Ազատական ինտերնացիոնալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ազատական ինտերնացիոնալ»ը (ԱԻ) ազատական քաղաքական կուսակցությունների միջազգային քաղաքական ֆեդերացիա է։ Նրա գլխամասային գրասենյակը գտնվում է 1 Whitehall Place, London, SW1A 2HD հասցեում, Ազգային ազատական ակումբի շենքում։ Կուսակցությունը հիմնադրվել է Օքսֆորդում 1947 թ.-ին՝դառնալով ազատական կուսակցությունների բացառիկ համակարգ և զորացնելով ազատականության գաղափարախոսությունը ողջ աշխարհում։ Օքսֆորդի հռչակագրում ներկայացված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները։

Նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատական ինտերնացիոնալ»-ի Կանոնադրությամբ (2005 թ.) նրա նպատակներն այսպես են սահմանված՝ հասնել իրենց բնույթով միջազգային ազատական սկզբունքների համընդհանուր ճանաչմանը, նպաստել անձի ազատության, անձնական պատասխանատվության ու սոցիալական արդարության վրա խարսխված ազատ հասարակության կայացմանը, և այդ սկզբունքներն ընդունող անդամ կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր երկրների կանանց ու տղամարդկանց միջև համագործակցության ու տեղեկատվության փոխանակման ուղիներ ապահովել։

Աֆրիկայի, Ամերիկաների, Ասիայի և Եվրոպայի անդամ կուսակցություններին միավորող սկզբունքներն են՝ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ազատ ու արդար ընտրությունները և բազմակուսակցական ժողովրդավարությունը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը, ազատ շուկայական տնտեսությունը, ազատ առևտուրը, շրջակա միջավայրի կայուն զարգացումը և միջազգային համերաշխության կարևորումը։

«Ազատական ինտերնացիոնալ»-ի նպատակներն արտացոլված են նաև 1946 և 1997 թթ. միջև ստեղծված յոթ հռչակագրերի շարքում և առանցքային են համարվում մի ամենատարբեր միջոցառումների, այդ թվում՝ ողջ աշխարհից ժամանող ազատական կուսակցությունների և անհատների համար մոտավորապես տարին մեկ կազմակերպվող համաժողովների ժամանակ[1]։

Վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատական ինտերնացիոնալ»-ի 13-րդ նախագահը Անդորրայի ազատական կուսակցության (ԱԱԿ), անդամ Ժուլի Մինովեսն է, նախկինում՝ Անդորրայի արտգործնախարար և ներկայացուցիչ ՄԱԿ-ում։ Մինովեսն այս պաշտոնն ստանձնել է Հանս վան Բաալենից հետո, որըԵվրոպական խորհրդարանում պատվիրակության ղեկավարն է և հոլանդական Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարությանի անունից հանդես եկող խոսնակը արտաքին գործերի և պաշտպանության հարցերով։

Նախկին նախագահների թվում են Լորդ Ջոն Օլդըրդայսը, հոլանդացի քաղաքական գործիչ և Եվրոպական հանձնաժողովի նախկին պատվիրակ Ֆրից Բոլկեստեյնը, գերմանացի քաղաքական գործիչ Օտտո Գրաֆ Լամբսդորֆը և Իսպանիայիյում Ֆրանկոյի բռնապետության տապալումից հետո ժողովրդավարական կարգով ընտրված առաջին վարչապետ Ադոլֆո Սուարեզը։

Վարչության այլ անդամներից են փոխնախագահ Հելեն Զիլլեն, ինչպես նաև փոխնախագահներ Սեսիլիա Վիքստրյոմը, ԵԽՊ, Ջեվդետ Չակարովը, ԽՊ, Բարոնուհի Ֆոլքնըր Մարգրավինը, Կասիտ Պիրոմյան, Մարկուս Լյոնինգը, գանձապահներ Ռոբերտ Վուդթորպ Բրաունը, ԲԿՇ, և պրն Շիհ-չունգ Լիուն։ Գլխավոր քարտուղարը Էմիլ Կիրյասն է՝ Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատական ինտերնացիոնալ»-ն ունի երկու հիմնական պարբերական՝

