Talk Dirty

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Talk Dirty»
«Talk Dirty» սինգլի շապիկը (Ջեյսոն Դերուլոյի և Թու Չեյնս, )
Ջեյսոն Դերուլոյի և Թու Չեյնսի սինգլը
«Tattoos» և «Talk Dirty» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 2, 2013 (2013-08-02)
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
Ձայնագրված2012
ԺանրՓոփ
ԵրգահանTamir Muskat?, Sean Douglas?, 2 Չեյնս, Jason Evigan?, Ջեյսոն Դերուլո, Ori Kaplan? և Tomer Yosef?
Տևողություն2:58
Լեյբլ
  • Beluga Heights Records
  • Atlantic Records
ՊրոդյուսերՌիկի Ռիդ
Ջեյսոն Դերուլոյի սինգլների ժամանակագրություն
«The Other Side»
(2013)
«Talk Dirty»
(2013)
«Marry Me»
(2013)
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն
«My Story»
(2013)
«Talk Dirty»
(2013)
«All Me»
(2013)

«Talk Dirty» (հայերեն՝ «Խոսիր կեղտոտ բառերով»), ամերիկյան երգիչ Ջեյսոն Դերուլոյի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ որպես Դերուլոյի «Tattoos» (2013) կոչվող երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Այն նաև ընդգրկվել է այդ ալբոմի վերաթողարկված տարբերակում, որը կրում է «Talk Dirty» (2014) անվանումը։

«Talk Dirty»-ն փոփ ժանրի երգ է, որի երաժշտությունը վերցված է իսրայելական Balkan Beat Box խմբի «Hermetico» երգից։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քոլին Թիլինը, ներկայացվել է 2013 թվականի հուլիսին և ներկայացվել է օգոստոսի 7-ին։ Տեսահոլովակը MTV Video Music Awards 2014 մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն փոփ տեսահոլովակ» և «Լավագույն խորեոգրաֆիա» մրցանակներին։ Երգը ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն և դարձել է միջազգային հիթ։ Այն գլխավորել է Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ։ Միացյալ Նահանգներում երգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգում ռեփ հատվածով է հանդես գալիս Թու Չեյնսը։

Պրոդյուսեր Ռիկի Ռիդին երգը ստեղծելու գաղափարը տվել է նրա գործընկեր Մայլս Բերդը։ Նա Ռիդին ներկայացնում է իսրայելական Balkan Beat Box խմբի «Hermetico» երգը և առաջարկում է այդ երգի երաժշտությունը վերամշակել[1][2]։ «Hermetico» երգն ընդգրկված է եղել խմբի «Nu Med» ալբոմում, որը թողարկվել է 2007 թվականին[3]։ Ռիդը ստանում է այդ խմբի թույլատվությունը և վերցնելով երգի աուդիո տարբերակը, սկսում է Լոս Անջելեսի իր ձայնագրման ստուդիայում մշակել այն[4]։ Ռիդը նշել է, որ երաժշտության վերամշակումը տևել է ընդամենը 3-4 ժամ, քանի որ շատ փոփոխություններ չի արել և ցանկացել է վերցնել այդ երգի լավագույն տարրերը[4]։ Ռիդը այն ի սկզբանե նախատեսել էր ամերիկացի ռեփեր Միսի Էլիոտի համար, սակայն երբ իմանում է, որ Ջեյսոն Դերուլոն ցանկություն ունի երգել այդ երաժշտության ներքո, նա տալիս է դա նրան[4]։ Balkan Beat Box խմբի անդամների անունները նշվել են երգի հեղինակների կազմի մեջ[4]։ Դերուլոն, խոսելով երգի մասին, «Digital Spy» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Ես իսկապես ոգևորված եմ այս սինգլի համար, քանի որ դրանում մասնակցություն ունի նաև մեկ այլ արտիստ, և ես նախկինում այդպիսի բան երբեք չեմ արել։ Դա մի ցնցող երգ է պարզապես։ Երբ դուք լսեք այն, կիմանաք ինչի մասին եմ խոսում»[5]։

