Բարսելոնայի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնայի մետրոպոլիտեն
իսպաներեն՝ Metro de Barcelona
Logometrobcn.svg
Տեղեկություն
Երկիր Իսպանիա Իսպանիա
Քաղաք Բարսելոնա
Բացման թվական 1924
Գծերի երկարություն 157,51
Կայարանների թիվ 209
Գծերի թիվ 9
Գծերի գծապատկեր
Metro Barcelona Map.png

Բարսելոնայի մետրոպոլիտեն (իսպաներեն՝ և կատ.՝ Metro de Barcelona), մետրոպոլիտեն Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում և նրա արվարձաններում, որը կազմում է քաղաքի արագընթաց տրանսպորտի հիմքը։ Մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1924 թվականին։

Այժմ բարսելոնյան մետրոն ընդգրկում է 209 կայարան և 9 գիծ ընդհանուր երկարությամբ 157,5 կմ, կառուցվում է նաև ևս երկու գիծ։

Բարսելոնայի մետրոպոլիտենը սպասարկում են երկու օպերատորներ՝ TMB (կատ.՝ Transports Metropolitans de Barcelona) և FGC երկաթուղային ընկերությունը (կատ.՝ Ferrocarrils de la Generalitat de Catalunya)։

Ուղևորության վարձը կազմում է 1,45:

Արտաքին հղումներ[խմբագրել]