  • LI-news (ԱԻ նորություններ)[2], որում ամփոփվում է կազմակերպության անդամ կուսակցություններին կամ համագործակցող կազմակերպություններին առնչվող մեկշաբաթյա լրատվությունը,
  • Liberal Matters (Ազատականության հարցեր), տարին մի քանի անգամ լույս տեսնող ամսագիր, որի առանձին համարներն անդրադառնում են ազատականության որոշակի ասպեկտի։

Օքսֆորդի հռչակագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի Վոդհեմ Քոլեջում 1947 թ. ապրիլին Սալվադոր դե Մադարիագայի առաջնորդությամբ 19 ազատական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների կողմից կազմված Օքսֆորդի հռչակագիրն այն փաստաթուղթն է, որում շարադրված են «Ազատական ինտերնացիոնալ»-ի հիմնարար քաղաքական սկզբունքները[3]։

Օքսֆորդի հռչակագրի ստեղծման խթանն են դարձել Լորդ Վիլյամ Բեվերիջի գաղափարները և այն դիտվում է իբրև քսաներորդ դարի ամենածանրակշիռ քաղաքական փաստաթղթերից մեկը։

Հիսուն տարի անց, 1997 թ.-ին, «Ազատական ինտերնացիոնալ»-ը վերադարձավ Օքսֆորդ և լույս ընծայեց սկզբնական Հռչակագրի մի հավելված՝ Ազատական օրակարգ 21-րդ դարի համար, ուր ավելի մանրամրկիտ է ներկայացված ազատական քաղաքականությունը։ Օքսֆորդի երկրորդ Հռչակագիրն ընդունվել է Օքսֆորդի Թաուն Հոլում 1997 թ. նոյեմբերի 27-ից 30-ը կայացած, «Ազատական ինտերնացիոնալ»-ի 48-րդ կոնգրեսի կողմից[4]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի ստորև թվարկված անդամ կազմակերպություններից, ԱԻ-ն ունի մեկ անհատ անդամ՝ Մարտին Լի, Հոնգ Կոնգի Ժողովրդավարական կուսակցության հիմնադիր նախագահ։

