Jump to content

Բելգիայի սենատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիայի սենատ
ֆրանսերեն՝ Sénat
պատկերանիշ
Տեսակ
ՏեսակԾերակույտ
Պատմություն
Հիմնադրված1831
President of the Belgian Senate?Valérie De Bue?
Ղեկավարում
ԽոսնակԿրիստին Դեֆրեն, «Ռեֆորմատորների շարժում»
սկսած հոկտեմբերի 14, 2014
Կազմը
Նստատեղեր60
Սենատի կազմը
Հանդիպումների վայր
Բելգիայի սենատի շենքը Բրյուսելում
senate.be(նիդեր.)(ֆր.)

Սենատ (հոլ.՝ Senaat, ֆրանսերեն՝ le Sénat, գերմ.՝ der Senat), Բելգիայի Թագավորության դաշնային խորհրդարանի երկու պալատներից մեկը[1]։ Համարվում է խորհրդարանի վերին պալատը[2], իսկ ներկայացուցիչների պալատը ստորին պալատն է։ Թե՛ Սենատը, և թե՛ Ներկայացուցիչների պալատը գտնվում են միևնույն շենքում, որը հայտնի է որպես Ազգային պալատ[3]։ Այստեղ է գտնվում նաև 1980 թվականին ձևավորված Ազգային կոնգրեսը։

Հեղափոխության հաղթանակից հետո Բելգիան հռչակվում է Նիդերլանդներից անկախ սահմանադրական միապետություն։ Հաջորդիվ սկսվում է իշխանական մարմինների ձևավորումն ու Սահմանադրության ընդունման նախապատրաստումը։ Դաշնային խորհրդարանը ձևավորվում է 1831 թվականին[4]՝ անգլիական պառլամենտի կրկնօրինակմամբ։ Սկզբում սենատորների ընտրությանը մասնակցելու իրավունք էր վերապահվում միայն 1000 ֆլորին վճարած անձանց։ Այդ ժամանակաշրջանում Բելգիայի Թագավորությունում միայն 4000 մարդ կարող էր իրեն վերապահել մասնակցել այդ ընտրությանը։

Առաջին 80 տարիներին խորհրդարանական հանդիպումները կատարվել են բացառապես ֆրանսերենով։ 1913 թվականին Էմանուել դը Կլոդի նիդերլանդերենով ելույթը սկիզբ դրեց վերջինիս օգտագործմանը երկրի քաղաքական կյանքում։ «Ազատ Բելգիա ֆրանկոֆոն» թերթն այս ելույթը համարել է քաղաքական սեպարատիզմ` անջատողականություն[5]։

Ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենատի ընտրակարգը բազմիցս փոխվել է։ Միևնույն ժամանակ, տարիքային սահմանափակումն անփոփոխ է մնում`արգելելով 21 տարեկանից ցածր անձանց ընտրվելը Սենատում։ Այնուամենայնիվ, անփոփոխ է մնում նաև Սենատի ընտրությունը` ներկայացուցիչների պալատի պատգամավորների համաժողովրդական ընտրությունների հետ միաժամանակ անցկացվելով։

Սկզբում սենատորները մեծամասնական ընտրակարգով ընտրվել էին երկու փուլով` 38 ընտրատարածքներում, նրանց թիվը պետք է լինի Ներկայացուցիչների պալատի պատգամավորների կեսից ավելին։

1995 թվականին Սենատի ընտրության կարգը կրկին փոխվել է լեզվական շրջանների հետ կապված։ Այսուհետ համամասնական ընտրակարգով լինելու էր 40 սենատոր` նրանցից 25-ը հոլանդացի ընտրողներով մեկ թաղամասում, իսկ 15-ը` մեկում, ֆրանսախոս ընտրողների կողմից։ Հոլանդացի սենատորների ընտրության այս իրավունքը պատկանում էր Ֆլանդրիա շրջանի բնակիչներին, Բրյուսելի հոլանդացի բնակիչներին։ Ֆրանսախոս սենատորներ ընտրելու իրավունքը տրված էր Վալոնիա մարզի բնակիչներին, Բրյուսելի ֆրանսիացի բնակիչներին, Հալլ-Վիլվորդեի ֆլամանդական շրջանին։

2014-ին Սենատի կառավարման կարգը կրկին փոխվել է։ Համայնքների կողմից 50 սենատորների ընտրություն կատարվեց(29-ը `ֆլամանդերենով, 20-ը` ֆրանսախոս եւ 1-ը `գերմանախոս)։ Նույն ձևով պահպանվում են 10 լրացուցիչ անդամների հետագա համադրումը։ Այս կառուցվածքվ Սենատը ունի 60 անդամ։

Այս կազմը ձևավորվել է 2014 թվականի Մայիսի 25-ին Ներկայացուցիչների պալատում կայացած ընտրությունների ժամանակ, որը տեղի ունեցավ միաժամանակ Բելգիայի տարածաշրջանային ընտրությունների հետ։

Կուսակցություն Լեզու Ընտրված Համատեղ ընտրված Ընդամենը
Նոր ֆլամանդական դաշինքնիդերլանդերեն 10212
Սոցիալիստական կուսակցությունը(Բելգիայի ֆրանսիական համայնքը)ֆրանսերեն 819
Քրիստոնյա-դեմոկրատներ և ֆլամանդացիներնիդերլանդրեն 718
Բարեփոխումների շարժումֆրանսերեն 718
Բաց ֆլամանդական լիբերալներն ու դեմոկրատներընիդերլանդերեն 415
Սոցիալիստական կուսակցություն (Ֆլամանդներ)նիդերլանդերեն 415
Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնֆրանսերեն 314
Կանաչ (Բելգիա)նիդերլանդերեն 213
Էկոոֆրանսերեն 213
Ֆլամանդական հետաքրքրություննիդերլանդերեն 202
Գերմանախոս սենատոր 101
Ընդամենը 501060

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Экскурс в историю бельгийского парламентаризма». Сенат Бельгии. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 21-ին.
  2. «The federal parliament - About Belgium» (անգլերեն). Portal Belgian Goverment. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 16-ին.
  3. «Palace of the Nation - Belgian Federal Parliament» (անգլերեն). Earth in pictures. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. fr:Philippe Raxhon Mémoire de la Révolution française de 1789 et Congrès national belge (1830-31) // Revue belge d'histoire contemporaine, XXVI, 1-2, p. 33-83. — 1996. — С. p. 48-49.. Архивировано из первоисточника 10 հունիսի 2007.
  5. «Flahaut en Pieters Kamer- en Senaatsvoorzitter» (հոլանդերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգիայի սենատ» հոդվածին։