Կայա Կանեպի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox tenis.png
Կայա Կանեպի
2011-02 12 Kanepi A Denooz.JPG
Սեռ իգական
Քաղաքացիություն Էստոնիա Էստոնիա
Բնակվելու վայր Խապսալ, Էստոնիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 10, 1985 (31 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնիա, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Կարիերայի սկիզբ 2000 թվական
Աշխատող ձեռք աջ
Հարված ձախից երկձեռքանի
Պարգևավճար, USD 4,441,864
Մենախաղ
Խաղեր Հ/Պ 416-258
Տիտղոսներ 4 WTA, 10 ITF
Ամենաբարձր վարկանիշ 15 (2012 օգոստոսի 20)
Ներկայիս վարկանիշ 260 (2016 սեպտեմբերի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 3-րդ փուլ (2009)
Ֆրանսիա 1/4-րդ եզրափակիչ (2008, 2012)
Ուիմբլդոն 1/4-րդ եզրափակիչ (2010, 2013)
ԱՄՆ 1/4-րդ եզրափակիչ (2010)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ 44-60
Տիտղոսներ 2 ITF
Ամենաբարձր վարկանիշ 106 (2011 հունիսի 6)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա 2-րդ փուլ (2011, 2012, 2014)
Ֆրանսիա 3-րդ փուլ (2012, 2014)
Ուիմբլդոն 3-րդ փուլ (2008, 2009)
ԱՄՆ 1-ին փուլ (2006-2010, 2013)
Թարմացվել է՝ 2016, սեպտեմբերի 12

Կայա Կանեպի (էստ․՝ Kaia Kanepi, ծնվել է 1985 թվականի, հունիսի 10-ին, Տալլին, Էստոնիա), էստոնացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։

  • Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի քառորդ եզրափակիչի հնգակի մասնակից։
  • WTA մենախաղի 4 մրցաշարերի հաղթող։
  • Մեծ Սաղավարտի մենախաղի պատանեկական մեկ մրցաշարի հաղթող (2001 թվականի Ֆրանսիայի բաց առաջնություն
  • 2000 թվականի Orange Bowl մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից։
  • Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկական մեկ մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից (2000 թվականի ԱՄՆ բաց առաջնություն
  • Պատանեկական մենախաղի վարկանիշի նախկին թիվ մեկ ռակետ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայան մեկն է Աննա և Յաակա Կանեպիների երեք դուստրերից, նրա քույրերն են Կարին և Կադրի Կանեպիները։ Ամբողջ ընտանիքը զբաղվում է թենիսով։

Կայան առաջին անգամ ռակետը ձեռքն է վերցրել 8 տարեկան հասակում։ Սիրելի ծածկույթը գրունտն է, սիրելի հարվածը անդրադարձից հարվածն է։ Ըստ կանանց թենիսի չափանիշների, Կանեպին ունի բավականին ուժեղ հարված՝ նրա հարվածից հետո գնդակը թռչում է 170-180 կմ/ժ արագությամբ։

Էստոնացի թենիսիստուհու խնդիրներից է հանդիսանում ֆիզիկական պատրաստականությունը՝ նա հակված է ավելորդ քաշի ձեռքբերման։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2006 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայան պատանեկական տարիներից առանձնանում էր ոչ միայն իր հասակակիցների ֆոնին, այլ նաև եղել է բավականին մրցունակ միջազգային մրցաշարերում։ Արդեն տասներեք տարեկանում նրան հաջողվել է հաղթել Էստոնիայի ավագ պատանեկական առաջնությունում, եզրափակիչում առավելության հասնելով Մարետ Անի նկատմամբ, ով նրանից մեծ էր երեք տարով[1]։ 14 տարեկանում Կանեպին առաջին անգամ խաղում է Մեծ Սաղավարտի պատանեկական մրցաշարում, իսկ արդեն իր երկրորդ նմանատիպ մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում, հասնում է մինչև զուգախաղի մրցաշարի կիսաեզրափակիչ, հանդես գալով ռուսաստանցի Գալինա Վոսկոբոևայի հետ զույգով։ Հաջորդ տարվա ընթացքում էստոնացի թենիսիստուհին հասնում է մինչև ամերիկյան Orange Bowl հեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, խաղացել է Միլանի GA մրցաշարի երկու եզրափակիչներում և հաղթել է պատանեկական Ֆրանսիայի բաց առաջնությունում, եզրափակիչում առավելության հասնելով Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ։ 2006 թվականի հուլիսի 11-ին Կայան գլխավորում է տեղական մենախաղային վարկանիշը, որից հետո անց է կացնում ևս մի քանի մրցաշարեր իր հասակակիցների շրջանում և սեպտեմբերին, ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիյում Մարիոն Բարտոլիից պարտությունից հետո, ավարտում է պատանեկական թենիսում իր կարիերայի փուլը։