Լիիրավ անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Անվանում Կառավարություն Ծանոթագրություն
{{{2}}} Անդորրա Անդորրայի ազատական կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
Բելգիա Բելգիա Բարեփոխումների շարժում իշխանական կոալիցիայի մաս
Բելգիա Բելգիա Բաց ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներ փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Բոտսվանա Բոտսվանայի ժողովրդավարական շարժում արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
Flag of Bulgaria.svg Բուլղարիա Իրավունքների և ազատությունների շարժում ընդդիմադիր
Flag of Bulgaria.svg Բուլղարիա Ազգային շարժում հանուն կայունության և առաջընթացի արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
{{{2}}} Բուրկինա Ֆասո Ժողովրդավարության և համադաշնության – Աֆրիկյան ժողովրդավարական միավորում ընդդիմադիր
{{{2}}} Բուրունդի Վերածննդի ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր
{{{2}}} Կամբոջա Կամբոջայի ազգային փրկության կուսակցություն[5] իշխանական կոալիցիա
Flag of Canada.svg Կանադա Կանադայի ազատական կուսակցություն[6] ընդդիմադիր
{{{2}}} Կոտ դ'Իվուար Հանրապետականների միավորում կառավարության մաս
{{{2}}} Խորվաթիա Խորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
{{{2}}} Կուբա Կուբայի ազատական միություն արտաքսված
{{{2}}} Կուբա Ժողովրդավարական համերաշխության կուսակցություն արտաքսված
{{{2}}} Կուբա Ազգային ազատական կուսակցություն արտաքսված
{{{2}}} Դանիա Դանիայի սոցիալ-ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Դանիա Ազատական կուսակցություն կառավարության մաս
{{{2}}} Եգիպտոս Ազատ եգիպտացիների կուսակցություն N/A
{{{2}}} Էստոնիա Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of Finland.svg Ֆինլանդիա Կենտրոնամետ կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of Finland.svg Ֆինլանդիա Շվեդերի ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր
Flag of Georgia.svg Վրաստան Վրաստանի հանրապետական կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Գերմանիա ԱԻ-ի գերմանական խումբ N/A
{{{2}}} Գերմանիա Ազատ ժողովրդավարական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
Flag of Gibraltar.svg Ջիբրալթար Ազատական կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
Գվատեմալա Գվատեմալա Հայրենասիրական կուսակցություն նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Գվինեա Գվինեայի ժողովրդավարական ուժերի միություն ընդդիմադիր
{{{2}}} Գվինեա Հանրապետական ուժերի միություն ընդդիմադիր
{{{2}}} Հոնդուրաս Ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Իսլանդիա Առաջադիմական կուսակցություն իշխանական կոալիցիայի մաս
Flag of Israel.svg Իսրայել Իսրայելի ազատական խումբ N/A
{{{2}}} Կոսովո Անկախ ազատական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
Flag of Lebanon.svg Լիբանան Ապագայի շարժում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Լյուքսեմբուրգ Ժողովրդավարական կուսակցություն իշխանական կոալիցիայի մաս
{{{2}}} Հյուսիսային Մակեդոնիա Ազատական ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Մադագասկար Շարժում հանուն Մադագասկարի առաջընթացի ընդդիմադիր
{{{2}}} Մեքսիկա Նոր դաշինք կուսակցություն ընդդիմադիր
Flag of Mongolia.svg Մոնղոլիա Քաղաքացիական կամք-Կանաչների կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Մարոկկո Սահմանադրական միություն ընդդիմադիր
{{{2}}} Մարոկկո Ժողովրդական շարժում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Ժողովրդավարներ 66 ընդդիմադիր
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ ԱԻ-ի հոլանդական խումբ N/A
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության[7] նշանակալից մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of Nicaragua.svg Նիկարագուա Անկախ ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Նորվեգիա Ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Պարագվայ Ճշմարիտ արմատականների ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Ֆիլիպիններ Ազատական կուսակցություն կառավարության մաս
{{{2}}} Ռումինիա Ազգային ազատական կուսակցություն ընդդիմադիր
Flag of Russia.svg Ռուսաստան Յաբլոկո արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ
{{{2}}} Սենեգալ Սենեգալի ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն Ժողովրդավարական դաշինք ընդդիմադիր
{{{2}}} Իսպանիա Ազատություն և ժողովրդավարություն Ազատական հիմնադրամ
Շրի Լանկա Շրի Լանկա Շրի Լանկայի ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Շվեդիա Ազատական ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Շվեդիա Կենտրոնամետ կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Թայվան Ժողովրդավարական առաջադիմական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Տանզանիա Միացյալ քաղաքացիական ճակատ ընդդիմադիր / կոալիցիայի մաս Զանզիբարի ինքնավար տարածաշրջանում
Flag of Thailand.svg Թաիլանդ Ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Հյուսիսային Իռլանդիայի դաշինք կուսակցություն ընդդիմադիր Համայնքների պալատում / իշխանության բաշխում Հյուսիսային Իռլանդիայի Ժողովում
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա «Ազատական ինտերնացիոնալ»-ի բրիտանական խումբ N/A
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Ազատական ժողովրդավարներ ընդդիմադիր

