Վիլյամ Չեյզ
Վիլյամ Չեյզ անգլ.՝ William Merritt Chase | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Nineveh, Ջոնսոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 25, 1916[4][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և լուսանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Still Life with Watermelon? |
Ուսուցիչ | Barton S. Hays?, Jacob Cox?, Լեմուել Ուիլմարթ և Joseph Oriel Eaton? |
Աշակերտներ | Kenneth Hayes Miller?, Ջորջիա Օ’Քիֆ, Adelaide Alsop Robineau?[5] և Edith Dimock? |
Ներշնչվել է | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Alice Gerson Chase? |
ստորագրություն | |
William Merritt Chase Վիքիպահեստում |
Վիլյամ Չեյզ Մերիտ (անգլ.՝ William Merritt Chase, նոյեմբերի 1, 1849[1][2][3][…], Nineveh, Ջոնսոն շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հոկտեմբերի 25, 1916[4][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ, ով հիմնականում նկարել է ռեալիզմի և իմպրեսիոնիզմի ոճերի մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1872-1878 թվականներին Չեյզը նկարչություն է սովորել Մյունխենում` տեղի նկարչական ակադեմիայում, այնուհետև ապրել է Նյու Յորքում, որտեղ նա ունեցել է իր սեփական արվեստանոցը։ Դասավանդել է նկարչություն իր սեփական Շինեկոկ Հիլս Ամառային դպրոցում որը գտնվում է Լոնգ Այլենդում։ 1896 թվականից 1909 թվականներն ընկած ժամանակաշրջանում ուսուցիչ է աշխատել նաև Փենսիլյան կերպարվեստի ակադեմիայում և Նյու Յորքում գտնվող նկարիչ-ուսանողների լիգայում (1878-1896, 1907-1911): XIX-XX դարերում Չեյզը նկարիչ Ռոբերտ Հենրիի հետ միասին երկար ժամանակ համարվել է ԱՄՆ-ի ամենահայտնի նկարչության ուսուցիչը։ Նրա աշակերտների թվում եղել են նաև վարպետներ, ինչպիսիք են Ֆրենք Դյուվենեկը, Էդվարդ Հոփերը, Քենթ Ռոքվելը, Լոութոն Փարքերը, Ջոն Հենրի Թվոքթմանը, Էլիս Քենթ Ստոդդարդը և այլք։
Համարվում է ամերիկյան իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը։ Չեյզը իր նկարներում օգտագործել է սեփական իմպրեսիոնիստական մեթոդը։ Իր աշխատանքներով վարպետը ձգտել է հասնել շոշափելի արդյունքի և արվեստի քննադատության ճանաչման։ Հիմնականում նկարել է նկարներ, կտավներ և նատյուրմորտներ։ Աշխատել է յուղաներկով, ջրաներկով և օֆորտով։ Եղել է Արվեստի ազգային ակադեմիայի անդամ և 1885-1895 թվականներին Ամերիկյան նկարիչների համայնքի նախագահ։ Եղել է նաև Տասը ամերիկացի նկարիչներ իմպրեսիոնիստական խմբի անդամ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ոլորագծերի ուսումնասիրություն (1890)
-
Դորոտին և նրա քույրը (1901)
-
Արևային օր Շինեկոկ Հիլսում (1892)
-
Տիկնոջ նկարը (1890)
-
Վենետիկում ջրանցքի երկայնքով (1913)
-
Տիկին Չեյզը դաշնամուր է նվագում, (1883)
-
Տիկին Դորա Վիլեր Քեյթի նկարը (1883)
-
Ժամանակակից Մագդանելան, (1888)
-
Բացօդյա նախաճաշ, (1888)
-
Զբոսանք կեսօրից հետո
-
Առաջին հրաշալի աշունը, (1898)
-
Արևային օր Շինեկոկ ծովածոցում
-
Ստուդիայում
-
Երգը, (1907)
-
Մավրիտանացի զորական, (1878) Բրուքլին թանգարան
-
Աղջիկը ճապոնական կոստյումում, (1890) Բրուքլին թանգարան
-
Ճապոնական հագուստով աղջկա դասը (1895) Բրուքլին թանգարան
-
Մերկ բնորդուհու մեջքը, (1888)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 William Merrit Chase (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://syracusethenandnow.org/Nghbrhds/Strathmore/AARobineau.htm
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Художник William Merritt Chase (ռուս.)
- Painting the Hamptons: Chasing Chase (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Չեյզ» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 1 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1916 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի նկարիչներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նկարիչներ