Մեծահասակների մրց՚աշարում իր առաջին խաղերը նույնպես անց են կացվում շատ վաղ։ Արդեն 1999 թվականին Կանեպին ոչ միայն խաղում է հայրենի Տալլինի 10-հազարանոցում, այլ նաև հասնում է մինչև մենախաղի եզրափակիչ։ Այն ժամանակների էստոնական թենիսի մակարդակը Կայաին թույլ է տալիս համեմատաբար վաղ նորամուտել մեծահասակների Ֆեդերացիայի գավաթի խաղերին։ Տոոմաս Լեյուսը նրան հնարավորություն է տալիս խաղալու շրջանային գոտու միանգամից ութ խաղերում և Կանեպին հաղթանակ է տոնում նրանցից յուրաքանչյուրում։ Այդ ժամանակ էստոնուհիները հաղթում են երկրորդ խմբի մրցաշարում։

Առաջին շրջանում պրոֆեսիոնալ մրցաշարերում ելույթները բավականին եզակի էին և սահմանափակվում էին տնային մրցաշարերում և հավաքականի կազմում խաղերով։ Նմանատիպ մարտավարությունը արդյունքում իրեն արդարացնում է։ 2001 թվականի ամռանը առաջին անգամ փորձելով խաղալ հայրենիքից դուրս մրցաշարերում, Կայան ընթացքից անցնում է Վիեննայի WTA մրցաշարի որակավորումը, իսկ այնուհետև խաղում է գրունտային 50-հազարանոց երկու եզրափակիչներում։ Տվյալ հատվածը նրան թույլ է տալիս մեծահասակների իր առաջին մրցաշրջանի վերջին տեղ գրավել երրորդ հարյուրյակի ամենասկզբում և իրավունք նվաճել նորամուտել Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարի որակավորումում՝ Ավստրալիայում։ Նորամուտը բավականին հաջող է ստացվում՝ երիտասարդ էստոնուհին կարողանում է շահել մեկ խաղ։

Վառ սկսելով իր պրոֆեսիոնալ կարիերան, այնուհետև Կանեպին մի փոքր գցում է թափը՝ սովորելով երկարատև ժամանակի ընթացքում ցուցադրելու կայուն արդյունքներ նոր մակարդակում։ Հաջորդ մի քանի մրցաշրջանները նա անց է կացնում վարկանիշային երկրորդ և երրորդ հարյուրամյակի սահմանագծին, խաղալով ITF միջին մրցաշարերի շարքում և պարբերաբար փորձելով անցնել WTA մրցաշարերի և Մեծ Սաղավարտի մրցաշարերի որակավորումը։ Երկար ժամանակ հաջողությունները բավականին տեղայնական էին, սակայն 2004 թվականի ամռանը նա ITF-ից հնարավորություն է ստանում մասնակցելու Աթենքի Օլիմպիական խաղերին՝ զարգացող երկրներում թենիսի աջակցման շրջանակներում։ Այդ հրավերը հիմնավորված չէր Կայաի իրական մարզական հաջողություններով և տրամաբանորեն ավարտվում է երկու պարտություններով։