2013 թվականի հուլիսի 11-ին Դերուլոն ներկայացնում է «Talk Dirty» երգը iHeartRadio's Live Coca-Cola Summer համերգի ժամանակ[6], իսկ ստուդիայում ձայնագրված տարբերակը համացանցում տեղադրվում է հուլիսի 23-ին[5]։ Այն որպես «Tattoos» ալբոմի երկրորդ սինգլ թողարկվում է օգոստոսի 2-ին Նոր Զելանդիայում[4]։ Երգի շապիկի վրա պատկերված է կնոջ ձեռք, որը շոշափում է Դերուլոյի մարմինը[5]։ «Tattoos» ալբոմը թողարկվում է 2013 թվականի սեպտեմբերին[7]։ Նույն տարվա դեկտեմբերի 10-ին Դերուլոն թողարկում է երգի իր ակուստիկ տարբերակը[8]։ 2014 թվականի փետրվարի 28-ին Դերուլոն ներկայացնում է երգի իսպաներեն տարբերակը, որում սակայն Թու Չեյնսը հատվածը կրկին անգլերեն է[9]։ Իսպաներեն տարբերակը թվային ներբեռնման համար հասանելի է դառնում մարտի 11-ին[10]։ Նույն ամսում Դերուլոն հայտարարում է, որ առաջիկայում պատրաստվում է վերաթողարկել «Tattoos» ալբոմը և այն կոչվելու է «Talk Dirty»[11]։ Ալբոմը վերաթողարկվում է ապրիլին և իր երգացանկում ընդգրկում է «Talk Dirty» սինգլը[11]։

Երաժշտություն և բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Talk Dirty» երգը համեմատել են Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Thrift Shop» երգի հետ։

«Talk Dirty»-ն 2 րոպե և 58 վայրկյան տևողությամբ փոփ ստեղծագործություն է[12][13], որն ուղեկցվում է սաքսոֆոնի նվագակցությամբ[14]։ Սա Դերուլոյի առաջին սինգլն է, որում մասնակցություն ունի նաև այլ կատարող։ Քննադատները Թու Չեյնսի ռեփ հատվածը համարել են 18+, քանի որ վերջինս օգտագործում է մի շարք հայհոյանքներ իր հատվածում[4][15]։ Կրկներգում Դերուլոն երգում է․ «Ես ամբողջ աշխարհով ճանապարհորդել եմ, սակայն քո լեզվով չեմ խոսում / Քո հետույքը մեկնաբանության կարիք չունի / Ինձ միայն պետք է հասկանալ / Երբ դու խոսում ես կեղտոտ բառերով ինձ հետ»[16]։ Երգի սկզբում և վերջում հնչում է աղջկա ձայն, ով փորձում է անգլերեն խոսել[17]։ Քննադատներից ոմանք երգը համեմատել են Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Thrift Shop» երգի հետ, որում նույնպես սաքսոֆոնի մեղեդի կա[18][19][20]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 12-ին երգը 27-րդ հորիզոնականով առաջինը մտել է Նոր Զելանդիայի սինգլների հիթ շքերթ, իսկ մի քանի շաբաթ անց բարձրացել է 2-րդ հորիզոնական։ Ավստրալիայում երգը միանգամից գլխավորել է ARIA սինգլների հիթ շքերթը՝ դառնալով Դերուլոյի երկրորդ երգը, որը այդ երկրում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Երգը նաև հաջողություն է ունեցել Եվրոպական հիթ շքերթներում։ Այն գլխավորել է Գերմանիայի Media Control Charts, Բելգիայի Ultratop 50 Flanders, Իսրայելի Media Forest և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։ Մեծ Բրիտանիայում երգի թողարկումից երեք օր հետո այն վաճառվել է 100,000[21] օրինակով և ևս 60,000 օրնակով դրան հաջորդող մյուս չորս օրերին[22]։ Այն դառնում է Դերուլոյի ամենաարագ վաճառվող սինգլը այդ երկրում և երրորդ երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը այդ երկրում («In My Head» և «Don't Wanna Go Home» երգերից հետո)։ Երգը նաև գլխավորել է Շոտլանդիայի սինգլների հիթ շքերթը։

«Talk Dirty»-ն Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 2014 թվականի հունվարին։ Շաբաթներ շարունակ հորիզոնականներ բարձրանալով՝ երգը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այն նաև գլխավորում է Billboard Pop Songs հիթ շքերթը և դառնում է Դերուլոյի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթն։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը նկարահանվել է 2013 թվականի հուլիսին։ Տեսահոլովակի ռեժիսորը Քոլին Թիլինն է, ով նախկինում նաև եղել է Դերուլոյի «It Girl», «Breathing», «Fight for You» և «The Other Side» տեսահոլովակների ռեժիսորը[23]։ Թիլին նշել է, որ «Talk Dirty» տեսահոլովակում ցանկացել է ներկայացնել տարբեր պարեր միջազգային մշակույթից[24][25]։

