunter, Sam. Modern American Painting and Sculpture. New York: Dell, 1959.
  • Jaffe, Irma. Joseph Stella. New York: Fordham University Press, 1988 edition.
  • Salvatore Pagliuca "ANTONIO STELLA, MEDICO E FILANTROPO, A NEW YORK, Basilicata Regione.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3