Տրաֆարետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրաֆարետ, (իտալ․traforetto, < trafore — ծակծկել)։

Պոլիգրաֆիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղե, փայտե, ստվարաթղթե, պլաստմասսայե կամ այլ նյութից պատրաստված թիթեղ, որում վերարտադրվող տառերին, նշաններին կամ նկարի տարրերին համապատասխանող տեղամասերը բաց են թողնում ներկը, իսկ բացատային տեղամասերը ներկի համար անթափանցելի են։ Տրաֆարետը կիրառվում է գովազդային պաստառների, փաթթոցային տարբեր շինվածքների տեքստի կամ պատկերազարդումների վերարտադրման համար։

Գծագրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծագրական, գծագրաֆիկական աշխատանքներն արագացնող հարմարանք․ որը գծագրերում հաճախ կրկնվող դետալների կամ դրանց տարրերի, նշանների, պայմանական նշանակումների, տարբեր սխեմաների չափսերին և ձևին համապատասխանող անցքերով սկավառակ է։ Տարբերում են ընդհանուր (հեղույսների, պտուտակների, մանեկների, գամերի և այլ դետալների գծագրման համար), հատուկ նշանակման (ստանդարտային պրոֆիլներից հանգույցների ու տարրերի կոնստրուկցիաների, զսպանակների, առանցքակալների, ինչպես նաև էլեկտրական, հիդրավլիկական սխեմաների տարրերի նախագծման համար), գծագրահաշվարկային (պարունակում են մեխանիզմների հանգույցների և դետալների մշակման ժամանակ անհրաժեշտ զանազան ինֆորմացիա) տրաֆարետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png