Նշանի համար |
Պատկեր |
Նկարագրում
|
1.1 |
 |
«Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
|
1.2 |
 |
«Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
|
1.3.1 |
 |
«Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ մեկ ուղիով.
|
1.3.2 |
 |
«Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով.
|
1.4.1 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.4.2 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.4.3 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.4.4 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.4.5 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.4.6 |
 |
«Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
|
1.5 |
 |
«Հատում տրամվայի գծի հետ».
|
1.6 |
 |
«Հավասարազոր ճանապարհների հատում».
|
1.7 |
 |
«Հատում շրջանաձև երթևեկության հետ».
|
1.8 |
 |
«Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
|
1.9 |
 |
«Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
|
1.10 |
 |
«Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
|
1.11.1 |
 |
«Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի աջ.
|
1.11.2 |
 |
«Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի ձախ.
|
1.12.1 |
 |
«Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ
|
1.12.2 |
 |
«Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ
|
1.13 |
 |
«Կտրուկ վայրէջք».
|
1.14 |
 |
«Կտրուկ վերելք».
|
1.15 |
 |
«Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
|
1.16 |
 |
«Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
|
1.17 |
 |
«Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
|
1.18 |
 |
«Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
|
1.19 |
 |
«Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
|
1.20.1 |
 |
«Ճանապարհի նեղացում երկու կողմից».
|
1.20.2 |
 |
«Ճանապարհի նեղացում աջից».
|
1.20.3 |
 |
«Ճանապարհի նեղացում ձախից».
|
1.21 |
 |
«Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
|
1.22 |
 |
«Հետիոտնային անցում».
|
1.23 |
 |
«Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
|
1.24 |
 |
«Հատում հեծանվային արահետի հետ».
|
1.25 |
 |
«Ճանապարհային աշխատանքներ».
|
1.26 |
 |
«Անասունների քշում».
|
1.27 |
 |
«Վայրի կենդանիներ».
|
1.28 |
 |
«Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
|
1.29 |
 |
«Կողային քամի».
|
1.30 |
 |
«Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
|
1.31 |
 |
«Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
|
1.32 |
 |
«Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
|
1.33 |
 |
«Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
|
1.34.1 |


 |
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
|
1.34.2 |


 |
«Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
|
1.34.3 |

 |
«Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.
|