Արտեմ Ալիխանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիխանյան եղբայրներ (այլ կիրառումներ)
Արտեմ Ալիխանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 11 (24), 1908[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 25, 1978[1] (69 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ակադեմիկոս, գյուտարար և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[3] և Ազգային հետազոտական միջուկային համալսարան |
Գործունեության ոլորտ | Միջուկային ֆիզիկա, տիեզերական ճառագայթում, accelerator physics? և տարրական մասնիկների ֆիզիկա |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[3][1] և ՀՀ ԳԱԱ[3][1] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1931)[3] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1940) |
Հայտնի աշակերտներ | Վենեդիկտ Ջելեպով, Պյոտր Սպիվակ, Գրիգոր Ղարիբյան, Ալեքսանդր Վայսենբերգ, Վիկտոր Կիրիլով-Ուգրյումով և Միխայիլ Կոզոդաև |
Պարգևներ | |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Artem Alikhanian Վիքիպահեստում |
Արտեմ Իսահակի Ալիխանյան (ռուս.՝ Артём Исаакович Алиханьян, հունիսի 11 (24), 1908[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 25, 1978[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[4], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակակիր։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-1973 թվականներին՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-1960 թվականներին՝ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, 1936 թվականին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ[6]։
1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։
Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։
Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում[7][8]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вопросы физики элементарных частиц.- Ереван: Изд-во АН АрмССР, 1963.- 599 с. ;
- Модели элементарных частиц.- Москва: Мир, 1971.- 487 с.[9] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.sci.am/membersview.php?id=29&d=&l=&langid=2
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Արտեմ Իսահակի Ալիխանյան ‐ Артем Исаакович Алиханян, Երևան 1993
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 52-53.
- ↑ «Արտեմ Ալիխանյանի մասին ԵՊՀ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Արտեմ Ալիխանյան» (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտեմ Իսահակի Ալիխանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1993 (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, 46)։
- Л. А. Арцимович (и др.), Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմ Ալիխանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 172)։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1908 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1978 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Հայ ակադեմիկոսներ
- Ռուս գյուտարարներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Խորհրդահայեր