«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն անգլ.՝ The Alliance of Liberals and Democrats for Europe Party | |
---|---|
![]() | |
Տեսակ | Եվրոպական քաղաքական կուսակցություն և metaorganization? |
Առաջնորդ | Hans van Baalen?[1], Գրեմ Վաթսոն, Annemie Neyts-Uyttebroeck?, Werner Hoyer?, Uffe Ellemann-Jensen?, Willy De Clercq?, Colette Flesch?, Willy De Clercq? և Gaston Thorn? |
Հիմնադրված | մարտի 26, 1976 |
Գաղափարախոսություն | ազատականություն, պահպանողական լիբերալիզմ և սոցիալական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ |
Շտաբ | Բրյուսել, Բելգիա[2] |
Միջազգային պատկանելություն | Ազատական ինտերնացիոնալ |
Եվրոպական խորհրդարան | 85 |
Կայք | aldeparty.eu |
![]() |
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ԵԱԺԴ կուսակցություն) հիմնականում Եվրոպական Միությունում գործող եվրոպական քաղաքական կուսակցություն է, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի թվով 60 ազգային ազատական կուսակցություններ։ Մինչև 2012 թ. նոյեմբերի 10-ը կուսակցությունը հայտնի էր որպես Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցություն (ԵԱԺԲ, ELDR)[3]: ԵԱԺԴ կուսակցությունն անդամակցում է «Ազատական ինտերնացիոնալ»-ին[4]։
1970-ականների ազգային քաղաքական կուսակցությունների ազատ համադաշնության հիմքով զարգացած ԵԱԺԴ կուսակցությունն այժմ հանդես է գալիս իբրև շահույթ չհետապնդող միասնական ասոցիացիա՝ գրանցված ըստ բելգիական օրենսդրության։
2010 թ. դրությամբ ԵԱԺԴ-ն ԵՄ-ի կառույցներում ներկայացված իր մեծությամբ չորրորդ համաեվրոպական քաղաքական կուսակցությունն է, ունի 67 ԵԽՊ և Եվրոպական հանձնաժողովի 5 անդամ։ ԵՄ 28 անդամ պետություններից հինգում պաշտոնավարում են ԵԱԺԴ-ին անդամագրված վարչապետներ՝ Քսավյե Բեթելը (ԺԿ) Լյուքսեմբուրգում, Շարլ Միշելը (ԲՇ) Բելգիայում, Տաավի Ռիյվասը (ԷԲԿ) Էստոնիայում, Միրո Ցերարը (ԱԿԿ) Սլովենիայում և Մարկ Ռուտեն (ԺԿԱԺ) Նիդեռլանդներում։
Նիկ Քլեգը (ԱԴ) Միացյալ Թագավորության փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Կառավարության կազմում ազատականներ են ընդգրկված նաև ևս հինգ ԵՄ անդամ պետություններում՝ Խորվաթիայում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում։
2004 թ. հուլիսի 20-ից ԵԱԺԴ կուսակցությունն իբրև քաղաքական ուժ ներկայացված է Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի խորհրդարանական խմբակցության միջոցով, որը ձևավորվել է Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) հետ համատեղ։ ԵԱԺԴ-ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարում է Գի Վերհովստադտը, նախկինում՝ Բելգիայի վարչապետ։ Մինչ 2004 թ. Եվրոպական ընտրությունները կուսակցությունը միավորված էր Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցության (ԵԱԺԲ) խմբակցության հետ։ ԵԱԺԴ-ի երիտասարդական թևը Եվրոպայի ազատական երիտասարդությունն է (LYMEC). այն հիմնականում գործում է երիտասարդական և ուսանողական ազատական կազմակերպությունների հենքի վրա, սակայն իր կազմում ունի նաև ոչ մեծ թվով անհատ անդամներ։ LYMEC-ի առաջնորդը 2012 թ. մայիսին երկու տարով LYMEC-ի նախագահ ընտրված Յերոեն Դիպեմաատն է (ԺԿԱԺ, Նիդեռլանդներ)։ Կազմակերպությունն ունի 200.000 անդամ։
Կուսակցության առաջնորդը
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵԱԺԴ կուսակցության առաջնորդը Սըր Գրեմ Վաթսոնն է (ԵԽՊ)։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵԱԺԴ կուսակցության ընթացիկ կառավարումն իրականացնում է նրա Վարչությունը հետևյալ կազմով[5]՝
Նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրեմ Վաթսոն
ԵԽՊ (Ազատական ժողովրդավարներ, Միացյալ Թագավորություն), ԵԱԺԴ կուսակցություն նախագահ
Փոխնախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Գեռերո ի Տառագո
(ԿԺԿ, Իսպանիա)
- Լուիսվայս վան դեր Լաան
(Ժողովրդավարներ 66, Նիդեռլանդներ)
- Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆ
ԵԽՊ (ԱԺԿ, Գերմանիա)
- Կարին Ռիիս-Յորգենսեն
ԵԽՊ (Ազատականներ, Դանիա)
- Դիք Ռոշ
(Ֆիաննա Ֆայլ, Իռլանդիա)
- Օլլե Շմիդտ
(Ազատական ժողովրդական կուսակցություն, Շվեդիա)
Գանձապահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոման Յակիչ
(Զարես, Սլովենիա)
ԵԱԺԴ խմբակցության ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գի Վերհովստադտ
ԵԽՊ (Բաց ՖԱԺ, Բելգիա), ԵԱԺԴ խմբակցության ղեկավար, Եվրախորհրդարան
- Անն Բրասյըր
(ԺԿ, Լյուքսեմբուրգ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի նախագահ (ԵԱԺԴ-ԵԽԽՎ)
- Ֆլո Կլուկաս
(Ազատական ժողովրդավարներ, Միացյալ Թագավորություն), ԵԱԺԴ-ի խմբակցության ղեկավար, ԵՄ Տարածաշրջանների կոմիտե
Կուսակցության այլ պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յակոբ Մորոզա-Ռասմուսեն
(Ազատականներ, Դանիա), ԵԱԺԴ կուսակցություն Գլխավոր քարտուղար
- Ալեքսանդր Բիլզ
(ԺԿԱԺ, Նիդեռլանդներ), ԵԱԺԴ խմբակցության գլխավոր քարտուղար
- Վեդրանա Գույիչ
(ԽԺԿ, Խորվաթիա), նախագահ, Եվրոպայի ազատական երիտասարդություն (LYMEC)
- Ջուլի Մինովես
(ԱԱԿ, Անդորրա), նախագահ, Ազատական ինտերնացիոնալ
Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978–1981:
Գաստոն Թորն
- 1981–1985:
Վիլլի դե Կլերք
- 1985–1990:
Կոլետ Ֆլեշ
- 1990–1995:
Վիլլի դե Կլերք
- 1995–2000:
Ուֆֆե Էլլեմանն-Յենսեն
- 2000–2005:
Վեռներ Հոյեր
- 2005–2011:
Աննեմի Նեյց-Ույտեբրուք
- 2011–:
Գրեմ Վաթսոն
Համաեվրոպական ազատականության պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաեվրոպական ազատականությունը հարուստ պատմություն ունի. այն սկիզբ է առել 1947 թ. ապրիլին «Ազատական ինտերնացիոնալի» հիմնադրումից։ 1976 թ. մարտին ստեղծվեց Եվրոպայի ազատական և ժողովրդավարական կուսակցությունների դաշնությունը, որն աստիճանաբար վերաճեց Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության (ԵԱԺԲ)՝ Եվրախորհրդարանում համապատասխանաբար ներկայացվելով Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության խմբակցության միջոցով։
Եվրոպական Միության ընդլայնման նախօրեին՝ 2004 թ. ապրիլի 30-ին Բրյուսելում կայացած արտահերթ համաժողովում, ԵԱԺԲ կուսակցությունն ըստ բելգիական օրենսդրության գրանցվեց որպես Եվրոպական քաղաքական կուսակցություն։
2004 թ. ԵԱԺԲ կուսակցությունը միավորվեց Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության հետ և կազմեց Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (ԵԱԺԴ)՝ ներկայանալով Եվրախորհրդարանում ԵԱԺԴ խմբակցության միջոցով։ ԵԱԺԲ կուսակցությունն ընդունել է իր ներկայիս անվանումը 2012 թ. նոյեմբերի 10-ին՝ համաեվրոպական դաշինքի և խորհրդարանական խմբակցության ներդաշնակեցման նպատակով։
Եվրոպական խորհուրդ և Նախարարների խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդամ Պետություն | Ներկայացուցիչ | Պաշտոն | Քաղաքական կուսակցություն | Խորհրդի անդամ սկսած | Լուսանկար |
