Ռոյ Լիխտենշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոյ Լիխտենշտայն
անգլ.՝ Roy Lichtenstein
Roy Lichtenstein.jpg
ԿեղծանունLichtenstein, Roy
Ծնվել էհոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էսեպտեմբերի 29, 1997(1997-09-29)[1][2][5][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ԿրթությունՕհայո նահանգի համալսարան, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Օհայոյի համալսարան և Dwight School?
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, բեմանկարիչ, վիմագրող, դիզայներ, ակնագործ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և գծագրող
Ոճփոփ արտ[3]
Ժանրնատյուրմորտ[4]
Ուշագրավ աշխատանքներGirl with Ball?, Girl with Hair Ribbon?, Takka Takka?, Look Mickey?, Blam?, Engagement Ring?, Ten Dollar Bill?, Electric Cord? և I Can See the Whole Room...and There's Nobody in It!?
ՈւսուցիչHoyt L. Sherman? և Reginald Marsh?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինDorothy Lichtenstein? և Isabel Sarisky?[7]
ԶավակներMitchell Lichtenstein?
Commons-logo.svg Roy Lichtenstein Վիքիպահեստում

Ռոյ Լիխտենշտեյն (անգլ.՝ Roy Fox Lichtenstein, հոկտեմբերի 27, 1923(1923-10-27)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 29, 1997(1997-09-29)[1][2][5][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նկարիչ, փոփ արտի ներկայացուցիչ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնյան գլուխ

Ռոյ Լիխտենշտայնը ծնվել է Նյու Յորքում, հրեական միջին կարգի ընտանիքում։ Մինչև 12 տարեկանը սովորել է հանրակրթական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մանհեթենի Ֆրանկլինի արական դպրոց։ Դպրոցական ծրագրում ներառված չէր արվեստը. Լիխտենշտայնը արվեստով ու դիզայնով սկսել է հետաքրքրվել որպես հոբիով։

Դպրոցն ավարտելուց հետո Լիխտենշտայնը Նյու Յորքից մեկնել է Օհայո տեղի համալսարանում ուսանելու համար։ Այնտեղ արվեստի դասընթացներ է անցել և կիրառական արվեստի ոլորտում աստիճան ստացել։ Նրա կրթությունն ընդհատվել է երեք տարով, քանի դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է բանակում։ Դրանից հետո` 1943-1946 թվականներին, Լիխտենշտայնը, ավարտելով համալսարանը, այնտեղ մնում է որպես դասախոս` մոտակա 10 տարիներին դասախոսելով համալսարանում։ 1949 թվականին նա Օհայո նահանգի համալսարանում ստանում է գեղարվեստի մագիստրոսի աստիճան, նույն թվականին էլ ամուսնանում է Իզաբել Ուիլսոնի հետ` 1965 թվականին ամուսնալուծվելով։ 1951 թվականին Նյու Յորքի «Carlebach» պատկերասրահում կազմակերպվում է Լիխտենշտայնի առաջին անհատական ցուցահանդեսը։

Նույն թվականին նա տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ բնակություն է հաստատում հետագա 6 տարիների ընթացքում` ժամանակ առ ժամանակ վերադառնալով Նյու Յորք։ Նա փոխում է աշխատանքի վայրերը` չդադարելով նկարել։ Այս շրջանի նրա նկարների ոճը փոխվում է կուբիզմից էքսպրեսիոնիզմ։

1954 թվականին ծնվում է նրա ավագ որդին` Դևիդը, իսկ 1956 թվականին` երկրորդ որդին` Միտչելը։ 1957 թվականին նա վերադառնում է Նյու Յորք` կրկին դասախոսական գործունեություն ծավալելով։

Հաջողության ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին նա սկսել է դասավանդել Ռաթգերի համալսարանում, որտեղ կրում է ամերիկացի նկարիչ Ալան Կապրոուի զգալի ազդեցությունը։ Դա նպաստում է փոփ արտով նրա հետաքրքրվածությանը։ 1961 թվականին Լիխտենշտայնը ստեղծում է փոփ արտ ոճով իր առաջին աշխատանքները` օգտագործելով նկարներ կոմիքսներից ու մուլտֆիլմերից և արտադրական տպագրության տեխնոլոգիա։

Նրան առաջին մեծ հաջողությունն են բերել կոմիքսների թեմայով և ամսագրային գրաֆիկայով աշխատանքները։ Նկարիչն ընտրել է իրեն դուր եկած նկարը, ձեռքով մեծացրել այն, վերանկարել մեծ ֆորմատով` կիրառելով տրաֆարետային տպագրություն[8]։ Նկարչի աշխատանքների մեծ մասը կատարված է այդ եղանակով։ Ընդ որում, պատկերում ուժեղացվել են հեգնանքի ու սարկազմի տարրերը։