Դիտորդ կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Անվանում Կառավարություն Ծանոթագրություն
{{{2}}} Բոսնիա և Հերցեգովինա Ազատական ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Բրազիլիա «Ազատական ինտերնացիոնալ»-ի բրազիլական խումբ N/A affiliated to Democratas, Rio Grande do Sul
{{{2}}} Մյանմա Ազգային լիգա հանուն ժողովրդավարության ընդդիմադիր
Flag of Chile.svg Չիլի Չիլիի ազատական կուսակցություն[8] ընդդիմադիր
{{{2}}} Կոլումբիա Ազգային միաբանության սոցիալական կուսակցություն[9] կառավարության մասին
{{{2}}} Կոմորներ Կոմորոսի ազգային դաշինք արտախորհրդարանական ընդդիմություն
{{{2}}} Կոնգոյի Հանրապետություն Կոնգոյի վերակառուցման միություն ընդդիմադիր
{{{2}}} Խորվաթիա Իստրիայի ժողովրդավարական ժողով[10] փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of Cyprus.svg Կիպրոս Միացյալ ժողովրդավարներ արտախորհրդարանական ընդդիմություն
{{{2}}} Եթովպիա Եթովպիայի ժողովրդավարական կուսակցություն ընդդիմադիր
Գվատեմալա Գվատեմալա Բարեփոխումների շարժում ընդդիմադիր
Flag of Indonesia.svg Ինդոնեզիա Ժողովրդավարական Կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Իռլանդիա Ֆիաննա Ֆոյլ ընդդիմադիր
{{{2}}} Իտալիա Իտալիայի ազատական խումբ N/A
{{{2}}} Մալայզիա Մալազիայի Գերական Ռաքյաթ կուսակցություն փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
{{{2}}} Մալայզիա Արդարության ժողովրդական կուսակցություն ընդդիմադիր Պակատան Ռակյաթի մաս
{{{2}}} Մալի Մալիի բարեփոխման քաղաքացիական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
{{{2}}} Չեռնոգորիա Մոնտենեգրոյի ազատական կուսակցություն ընդդիմադիր
{{{2}}} Մարոկկո Անկախականների ազգային միավորում փոքրաթիվ մասնակցություն իշխանական կոալիցիայում
Flag of Mozambique.svg Մոզամբիկ Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
Flag of Serbia.svg Սերբիա Ազատական Ժողովրդավարական Կուսակցություն ընդդիմադիր
Flag of Singapore.svg Սինգապուր Սինգապուրի ժողովրդավարական կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
{{{2}}} Իսպանիա Անհատի ազատության կուսակցություն արտախորհրդարանական ընդդիմություն
{{{2}}} Ուկրաինա Ապագայի Ուկրաինա ընդդիմադիր

Համագործակցող կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատական վերլուծաբանական կենտրոններ և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազատական Ինտերնացիոնալ» -ը նաև ազատ կապեր ունի հետևյալ կազմակերպությունների հետ՝

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Constitution – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-25-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  2. «LI News Subscribe – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-17-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  3. «Oxford Manifesto 1947 – Manifesto – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-11-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  4. «Oxford Manifesto 1997 – Manifesto – Politics – Liberalism»։ Liberal-international.org։ նոյեմբերի 30, 1997։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-07-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  5. «Full Members»։ Liberal-International.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-25-ին։ Վերցված է 2014-06-22 
  6. «Liberal Party of Canada Welcomes Liberal International to 2009 Convention»։ Liberal Party of Canada։ մարտի 6, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է օգոստոսի 28, 2012 
  7. Կաղապար:Nl icon VVD is a member of LI Archived 2011-09-28 at the Wayback Machine.
  8. «Partido Liberal de Chile ingresa a la Internacional Liberal durante reunión in Guatemala» (իսպաներեն)։ Partido Liberal de Chile։ հոկտեմբերի 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2013 
  9. «Partido de la U - Colombia - Observer Members - Members - Liberalism»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-13-ին։ Վերցված է 2013-12-13 
  10. «Observer Members»։ Liberal-international.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-05-ին։ Վերցված է 2014-06-22