---|---|---|---|---|---|
![]() |
Տաավի Ռիյվաս | Էստոնիայի վարչապետ | Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն | 26 մայիսի 2014 | ![]() |
![]() |
Մարկ Ռիուտե | Նիդեռլադների վարչապետ | «Ժողովրդական կուսակցություն, ազատության և դեմոկրատիա» | 14 հոկտեմբերի 2010 | ![]() |
![]() |
Կսավիե Բետել | Լյուքսեմբուրգի վարչապետ | Լյուքսեմբուրգի դեմոկրտական կուսակցություն | 4 դեկտեմբերի 2013 | ![]() |
![]() |
Շառլ Միշել | Բելգիայի վարչապետ | Բարեփոխումների շարժում | 11 հոկտոմբերի 2014 | ![]() |
![]() |
Միրոսլավ Ցերար | Սլովենիայի վարչապետ | Մոդեռն կենտրոնամետ կուսակցություն | 18 սեպտեմբերի 2014 | ![]() |
![]() |
Յուհա Սպիլիյա | Ֆինլանդիայի վարչապետ | Ֆինլանդիայի կենտրոնամետ կուսակցություն | 29 մայիսի 2015 | ![]() |
Եվրահանձնաժողովի պատվիրակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական հանձնաժողովի 28 անդամներից 5-ը ԵԱԺԴ-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներն են.
Անդամ կուսակցություններից ընտրված ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a8/Guy_Verhofstadt_in_2005.jpg/150px-Guy_Verhofstadt_in_2005.jpg)
Կազմակերպություն | Կառույց | Տեղերի թիվը |
---|---|---|
![]() |
Եվրոպական հանձնաժողով | 5 / 28 |
![]() |
Եվրոպայի խորհուրդ (Կառավարության ղեկավարներ) |
6 / 28 |
![]() |
ԵՄ խորհուրդ (Մասնակցություն կառավարմանը) |
10 / 28 |
![]() |
Եվրախորհրդարան | 48 / 751 |
![]() |
Խորհրդարանական վեհաժողով | 28 / 318 |
Եվրոպական Միության անդամ երկրների ազգային խորհրդարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/cd/Mark_Rutte-6.jpg/150px-Mark_Rutte-6.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/RE_Taavi_R%C3%B5ivas.jpg/100px-RE_Taavi_R%C3%B5ivas.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4b/Vestager_520_2012-04-16.jpg/150px-Vestager_520_2012-04-16.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/NickCleggJune09.jpg/150px-NickCleggJune09.jpg)
Ազգային խորհրդարաններ՝ Եվրոպական Միությունից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիր | Մարմին | Տեղերի թիվը | Անդամ կուսակցություններ |
---|---|---|---|
![]() |
Գլխավոր խորհուրդ | 8 / 28 |
ԱԱԿ |
![]() |
Ազգային ժողով | 0 / 125 |
Մուսավաթ |
![]() |
Խորհրդարան | 17 / 150 |
Հանրապետական, ԱԴ[6][7] |
![]() |
Ալթինգ | 6 / 63 |
ՊԱ |
![]() |
ՀՀ Ազգային ժողով | 7 / 131 |
ՀԱԿ |
![]() |
Խորհրդարան | 13 / 101 |
ՄԱԿ |
![]() |
Ժողով | 1 / 81 |
ՄԱԿ |
![]() |
Ստորտինգ | 9 / 169 |
Նորվեգիայի ազատական կուսակցություն |
![]() |
Ազգային խորհուրդ Ստորին պալատ |
31 / 200 |
ԱԺԿ․ Ազատականներ |
Կանտոնների խորհուրդ Վերին պալատ |
12 / 46 |
ԱԺԿ․ Ազատականներ |
Անդամ կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵՄ-ից դուրս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն, [8], Ժողովրդադեմոկրատական միության իրավահաջորդ
- Ռուսաստանի միացյալ ժողովրդավարական "Յաբլոկո" կուսակցություն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ VVD-prominent Hans van Baalen (60) overleden (նիդերլ.)
- ↑ Contact
- ↑ «European Liberal Democrats change party name to ALDE Party | ALDE Party». Eldr.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Members of the Bureau | ALDE Party». Aldeparty.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.