2005 թվականին, թենիս վերադառնալով կես տարվա ընդմիջումից հետո, էստոնուհին վերջապես կարողանում է ցուցադրել իր ներուժին հարիր արդյունքներ։ Մի քանի քառորդ- և կիսաեզրափակիչներ ITF միջին մրցաշարերում և տիտղոս Ֆանոյի 75-հազարանոցում նրան վստահորեն թույլ են տալիս ետղ գրավել վարկանիշային երկրորդ հարյուրյակում, իսկ աշնանը, շնորհիվ կիսաեզրափակիչի Կալկութայի WTA մրցաշարի և եզրափակիչի Դուբայի հեղինակավոր 75-հազարանոցում, նաև մտնելու վարկանիշի առաջին հարյուրյակ։ Հաջորդ տարվա մեկնարկը անցնում է նոր մակարդակում ամրապնդվելով և գարնանային գրունտային մրցաշրջանին Կանեպին արդեն բավականին վստահ խաղում էր ցանկացած, համեմատաբար խոշոր մրցաշարերում։ Կան Սյուր Մերի 75-հազարանոցի քառորդ եզրափակիչը և Պրահայի WTA մրցաշարի կիսաեզրափակիչը ամրապնդում են նրան վարկանիշի առաջին հարյուրյակում և թույլ են տալիս Ֆրանսիայի բաց առաջնությունում առաջին անգամ խաղալու Մեծ Սաղավարտի մեծահասակների մրցաշարի հիմնական ցանցում (որակավորումն անցծնալու յոթ փորձերը, որոնք իրագործվել էին մինչ այդ, այդպես էլ հաջողություն չէին ունեցել)։ Ինչպես և ժամանակին առաջին որակավորումը, առաջին հիմնական ցանցը էստոնուհուն բերում է նորամուտային հաղթանակը։ Կայաին հաջողվում է մեկնարկում հաղթելու այն ժամանակվա աշխարհի 41-րդ ռակետ Կվետա Պեշկեին, սակայն երկրորդ շրջանի արգելքը՝ ի դեմս 26-րդ դասակարգված իսպանուհի Անաբել Մեդինա Գարիգեսի, բավականին դժվարանցանելի է լինում։ Մեծ Սաղավարտի ֆրանսիական և ամերիկյան մրցաշարերի միջև հատվածը անցնում է առանց որևէ հատուկ հաջողությունների, սակայն ԱՄՆ բաց առաջնությունում Կանեպին օգտվում է հաջող ցանցից՝ դուրս գալով երրորդ շրջան։ Մրցաշրջանի ավարտն անց է կացնում բավականին միջին, սակայն տարին եզրափակող բելգիական Հասելտի մարզասրահի մրցաշարում էստոնուհին որակավորումից կարողանում է հասնել իր առաջին եզրափակիչին WTA մրցաշարերում։ այդ մրցաշարի քառորդ եզրափակիչում պարտության է մատնվում աշխարհի 15-րդ ռակետ Ֆրանչեսկա Սկիավոնեն, իսկ եզրափակիչում հավասար պայքար է ծավալվում աշխարհի 6-րդ ռակետ Կիմ Կլեյստերսի հետ, որում կորտի տանտիրուհին ուժեղ է գտնվում միայն որոշիչ սեթի վերջնամասում։

2007-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականներին Կանեպին ամրապնդվում է մենախաղի դասակարգման առաջին հարյուրյակում, պարբերաբար լինում է WTA մրցաշարերի կիսաեզրափակիչներում, սակայն բավականին հաճախ վրիպումներ է թույլ տալիս առավել ցածր վարկանիշով մրցակցուհիների հետ խաղերում, իսկ Թոփ 20-ի մրցակցուհիների հետ, ընդկառակը, ամեն ինչ բավականին հեշտ է դասավորվում։ Այն ժամանակ նա երեք անգամ պաշտոնական մրցաշարերում խաչվում է Պատի Շնայդերի հետ և արդյունքում նրան պարտվում է ընդամենը իննը գեյմ։ Կանեպիի կարիերայում հաջորդ խոշոր հաջողությունը գալիս է 2008 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Երկրորդ շրջանում հաղթելով աշխարհի 6-րդ ռակետ Աննա Չակվետաձեին, նա, արդյունքում, հասնում է մինչև կարիերայում առաջին քառորդ եզրափակիչին Մեծ Սաղավարտի մրցաշարերում, որտեղ զիջում է Թոփ 10-ի մեկ այլ թենիսիստուհու՝ Սվետլանա Կուզնեցովային։

