Jump to content

Բարսելոնայի գոթական թաղամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնայի գոթական թաղամաս

Գոթական թաղամասը (կատ.՝ Barri Gòtic կամ El Gòtic, իսպ.՝ Barrio Gótico) գտնվում է Բարսելոնայի պատմական մասի կենտրոնում։ Ձգվում է Լա Ռամբլայից մինչև Վիա Լայետանա, և Միջերկրական ծովի ափից մինչև Ռոնդա դե Սենտ Պերե։ Կյուտատ Վելլա շրջանի մի մասն է։

Թաղամասը ընդգրկում է Բարսելոնա քաղաքի ամենահին մասերը, ներառում է քաղաքի հռոմեական պարսպի մնացորդները և մի քանի նշանավոր միջնադարյան ուղենիշներ[1]։ Շրջանի ներկայիս կառույցների մեծ մասը, այնուամենայնիվ, թվագրվում են 19-րդ և 20-րդ դարերին։ «Էլ Քոլլ» միջնադարյան հրեական թաղամասը, նախկին Սինագոգի հետ միասին նույնպես գտնվում են այս տարածքում[2]։

Գոթական թաղամասում պահպանում է լաբիրինթոսանման փողոցային պլանը՝ շատ փոքր փողոցներով, որոնք բացվում են հրապարակներում։ Թաղամասի մեծ մասը փակ է կանոնավոր երթևեկության համար, սակայն բաց է ավտոմեքենաների և տաքսիների համար։

Գոթական թաղամասի վավերականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած իր անվանը, թաղամասի մերձակա մի շարք գոթական շենքեր չեն թվագրվում միջին դարերին։ Փոխարենը, 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում, թաղամասը ամբողջովին փոխակերպվեց մռայլ թաղամասից զբոսաշրջային վայրի՝ հսկայական վերակառուցման մի նախագծով, որը պետք է ավարտվեր 1929 Միջազգային Ցուցահանդեսի համար։ Դա թույլ տվեց, որ քաղաքը և Կատալոնիայի հարակից շրջանը դրական լույսի ներքո ներկայացվի համաշխարհային լրատվամիջոցներին[3] ։ Կառուցված շենքերի հետագա վերականգնումն ու նոր նեո-գոթական կառույցների ստեղծումը շարունակվում էր դեռևս 1960-ական թվականներին[3]։

Հիմնական շենքերի շարքում վերակառուցված կամ նեո-գոթական ոճով ձևափոխված հիմնական շենքերի թվում են՝

  • Բարսելոնայի Մայր տաճարի ճակատը։ Կառուցվել է 1882-1913 թվականներին Ջոզեպ Օրիոլ Մեստրեսի և Օգուստ Ֆոնտ ի Կարրերասի կողմից՝ գոթական ոճի տարրերի մեծամասնությամբ։
  • Կարրեր դե Պարադիս փողոցի վրա տեղակայված Կատալոնիայի զբոսաշրջային կենտրոնի շենքը։ Աշխատանքը իրականացրել են ՝ Լյուիսի Դոմենեխ ի Մոնտաները 1922 թվականին անորոշ ծագման շենքի վրա, որին ավելացրել է գոթական պատուհաններ, ճակատներ ու «ատամներ»։
  • Ֆլամբոյանտի ոճի կամուրջը, որը անցնում է Քարրեր Բիսբեից մինչև Պալաու դե լա Ջեներալիթաթ։ Վերակառուցվել 1928 թվականին Ջոն Ռուբիոյի կողմից։
  • Քասա Պադելիաս՝ ներկայումս Բարսելոնայի քաղաքային պատմության թանգարանի վարչական շենք։ Կառուցվել է մոտավորապես 1500 թվականին Կարրեր Մերկադերսի վրա, սակայն 1931 թվականին տեղափոխվել է Պլաս դել Ռեյ՝ իր ներքին վերակառուցվածքով։
  • Ագույլար պալատը` ներկայիս Պիկասոյի թանգարանը (Carrer Montcada)։ Վերականգնվել է 1959 թվականին Ադոլֆ Ֆլորենսայի կողմից, ով ավելացրել է կամարներն ու գոթական պատուհանները։
  • Պիգնատելի պալատ՝ Բարսելոնայի ներկայիս Ռոյալ Արտիստիկ կրկեսը, որը վերականգնվել է 1970 թվականին։

Բարսելոնայի մետրո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. "Gothic Quarter". Visit Barcelona. BarcelonaTurisme. Վերցված է հուլիսի 22, 2017.
  2. Makaroff, Sergio (30 September 2003)."La sinagoga mayor de Barcelona" ((իսպ.)). El País. Վերցված է հուլիսի 22, 2017.
  3. 3,0 3,1 Cócola Gant, Agustín (June 2011). El Barrio Gótico de Barcelona: Planificación del Pasado e Imagen de Marca (PDF) (Spanish). Barcelona: Ediciones Madroño. ISBN 978-84-617-2353-9. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնայի գոթական թաղամաս» հոդվածին։