ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղ 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2016 թվականի ԱՄՆ բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Չեխիա Կարոլինա Պլիշկովա
Գերմանիա Անժելիկա Քերբեր
Հաշիվ   3-6, 6-4, 4-6
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ուիմբլդոնի մրցաշար→2017
Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Անժելիկա Քերբերը
Եզրափակիչի մասնակից Կարոլինա Պլիշկովան

ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղ 2016, Մեծ Սաղավարտի կանանց մրցաշարերի շարքի տարվա վերջին մրցաշար։ Անց է կացվել 2016 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11Նյու Յորքում, ԱՄՆ, հարդային ծածկույթի վրա։

Ֆլավիա Պենետան հանդիսանում էր մրցաշարի գործող չեմպիոն, սակայն չի պաշտպանել տիտղոսը 2015 թվականի մրցաշրջանի վերջում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու պատճառով։

Սերենա Ուիլյամսը փորձում էր նոր ռեկորդ սահմանել Բաց դարաշրջանում՝ հաղթելով Մեծ Սաղավարտի կանանց մենախաղի 23-րդ մրցաշարը, սակայն կիսաեզրափակչում նա պարտություն է կրել Կարոլինա Պլիշկովայից։ Նա 22 հաղթանակով առաջին հորիզոնականն է բաժանում Շտեֆի Գրաֆի հետ։ Ուիլյամսը նաև փորձում էր շահել իր 7-րդ տիտղոսը ԱՄՆ բաց առաջնությունում։ Նա 6 տիտղոսով երկրորդ հորիզոնականն է բաժանում Կրիս Էվերտի հետ՝ զիջելով Մոլլա Մալորիին (8 տիտղոս)։

Վերին չորս դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Անժելիկա Քերբեր, Գարբինե Մուգուրուսա և Ագնեշկա Ռադվանսկա) ներգրավվել են աշխարհի թիվ 1 ռակետի համար մրցապայքարին։ Սակայն Մուգուրուսան մրցապայքարից դուրս է մնացել երկրորդ շրջանում պարտություն կրելուց հետո, իսկ Ռադվանսկան և Ուիլյամսը պայքարը լքել են չորրորդ շրջանում և կիսաեզրափակչում։

Երրորդ շրջանում շվեդ Յոհաննա Լարսոնի նկատմամբ հաղթանակ տանելով Սերենա Ուիլյամսը նոր ռեկորդ է սահմանել Մեծ Սաղավարտի մրցաշարերի պատմության մեջ՝ 307-րդ անգամ հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում և գերազանցելով Մարտինա Նավրատիլովայի արդյունքը։ Նրա վերջնական ցուցանիշը դարձել է 309 հաղթանակ։

Անժելիկա Քերբերը դուրս է եկել մրցաշրջանի ընթացքում Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր երրորդ եզրափակիչը և կիսաեզրափակչում հաղթանակից և Սերենա Ուիլյամսի պարտությունից հետո դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։ Եզրափակիչում հաղթելով Կարոլինա Պլիշկովային, նա կարիերայում երկրորդ անգամ արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթողի տիտղոսին՝ երկուսն էլ միևնույն մրցաշրջանում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս (Կիսաեզրափակիչ)
  2. Գերմանիա Անժելիկա Քերբեր (Հաղթող)
  3. Իսպանիա Գարբինե Մուգուրուսա (Երկրորդ շրջան)
  4. Լեհաստան Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  5. Ռումինիա Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վենուս Ուիլյամս (Չորրորդ շրջան)
  7. Իտալիա Ռոբերտա Վինչի (Քառորդ եզրափակիչ)
  8. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  9. Ռուսաստան Սվետլանա Կուզնեցովա (Երկրորդ շրջան)
  10. Չեխիա Կարոլինա Պլիշկովա (Եզրափակիչ)
  11. Իսպանիա Կարլա Սուարես Նավարո (Չորրորդ շրջան)
  12. Սլովակիա Դոմինիկա Ցիբուլկովա (Երրորդ շրջան)
  13. Միացյալ Թագավորություն Յոհաննա Կոնտա (Չորրորդ շրջան)
  14. Չեխիա Պետրա Կվիտովա (Չորրորդ շրջան)
  15. Շվեյցարիա Թիմեա Բաչինսկի (Երկրորդ շրջան)
  16. Ավստրալիա Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  17. Ռուսաստան Անաստասիա Պավլյուչենկովա (Երրորդ շրջան)
  18. Չեխիա Բարբորա Ստրիցովա (Առաջին շրջան)
  19. Ռուսաստան Ելենա Վեսնինա (Երրորդ շրջան)
  20. Նիդերլանդներ Կիկի Բերթենս (Առաջին շրջան)
  21. Ռումինիա Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  22. Ուկրաինա Էլինա Սվիտոլինա (Երրորդ շրջան)
  23. Ռուսաստան Դարյա Կասատկինա (Առաջին շրջան)
  24. Շվեյցարիա Բելինդա Բենչիչ (Երրորդ շրջան)
  25. Ֆրանսիա Կարոլին Գարսիա (Երրորդ շրջան)
  26. Գերմանիա Լաուրա Զիգեմունդ (Երրորդ շրջան)
  27. Իտալիա Սառա Էրանի (Առաջին շրջան)
  28. Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոկո Վանդևենգե (Առաջին շրջան)
  29. Սերբիա Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  30. Ճապոնիա Միսակի Դոի (Առաջին շրջան)
  31. Հունգարիա Թիմեա Բաբոշ (Երրորդ շրջան)
  32. Պուերտո Ռիկո Մոնիկա Պուիգ(Առաջին շրջան)

Հիմնական ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 5 Ռումինիա Սիմոնա Հալեպ 6-2, 4-6, 6-3 2 ժամ 14 րոպե
Խորվաթիա Անա Կոնյուխ 10 Չեխիա Կարոլինա Պլիշկովա 2-6, 2-6 57 րոպե
Դանիա Կարոլին Վոզնյացկի Լատվիա Անաստասիա Աևաստովա 6-0, 6-2 1 ժամ 4 րոպե
7 Իտալիա Ռոբերտա Վինչի 2 Գերմանիա Անժելիկա Քերբեր 5-7, 0-6 1 ժամ 17 րոպե

Կիսաեզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերենա Ուիլյամս 10 Չեխիա Կարոլինա Պլիշկովա 2-6, 6-7(5) 1 ժամ 25 րոպե
Դանիա Կարոլին Վոզնյացկի 2 Գերմանիա Անժելիկա Քերբեր 4-6, 3-6 1 ժամ 26 րոպե

Եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
10 Չեխիա Կարոլինա Պլիշկովա 2 Գերմանիա Անժելիկա Քերբեր 3-6, 6-4, 4-6 2 ժամ 7 րոպե

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]