Լիխտենշտայնը մտերիմ է եղել Էնդի Ուորհոլի հետ[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - Սկովեհեգենի դպրոցի շքանշան գեղարվեստի ոլորտում, Սկովեհեգենի դպրոց, Մեն կղզի
  • 1979 - Արվեստի և նամակների ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Նյու Յորք
  • 1989 - Հռոմի ամերիկյան ակադեմիայի մրցանակ, Հռոմ, Իտալիա
  • 1995 - Արվեստի ազգային շքանշան, Վաշինգտոն
  • 1995 - Կիոտո մրցանակ, Կիոտո, Ճապոնիա
  • 1993 - Բարսելոնայի ընկերներ, Բարսելոնայի քաղաքապետ Պասկուալ Մարագալի կողմից
  • 1991 - Գեղարվեստի գործերի մրցանակ, Բրանդեյսի համալսարան, Մասաչուսեթս

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «M-Maybe»
  • «Ohhh . . . Alright . . .»
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!»
  • «Torpedo…Los!»
  • «Electric Cord»
  • «In the Car»

Էլեկտրական լար[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրական լար» (անգլ.՝ Electric Cord) նկարը ստեղծվել է 1961 թվականին փոփ արտ ոճով։ Նկարը ձեռք է բերել նշանավոր հավաքորդ Լեո Կաստելին 750 դոլարով։ 1970 թվականին նկարը վերականգնման է տրվել Դանիել Գոլդռեյերին, որի մահից հետո նկարն անհետացել է[10]։ Հետաքննությունների դաշնային բյուրոն երկար քննություն է անցկացրել։ Գոլդռեյերը մահացել էր բնական մահով, և բոլոր նկարներն իրենց տեղում են եղել` բացի «Էլեկտրական լարից»[11]։

2009 թվականին վերականգնող նկարչի այրին հայտարարել է, որ գտել է նկարը դարակներից մեկում` այդ մասին հայտնելով ոստիկանությանը։ Նկարը հանձնել են պատկերասրահի ժառանգորդուհուն` Բարբարա Կաստելիին։ Ներկայումս նկարը գնահատվում է 4 միլիոն դոլար[12]։

Ռոյ Լիխտենշտայնի նկարներն աճուրդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվականին «Torpedo…Los!» նկարը «Քրիստիս» (անգլ.՝ Christie's) աճուրդում վաճառվել է 5.5 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային էր։ Այդ ցուցանիշով Լիխտենշտայնը հայտնվել է ամենաթանկ վաճառված նկարներ ունեցող կենդանի նկարիչների եռյակում[13]։
  • 2005 թվականին «In the Car» նկարը վաճառվել է ռեկորդային 10 միլիոն ֆունտ ստերլինգով (16.2 միլիոն դոլար)։
  • 1964 թվականին ստեղծված «Ohhh . . . Alright . . .» նկարը 2010 թվականի նոյեմբերի 11-ին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 42.6 միլիոն դոլարով[14][15]։
  • «I Can See the Whole Room! … and There’s Nobody in It!» նկարը, որ ստեղծվել է 1961 թվականին, 2011 թվականի նոյեմբերին վաճառվել է 43 միլիոն դոլարով[16]։
  • «Քնած աղջիկը նկարը» նկարչի գործերից ամենից թանկարժեքն է. այն «Սոթբիս» տան աճուրդում վաճառվել է 44.8 միլիոն դոլարով[17]։
  • 2015 թվականի Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում «Բուժքույր» (անգլ.՝ Nurse) նկարը վաճառվել է նկարչի համար ռեկորդային` 95.4 միլիոն դոլարով։ Այդ գինն անակնկալ է եղել, քանի որ նկարի մեկնարկային արժեքը կազմել է 80 միլիոն դոլար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roy Lichtenstein (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://lichtensteinfoundation.org/biography/
  8. «Жизненные вехи Роя Лихтенштейна.»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-03-ին։ Վերցված է 2017-03-20 
  9. «Биография Энди Уорхола»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-09-ին։ Վերցված է 2017-03-20 
  10. «Работа Роя Лихтенштейна, пропавшая 40 лет назад, вернулась к законному владельцу»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին։ Վերցված է 2017-03-20 
  11. «Шедевр Роя Лихтенштейна вернули хозяйке спустя 42 года после пропажи» 
  12. «Обнаружена пропавшая в 1970 году картина Роя Лихтенштейна»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2017-03-20 
  13. Alloway Lawrence (1983)։ Roy Lichtenstein։ էջ 114 
  14. Bloomberg Business Week, Lichtenstein’s $43 Million Pouting Redhead Helps Revive Market Retrieved November 11, 2010
  15. «Roy Lichtenstein painting fetches $42.6m at auction»։ BBC News։ November 11, 2010։ Արխիվացված օրիգինալից June 1, 2012-ին։ Վերցված է November 11, 2010 
  16. «Roy Lichtenstein Work Sets New $43m Sale Record»։ BBC News։ November 9, 2011։ Արխիվացված օրիգինալից June 1, 2012-ին։ Վերցված է November 9, 2011 
  17. Melikian, Souren (2012-05-12)։ «Disconnect in the Art Market»։ New York Times։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2012-05-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]