Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եբրայերեն՝ ברית הליברלים והדמוקרטים למען אירופה | |
---|---|
![]() | |
Տեսակ | political group of the European Parliament? |
Առաջնորդ | Գի Վերհոֆստադտ |
Հիմնադրված | հուլիսի 20, 2004 |
Լուծարված | հուլիսի 1, 2019 |
Գաղափարախոսություն | սոցիալական լիբերալիզմ, ցենտրիզմ և պրո-եվրոպեականություն |
Նախորդ | European Liberal Democrat and Reform Party Group? |
Կայք | alde.eu |
Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱԺԴ-ԵԽԽՎ, ALDE-PACE) (ֆրանսերեն՝ Alliance des démocrates et des libéraux pour l'Europe) գործող քաղաքական խմբակցություն է[1], որը միավորում է Եվրոպայի խորհրդի 33 պետություններ[2] ներկայացնող 77 անդամների։ Խմբակցության ներկայիս նախագահը պրն Ժորդի Խուկլա ի Կոստան է (Իսպանիա)։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ի Կանոնակարգ օրենքի[3], (2010 թ. հունվարի 25-ի խմբագրությամբ), խմբակցության վարչությունը բաղկացած է նախագահից, գլխավոր քարտուղարից, 10 փոխնախագահներից և գանձապահից։ Հանձնաժողովների նախագահներն ու խմբակցության նախկին նախագահներն ի պաշտոնե հանդես են գալիս որպես վարչության անդամներ։http://alde-pace.org/index.php?page=12 Վարչության կազմը]
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարտուղարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբի մշտական քարտուղարությունը գործում է Եվրախորհրդի Ստրասբուրգ քաղաքում (Ֆրանսիա, Եվրոպայի պալատ) գտնվող նստավայրում։ Քարտուղարության ղեկավարը տկն Մարիա Բիգդեյն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թ.-ին Եվրոպայի խորհրդի ստեղծման 25-ամյակը նշելուց հետո միայն Խորհրդակցական վեհաժողովի (այն անվանափոխվեց Խորհրդարանական վեհաժողովի ավելի ուշ՝ 1974 թ.-ին) Կանոնակարգ օրենքում զգուշավորությամբ նշվեց, որ նրա անդամները կարող են քաղաքական խմբավորումներ ձևավորել։ ԵԽԽՎ-ում ազատական խմբակցությունն ստեղծվել է վաղ 1970-ականներին (առաջին անգամ վավերագրվելով 1974 թ.-ին)։ Այդ ժամանակ կոչվում էր Ազատական խումբ և բաղկացած էր 30 անդամից՝ Ֆրեդերիկ Պորտեյնի (Նիդեռլանդներ) գլխավորությամբ։ Խումբը Ստրասբուրգյան առանձին նիստերի ընթացքում շաբաթական ընդամենը մեկ ժողով էր գումարում[4]։ 80-ականների կեսերին խումբն իր անունը փոխեց և սկսեց կոչվել «Ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների խումբ» (ԱԺԲ)՝ նպատակ ունենալով խմբի քաղաքական գաղափարներն ամբողջապես և հստակորեն ճանաչելի դարձնել։ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» անվանումը (ԵԱԺԴ-ALDE) ընդունվել է 2005 թ. հունիսի 20-ին[5]՝ Եվրոպայի մյուս ազատական և ժողովրդավարական կառույցների, ի մասնավորի՝ Եվրոպական խորհրդարանի ԵԱԺԴ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու միտումով։
ԵԱԺԴ-ԵԽԽՎ նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնավարում | Նախագահ | Երկիր |
---|---|---|
2014–առ այսօր | Ժորդի Խուկլա ի Կոստա | ![]() |
2009–2014 | Անն Բրասյըր | ![]() |
2002–2009 | Մատիաշ Էրշի | ![]() |
1999–2002 | Քրիստինա Օյուլանդ | ![]() |
1994–1999 | Սըր Ռասլ-Ջոնսթըն | ![]() |
1991–1994 | Դանիել Տարսշիս | ![]() |
1983–1991 | Բյորն Էլմքուիսթ | ![]() |
1980–1983 | Մանֆրեդ Ֆոռեր | ![]() |
1974–1980 | Ֆրեդերիկ Պորտեյն | ![]() |
Խորհրդարանական վեհաժողովի ազատական նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնավարում | Նախագահ | Երկիր |
---|---|---|
2014–առ այսօր | Անն Բրասյըր | ![]() |
1999–2002 | Լորդ Ռասլ-Ջոնսթն | ![]() |
1978–1981 | Հանս Յ. դե Քոսթեր | ![]() |
1969–1972 | Օլիվյե Ռեվերդեն | ![]() |
1960–1963 | Պեր Ֆեդերշպիլ | ![]() |
Եվրոպայի խորհրդի ազատական Գլխավոր քարտուղարը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դանիել Տարսշիսը (Շվեդիա) Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն էր 1994 -1999 թթ.։
Քարտուղարության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմբակցության մշտական քարտուղարությունը գործում է 1978 թ.-ից, երբ Քարտուղարի պաշտոնում նշանակվեց պրն Պետեր Քալենբերգերը։ 2010 թ.-ին վերջինիս կենսաթոշակի անցնելուց հետո Քարտուղարի պարտականություններն է ստանձնել տկն Մարիա Բիգդեյը։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵԱԺԴ անդամների պատրաստած զեկույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյլիս ՌԵՊՍ Archived 2015-06-11 at the Wayback Machine.