Ամռանը էստոնուհին կրկին մասնակցույթուն է ունենում Օլիմպիական խաղերին։ Պեկինի կորտերում նրան հաջողվում է դուրս գալ երրորդ շրջան, որտեղ նրան կանգնեցնում է տեղացի թենիսիստուհի Նա Լին, ով հասնում է մրցաշարի կիսաեզրափակիչ, առավելության հասնելով բազմաթիվ ցուցակային հավակնորդների նկատմամբ։ Աշնանը Կանեպին հաջող ելույթներ է ունենում մրցաշարերի ասիական շրջանում, շնորհիվ մի զույգ քառորդ եզրափակիչի և եզրափակիչի, նա մրցաշրջանի արդյունքում մտնում է Թոփ 30։

Կայա Կանեպին և Ագնեշկա Ռադվանսկայան 2011 թվականի աշնանը, Տոկիոյի մրցաշարում

Հաջորդ տարին ի սկզբանե դասավորվում էր բավականին հաջող։ Կայան դուրս է գալիս Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան, խաղում է Դուբայի խոշոր մրցաշարի կիսաեզրափակիչում (երրորդ շրջանում հաղթելով աշխարհի երրորդ ռակետ Ելենա Յանկովիչին), նշվում է ԱՄՆ-ի մարտյան բարձր մակարդակի մրցաշարերի երրորդ շրջաններում, քառորդ եզրափակիչ է դուրս գալիս Մարբելում և Հռոմում, սակայն աստիճանաբար նրա խաղում ամեն ինչ խանգարվում է։ Սկսած Մեծ Սաղավարտի ֆրանսիական մրցաշարից, նա տասնմեկ անընդմեջ մրցաշարերի ընթացքում չի զգում հաղթանակի համը և միայն դեկտեմբերին, մեկնելով Դուբայի ITF մրցաշարին, վերջապես ընդհատում է անհաջողությունների շարքը։

Անհաջող հատվածից մած դժվարությամբ է հաջողվում դուրս գալ։ Նախորդ տարվա նվաճումները թույլ են տալիս 2010 թվականի մրցաշրջանի սկզբում շատ չտխրել հազվադեպ հաղթանակների և վարկանիշում աստիճանական անկման համար։ Ձեռք բերել մարզավիճակ, մոտ կատարյալին և նվազագույնի հասցնել ոչպարտադիր պարտությունները, հաջողվում է միայն ապրիլի վերջին։ Կայան հաջող մեկնում է ֆրանսիական ITF մրցաշարերի հանգույցին՝ Կան Սյուր Մեր և Սեն Գոդենս, որտեղ հերթականությամբ հաղթելով տասնյակ խաղերում, նա ձեռք է բերում այդ ժամանակ նրան այդքան հարկավոր խաղային պրակտիկան։ Այնուհետև արդյունքները վերադառնում են նախկին մակարդակին նաև առավել տիտղոսավոր մրցաշարերում։ Կանեպին խաղում է Բիրմինգհեմի և Ուիմբլդոնի մրցաշարերի քառորդ եզրափակիչներում։ Մեծ Սաղավարտի բրիտանական մրցաշարումնա առաջին շրջանում հաղթում է աշխարհի 6-րդ ռակետ Սամանտա Ստոսուրին, իսկ քառորդ եզրափակիչում զիջում է Պետրա Կվիտովային՝ որոշիչ սեթի տասնչորսերորդ գեյմի արդյունքում։

Ամռանը էստոնուհում վերջապես գալիս է նաև WTA առաջին տիտղոսը։ Հինգ խաղում շահելով տաս գեյմից տասում, նա շահում է Պալերմոյի մրցաշարի գլխավոր մրցանակը։ Ամառային հարդային հատվածը անցնում է առանց հատուկ հաջողությունների, սակայն ԱՄՆ բաց առաջնությունումԿանեպին կրկին հասնում է մինչև քառորդ եզրափակիչ, երրորդ շրջանում հաղթելով աշխարհի 5-րդ ռակետ Ելենա Յանկովիչին և քաղ վերադառնալով չորրորդ շրջանի Յանինա Վիկմայերի հետ խաղում, առաջին սեթի 0-6 հաշվից հետո։ Աշնանը գերհաջող մրցաշրջանի լրացնում է քառորդ եզրափակիչը Տոկիոյի խոշոր մրցաշարում։

2011 թվականին, աքիլեսյան գարշապարի խնդիրների պատճառով, կայան մի քանի ամիս խաղում է ոչ լիարժեք ուժով, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին դադար է վերցնում մրցաշարերում[2]։ Աշնանը բոլոր խնդիրները հաջողվում է լուծել և էստոնուհին աստիճանաբար կրկին դուրս է գալիս իր հնարավորությունների պիկին։ Բիելի 100-հազարանոցի կիսաեզրափակիչից հետո նա դուրս է գալիս Տոկիոյի խոշոր մրցաշարի քառորդ եզրափակիչ, առավելության հասնելով այն ժամանակվա դասակարգման առաջատար Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ, իսկ ավելի ուշ խաղում է Մոսկվայի պրեմիեր-մակարդակի մրցաշարի եզրափակիչում, որտեղ հաղթելով Ֆրանչեսկա Սկիավոնեին, պարտվում է Դոմինիկա Ցիբուլկովային։

2012-2014 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մրցաշրջանի սկիզբը շարունակում է նախորդ տարվա մրցաշրջանի ավարտը։ Բրիսբենի մեկնարկային մրցաշարում Կանեպին տիրում է հարդի ծածկույթի վրա իր առաջին WTA տիտղոսին, քառորդ եզրափակիչում առավելության հասնելով Անդրեա Պետկովիչի, իսկ եզրափակիչում՝ Դանիելա Հանտուխովայի նկատմամբ։ Տվյալ արդյունքը, ցավոք սրտի, չի դառնում հետագա հաջողությունների նախանշան։ Մինչև ապրիլ էստոնուհին ասոցիացիայի մրցաշարերում շահում է ընդամենը մեկ խաղ, ճիշտ է խաղալով ընդամենը երեք մրցաշարում և խնդիրներ ունենալով աջ ուսի հետ[3]։ Եվրոպա վերադառնալով հնարավոր էլինում վերականգնել արդյունքները։ Կայան սկզբից դուրս է գալիս Կոպենհագենի մենախաղի մրցաշարի քառորդ եզրափակիչ (զուգահեռաբար, Սոֆիա Արվիդսոնի հետ, հասնելով իր նորամուտային եզրափակիչին WTA զուգախաղի մրցաշարում), իսկ այնուհետև հաղթում է Օեյրաշի գրունտային մրցաշարում, եզրափակիչում հաղթելով Կարլա Սուարես Նավարոյին։

Գրունտային մրցաշարերի հանգույցը էստոնուհին բաց է թողնում, լավագույն մարզավիճակին գալով մայիսի վերջին, երբ, նախ, դուրս է գալիս Բրյուսելի մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ այնուհետև խաղում է Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում, հաղթելով Կարոլին Վոզնյացկիին և զիջելով միայն ապագա հաղթող Մարիա Շարապովային։ Այդ հաջողությունների շարքը շարունակություն չի ունենում՝ մեջքի խնդիրների պատճառով Կանեպին չի խաղում մինչև սեպտեմբերի կեսը[4]։ Մրցաշրջան վերադառնալով աշնանը, նա մասնակցում է Սեուլի և Տոկիոյի մրցաշարերին, և կրկին դադար է վերցնում։ Այս անգամ նրան անհանգստացնում են գարշապարի ցավերը, որի բուժման համար հարկ է լինում դիմել վիրահատության[5]։ Մրցաշրջան վերադարձը կայանում է միայն հաջորդ տարվա գարնանը՝ գրունտային շրջանի մեկնարկին։ Կանեպին արագ ձեռք է բերում նախկին ինքնավստահությունը և շուտով կարողանում է հասնել մինչև տարբեր մակարդակների մրցաշարերի ուշ շրջաններ, խաղալով ամեն շաբաթ։ Կիսաեզրափակիչ վաստակելով Օեյրաշի մրցաշարում և քառորդ եզրափակիչ Մադրիդի խոշոր մրցաշարում, Կայան գարնան վերջին շահում է նաև իր առաջին տիտղոսը ընթացիկ տարում՝ հաղթանակի հասնելով Բրյուսելի մրցաշարում, որտեղ եզրափակիչում հաղթանակ է տոնում Պեն Շուայի նկատմամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում և խոտածածկիլ շրջանի սկզբում Կանեպին ինչ-որ արդյունքներով չի նշվում, սակայն Ուիմբլդոնի մրցաշարում նա վերադառնում է լավագույն արդյունքներին։ Առաջին շրջաններում դիմանալով մի քանի հավասար մրցախաղերում, էստոնուհին, արդյունքում, հասնում է մինչև քառորդչ եզրափակիչ, որտեղ զիջում է Սաբինա Լիսիցկիին։ Հվյալ արդյունքը շուտափույթ զարգացում չի ստանում, առողջության հետ կապված հերթական խնդիրները Կանեպիին շարքից հանում են մինչև ԱՄՆ բաց առաջնություն, որտեղ նա մեծ դժվարությամբ մի քանի հաղթանակներ է տոնում, արդյունքում, զիջելով երրորդ շրջանում։ 2013 թվականի աշունը և հաջորդ տարվա առաջին կեսը Կանեպիին որևէ նշանակալից հաջողություններ չեն բերում, ինչը հանգեցնում է հերթական մարզիչի ծառայություններից հրաժարման, ինչպես նաև մրցաշարերի օրացույցի վերանայման։ Ամռանը էստոնուհին խաղում է մի քանի ITF մրցաշարերում, որտեղ հավաքում է վարկանիշային միավորներ՝ հասնելով երկու մրցաշարի եզրափակիչներ։ Տարվա վերջին Կանեպին դասակագման աղյուսակում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մրցաշարջանը Կանեպին սկսում է Բրիսբենի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում հաղթանակ է տոնում Անդրեա Պետկովիչի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում զիջում է 2-րդ դասակարգված Անա Իվանովիչին։ Հոբարդի մրցաշարում նա հասնում է երկրորդ շրջան։ Սակայն Ավստրալիայի բաց առաջնությունում նա մրցաշարը լքում է առաջին իսկ շրջանում։

Առաջին շրջանում են ավարտվում նաև հաջորդ երկու մրցաշարերը Դուբայում և Ինդիան Ուելսում։ Մայամիի WTA մրցաշարում նա հասնում է երրորդ շրջան, որտեղ զիջում է Կարոլին Վոզնյացկիին։ Մի շարքմրցաշարերում անհաջողություններից հետո, Կանեպին դուրս է մնում նաև Ֆրանսիայի բաց առաջնությունում, առաջին շրջանում զիջելով 2-րդ դասակարգված և գործող չեմպիոն Մարիա Շարապովային։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Ուիմբլդոնի մրցաշարը։

Օգոստոսին Նու Հեյվենի մրցաշարում անհաջողությունից հետո, Կանեպին երկրորդ շրջանում է լքում է նաև ԱՄՆ բաց առաջնությունը, պարտություն կրելով 7-րդ դասակարգված Էլինա Սվիտոլինայից։

Որոշակի հաջողություն նա ունենում է Սենտ Մալոյի ITF մրցաշարում, որտեղ նա հասնում է քառորդ եզրափակիչ, պարտվելով Դարյա Կաստկինային։ 2015 թվականի մրցաշրջանի ընթացքում Կանեպիի նշանակալից հաջողությունը կայանում է տարվա վերջին՝ Սթենֆորդիի ITF մրցաշարում, որտեղ նա եզրափակիչում առավելության է հասնում Պատի Շնայդերի նկատմամբ և տիրում է մրցաշարի հաղթողի տիտղոսին։

2015 թվականի մրցաշրջանի արդյունքներով Կանեպին դուրս է մնում Թոփ 100-ից և տեղ է զբաղեցնում դասակարգման աղյուսակի 126-րդ հորիզոնականում։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մրցաշրջանը Կանեպին սկսում է Բրիսբենի մրցաշարի որակավորման փուլից, որտեղ պարտվում է 4-րդ դասակարգված Կատերինա Բոնդարենկոյին։ Շտուտգարտի մրցաշարի որակավորման փուլում նա պարտվում է Կամիլա Ջորջիին։

Հաղթահարելով որակավորման փուլի արգելքը, Կանեպին առաջին շրջանում պարտվում է Ռաբաթի մրցաշարում։ Մայիսին նա չի կարողանում անցնել Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլը։

Հունիսին մասնակցում է Պադուայի ITF մրցաշարին, որտեղ քառորդ եզրափակիչում պարտվում է Իպեկ Սոյլուին։

Մասնակցություն մրցաշարերի եզրափակիչներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարվա վարկանիշային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մենախաղերի
վարկանիշ
Զուգախաղերի
վարկանիշ
2015 126
2014 52 167
2013 30
2012 19 119
2011 34 150
2010 22 285
2009 61 156
2008 27 244
2007 75 330
2006 64 890
2005 120 501
2004 226
2003 167 363
2002 283 546
2001 203

Մեծ Սաղավարտի և WTA մրցաշարերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 ՀՄ Հ–Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո2 ՉՄ Ո2 ՉՄ Ո1 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 8 6–8
Ֆրանսիայի բաց առաջնություն ՉՄ ՉՄ ՉՄ Ո2 ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան 2 շրջան 3 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 10 13–10
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան ՉՄ 1/4 2 շրջան 1 շրջան ՉՄ 0 / 9 10–9
ԱՄՆ բաց առաջնություն ՉՄ Ո1 Ո2 ՉՄ Ո2 3 շրջան 1 շրջան 2 շրջան 1 շրջան 1/4 2 շրջան ՉՄ 3 շրջան 4 շրջան 2 շրջան 0 / 9 14–9
Հ–Պ 0–0 0–0 0–0 0–0 0–0 3–3 2–4 5–4 2–4 10–4 4–4 5–2 7–3 4–4 1-4 0 / 36 43–36
WTA Premier Mandatory մրցաշարեր
BNP Paribas Open
Ինդիան Ուելս
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 2 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 0 / 8 4–8
Sony Ericsson Open
Մայամի
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 4 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան ՉՄ 3 շրջան 0 / 7 7–7
Madrid Open
Մադրիդ
ՉԱ 1 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 1/4 1 շրջան 0 / 5 3–5
China Open
Պեկին
Մակարդակ IV Մակարդակ II 1 շրջան 2 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան 1 շրջան 0 / 4 2–4
WTA Premier 5 մրցաշարեր
Dubai Tennis Championships
Դուբայ
Մակարդակ II 1/2 ՉՄ 3 շրջան Premier 0 / 2 6–2
Qatar Total Open
Դոհա
Մակարդակ III Մակարդակ II ՉՄ ՉԱ P ՉՄ ՉՄ 1 շրջան 0 / 0 0–1
Internazionali BNL d'Italia
Հռոմ
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 4 4–4
Rogers Cup
Մոնրեալ / Տորոնտո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 2 2–2
Western & Southern Financial Group Women's Open
Ցինցինատի
ՉԱ Մակարդակ III 1 շրջան Ո1 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 1 0–1
Toray Pan Pacific Open
Տոկիո
ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/4 1 շրջան 1/4 1/4 2 շրջան ՉՄ Ոչ P5 0 / 5 9–5
Կարիերայի վիճակագրություն 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 Ընդամենը
Մրցաշարեր 1 3 N/A 1 2 16 17 21 21 18 17 11 9 22 137
Տիտղոսներ 0 0 N/A 0 0 0 0 0 0 1 0 2 1 0 4
Եզրափակիչներ 0 0 N/A 0 0 1 0 1 0 1 1 3 1 0 8
Ընդամենը Հ-Պ 0–1 2–3 N/A 0–1 3–2 14–16 13–17 30–21 15–21 29–17 18–17 25–9 20–8 28-21 389-235
Տարվա վերջի վարկանիշ 203 283 167 226 120 64 75 27 61 22 34 19 30 52 122

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Estonian Junior Open 1998 results» (անգլերեն)։ itftennis.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-05 
  2. «Кайя Канепи: «Всегда знала, что, если сыграю в полную силу, обыграю любую соперницу»» (ռուսերեն)։ Sports.ru։ 28 сентября 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-05 
  3. «Лисицки и Канепи снялись с турнира в Париже» (ռուսերեն)։ Sports.ru։ 6 февраля 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-05 
  4. «Кайя Канепи не сможет выступить на Олимпиаде из-за травмы спины» (ռուսերեն)։ gotennis.ru։ 19 июля 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-18-ին։ Վերցված է 2013-04-05 
  5. «Кайя Канепи: Благодаря операции я смогу играть ещё три года» (ռուսերեն)։ gotennis.ru։ 12 ноября 2012։ Վերցված է 2013-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]