Ալբերտինա պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտինա պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և print room?
Երկիր Ավստրիա[1]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1] և Վիեննա
ՎայրPalais Erzherzog Albrecht?
Կազմված էԲաթլիների հավաքածու և Albertina Modern?
Մասն էQ105525743?
Հասցե1010Albertinaplatz? (1)
Հիմնադրվել է1776 և 1744[2]
ՀիմնադիրAlbert Casimir, Duke of Teschen?[3]
Այցելուներ366 250 մարդ (2021)[4]
ՏնօրենKlaus Albrecht Schröder?
Կայքalbertina.at(գերմ.) և albertina.at/home
Քարտեզ
Քարտեզ

Ալբերտինա (գերմ.՝ Albertina), գեղարվեստական թանգարան Վիեննայի կենտրոնում` էրցհերցոգ Ալբրեխտի պալատում։ Նրանում պահպանվում է գծանկարների` աշխարհում ամենից մեծ և հայտնի հավաքածուներից մեկը (մոտ 65.000 նկար և մեկ միլիոնից ավել տպագիր գծանկարներ)։ Հավաքածուում ներառված են ուշ գոթիկայից մինչև ժամանակակից գործեր։ «Ալբերտինա» անվանումը ծագում է հիմնադրի` հերցոգ Ալբերտ Կազիմիր Սաքսոնացու անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծանկարների հավաքածուի հիմքը դրել է հերցոգ Ալբերտը XVIII դարի 70-ական թվականներին Բրատիսլավայի արքայական ամրոցում, որ նրա նստավայրն է եղել 1765-1781 թվականներին։

Ալբերտինայի հիմնադրման փաստաթուղթը թվագրվում է 1776 թվականի հուլիսի 4-ին, ինչը համընկնում է ԱՄՆ-ում անկախության հռչակագրի հաստատմանը։

Էրցհերցոգ Ալբերտի կողմից պալատի ձեռքբերումից հետո (1795) այստեղ է տեղափոխվել նրա գեղարվեստական հավաքածուն։ Դրանից հետո պալատը վերակառուցվել է նոր նշանակությանը համապատասխան։ 1822 թվականին հավաքածուն հասանելի է դարձել հասարակության համար։ Ի տարբերություն ուրիշ հավաքածուների, որոնք բաց էին միայն ազնվականական խավի համար, Ալբերտինան բաց էր բոլորի համար միայն մի պայմանով. ներս մտնողը պետք է սեփական կոշիկ ունենար։ Չնայած Ալբերտինա այցելողների շրջանը մեծացավ, այնուամենայնիվ բնակչության մեծ մասի համար այն դեռևս անհասանելի էր։

Ալբերտի մահից հետո և' պալատը, և' գեղարվեստական հավաքածուն ժառանգության իրավունքով անցան էրցհերցոգ Կառլին, ապա` էրցհերցոգ Ֆրիդրիխ Ավստրիացուն։ Հենց այս շրջանին էլ վերաբերում է հավաքածուի ընդլայնումը։

1919 թվականի գարնանը պալատն ու հավաքածուն Հաբսբուրգներից անցնում են Ավստրիայի Հանրապետությանը։ 1920 թվականին հավաքածուն միացվում է արքայական նախկին գրադարանի տպագիր գծանկարների ֆոնդին։ Այդ ժամանակ բոլոր ցուցանմուշները, որոնք մասնավոր սեփականություն էին, նախկին սեփականատերերի կողմից դուրս են բերվել պալատից։ 1921 թվականին շենքն ու հավաքածուն ստանում են «Ալբերտինա» անվանումը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2003 թվականներին վերանորոգման պատճառով Ալբերտինան փակվել է հասարակության համար։ Արդեն մեկ տարի անց` բացումից հետո, Ալբերտինան Ավստրիայի ամենամեծ թվով այցելություններ ունեցող ցուցահանդեսն էր։ Ներկայումս թանգարանում ցուցադրված են Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Ռուբենսի, Օսկար Կոկոշկայի, Ռեմբրանդտի, Ալբրեխտ Դյուրերի, Գուստավ Կլիմտի, Էգոն Շիլեի, Պոլ Սեզանի և Ռոբերտ Ռաուշենբերգի աշխատանքները։ Բացի մշտական ցուցադրությունից` կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ, օրինակ` 2006 թվականին կազմակերպվել է ցուցադրություն` նվիրված Պիկասոյին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. Mission Statement
  4. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտինա պատկերասրահ» հոդվածին։