Recent developments in Ukraine: threats to the functioning of democratic institutions Զեկույց Փաստ. 13465, 9 ապրիլ 2014), Corruption as a threat to the rule of law (Զեկույց, Փաստ. 13228, 10 հունիս 2013)
Ժորդի ԽՈՒԿԼԱ Ի ԿՈՍՏԱ Archived 2015-06-10 at the Wayback Machine.
Strengthening the institution of Ombudsman in Europe (Զեկույց, Փաստ. 13236, 21 Հունիս 2013)
Անդրեա ՌԻԳՈՆԻ Archived 2015-06-03 at the Wayback Machine.
Management of mixed migration and asylum challenges beyond the European Union’s eastern border (Զեկույց, Փաստ. 13163, 8 ապրիլ 2013)
Անն ԲՐԱՍՅԸՐ Archived 2015-06-11 at the Wayback Machine.
Culture and education through national parliaments: European policies (Զեկույց, Փաստ. 13142, 18 մարտ 2013)
Թինա ԱՔԵԹՈՖՏ Archived 2015-06-03 at the Wayback Machine.
Georgia and Russia: the humanitarian situation in the conflict- and war-affected areas. (Զեկույց, Փաստ. 13083, 20 դեկտեմբեր 2012)
Դիք ՄԱՐԹԻ Archived 2015-06-18 at the Wayback Machine.
Inhuman treatment of people and illicit trafficking in human organs in Kosovo (Report, Doc. 12462, Resolution 1782, 25 January 2011); Alleged secret detentions and unlawful inter-state transfers of detainees involving Council of Europe member states (Զեկույց, Փաստ․ 10957, 12 Հունիս 2006)
Համաժողովներ և զուգահեռ միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵԱԺԴ-ԵԽԽՎ խմբակցությունը պարբերաբար համաժողովներ, լսումներ, սեմինարներ և կլոր սեղաններ է կազմակերպում Եվրոպայի խորհրդի թեմատիկ շրջանակում։ Այն նաև մասնակցում է եվրոպական և միջազգային այլ ազատական և ժողովրդավարական կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպմանը։ 2013–2014 թթ. ԵԱԺԴ-ն հանդես է եկել որպես հետևյալ միջոցառումների նախաձեռնող՝
- Ուկրաինայում ստեղծված իրադրության վերաբերյալ տեսակետների փոխանակում,ապրիլ 2014 թ., Ստրասբուրգ,
- Տեսակետների փոխանակում ԵԱԺԴ և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցության վերաբերյալ, հոկտեմբեր 2013 թ., Ստրասբուրգ,
- Կլոր սեղան Եվրոպայում ՀԿ-ների գործունեության անհարկի սահմանափակումների կանխման ուղիների վերաբերյալ, հունիս 2013 թ., Ստրասբուրգ,
- Կլոր սեղան մարդու իրավունքների և երիտասարդության քաղաքական մասնակցության վերաբերյալ, ապրիլ 2013 թ., Ստրասբուրգ,
- Լսումներ Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող իրադրության վերաբերյալ, հունվար 2013 թ., Ստրասբուրգ։
Գործընկեր կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵԱԺԴ-ԵԽԽՎ-ն կայուն գործընկերային կապեր է հաստատել Եվրոպայի և ողջ աշխարհի ազատական և ժողովրդավարական հիմնական կազմակերպությունների հետ՝
- Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք Եվրոպական խորհրդարանում (ԵԱԺԴ-ԵԽ)
- Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք կուսակցություն Archived 2014-11-21 at the Portuguese Web Archive (ԵԱԺԴ կուսակցություն)
- Ազատական երիտասարդության միջազգային ֆեդերացիա (ԱԵՄՖ, IFLRY)
- Ազատական ինտերնացիոնալ (ԱԻ, LI)
- Անկախ ազատական և ժողովրդավարական խումբ (ԱԱԺԽ, ILDG), Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրես
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rules of Procedure of the Parliamentary Assembly, Part IV, Rule 18
- ↑ As on 14 April 2014, Assembly List, Strasbourg, April 2014
- ↑ ALDE-PACE Rules of Procedure: http://www.alde-pace.org/_uploads/1265712970_ALDE_Rules_of_Procedure.pdf
- ↑ ALDE-PACE history: http://www.alde-pace.org/index.php?page=3
- ↑ Council of Europe: Parliamentary Assembly (ապրիլի 6, 2006)։ Official report of debates: 2005 ordinary session (third part), 20-24 June 2005, Vol. 3: Sittings 17 to 24, pages 615 to 942։ Council of Europe։ էջեր 621–։ ISBN 978-92-871-5803-1։ Վերցված է օգոստոսի 7, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |