ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղ 2015, թենիսի կանանց մենախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշրջանի վերջին մրցաշարը։ Անց է կացվել 2015 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 13-ը, Նյու Յորքի «USTA Billie Jean King National Tennis Center» («USTA Բիլի Ջին Քինգի անվան թենիսի ազգային կենտրոն») ակումբի կորտերում, ԱՄՆ։
Սերենա Ուիլյամսը մրցաշարի եռակի հաղթողն էր և գործող չեմպիոնը, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է Ռոբերտա Վինչիին։ Ընդ որում, Ուիլյամսը բաց է թողել հնարավորությունը դառնալու չորրորդ թենիսիստուհին (Մորին Կոնոլիից, Մարգարետ Կուրտից և Շտեֆի Գրաֆից հետո), ով կարող էր մրցաշրջանն ավարտել «Ոսկե Մեծ Սաղավարտ»-ին տիրանալով՝ օրացույցային տարվա ընթացքում հաղթելով Մեծ Սաղավարտի բոլոր մրցաշարերում։ Նա նաև փորձում էր նոր ռեկորդ սահմանել Բաց դարաշրջանում՝ իր յոթերորդ տիտղոսը նվաճելով ԱՄՆ բաց առաջնության մենախաղի մրցաշարում։
Ֆլավիա Պենետան շահել է կարիերայում Մեծ Սաղավարտի իր առաջին տիտղոսը, Ռոբերտա Վինչիին հաղթելով եզրափակիչում՝ 7-6(4), 6-2[1]։ Պենետան դարձել է Մեծ Սաղավարտի հաղթող առաջին կին թենիսիստուհին և ընդհանրապես առաջին կինը, ով երէիցե Մեծ Սաղավարտի իր առաջին տիտղոսը շահել է 30 տարեկանն անց հասակում։ Պենետան մրցակցում էր Մեծ Սաղավարտի հիմնական ցանցի իր 49-րդ մրցաշարում և ռեկորդ է սահմանել Մեծ Սաղավարտի մրցաշարի տիտղոսին տիրելու համար մասնակցած մրցաշարերի քանակով[2]։ Եզրափակիչը առաջինն էր Մեծ սաղավարտի մրցաշարերում, 2010 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարից հետո, երբ մասնակիցները առաջին անգամ էին մասնակցում նման կարգի մրցաշարի եզրափակիչում և առաջինը, երբ եզրպափակիչին մասնակցում էին երկու իտալացի թենիսիստուհիներ։ Դա Մեծ Սաղավարտի վերջին մրցաշարն էր, որին մասնակցել է Ֆլավիա Պենետան, քանի որ մրցախաղից հետո նա հայտարարել է 2015 թվականի մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու մասին[3][4]։