Տեսահոլովակը ներկայացվել է 2013 թվականի օգոստոսի 7-ին Դերուլոյի ՅուԹյուբի էջում[26]։ 2014 թվականին տեսահոլովակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում առաջադրվել է «Լավագույն փոփ տեսահոլովակ» և «Լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգերում, սակայն չի հաղթել[27]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք
2014 Teen Choice Awards[28] Տղամարդ արտիստի լավագույն սինգլ Առաջադրված
2014 MTV Video Music Awards[29] Լավագույն փոփ տեսահոլովակ Առաջադրված
2014 MTV Video Music Awards[29] Լավագույն խորեոգրաֆիա Առաջադրված
2014 Soul Train Music Awards[30] Լավագույն պարային կատարում Առաջադրված
2015 iHeartRadio Music Awards[31] Լավագույն համագործակցություն Առաջադրված
2015 Billboard Music Awards[32] Լավագույն R&B երգ Առաջադրված

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013-14) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) 17
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Adult Top 40) 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Mainstream Top 40) 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Rhythmic) 1
Ավստրալիա Ավստրալիա (ARIA) 1
Ավստրիա Ավստրիա (Ö3 Austria Top 40) 4
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Flanders) 1
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Wallonia) 3
Բրազիլիա Բրազիլիա (Billboard Brasil Hot 100) 47
Բրազիլիա Բրազիլիա (Billboard Hot Pop Songs) 16
Գերմանիա Գերմանիա (Media Control Charts) 1
Դանիա Դանիա (Tracklisten) 7
Եվրոպա (Billboard Euro Digital Songs) 1
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 2
Իսպանիա Իսպանիա (PROMUSICAE) 13
Իսրայել Իսրայել (Media Forest) 1
Իտալիա Իտալիա (FIMI) 12
Լեհաստան Լեհաստան (Polish Airplay Top 20) 11
Լեհաստան Լեհաստան (Dance Top 50) 21
Կանադա Կանադա (Canadian Hot 100) 3
Հունաստան Հունաստան (Billboard Digital Songs) 2
Հունգարիա Հունգարիա (Dance Top 40) 7
Հունգարիա Հունգարիա (Rádiós Top 40) 8
Հունգարիա Հունգարիա (Single Top 40) 13
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 1
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK R&B Chart) 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Dutch Top 40) 5
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Single Top 100) 5
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 2
Նորվեգիա Նորվեգիա (VG-lista) 7
Շոտլանդիա Շոտլանդիա (Scottish Singles Chart) 1
Շվեդիա Շվեդիա (Sverigetopplistan) 5
Շվեյցարիա Շվեյցարիա (Schweizer Hitparade) 4
Չեխիա Չեխիա (Rádio Top 100) 14
Չեխիա Չեխիա (Singles Digitál Top 100) 45
Սլովակիա Սլովակիա (Rádio Top 100) 26
Ֆինլանդիա Ֆինլանդիա (Suomen virallinen lista) 6
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 3

Տարեվերջի հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Ավստրալիա Ավստրալիա (ARIA) 13
Գերմանիա Գերմանիա (Media Control Charts) 33
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 23
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 25
Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 6
Իտալիա Իտալիա (FIMI) 58
Կանադա Կանադա (Canadian Hot 100) 19

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[33] 5× Platinum 350 000^
Ավստրիա (IFPI Austria)[34] Gold 15,000x
Բելգիա (BEA)[35] Gold 15 000*
Կանադա (Music Canada)[36] 4× Platinum 320 000^
Գերմանիա (BVMI)[37] Platinum 300 000^
Իտալիա (FIMI)[38] 2× Platinum 0*
Մեքսիկա (AMPROFON)[39] Gold 30 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[40] Platinum 15 000*
Նորվեգիա (IFPI Norway)[41] 6× Platinum 60 000*
Շվեդիա (GLF)[42] 2× Platinum 80 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[43] Platinum 30 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[44] Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA)[45] 4× Platinum 4,360,000[46]
Streaming
Դանիա (IFPI Denmark)[47] 3× Platinum 5,400,000^
Իսպանիա (PROMUSICAE)[48] Platinum 8,000,000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Behind The Boards: How Ricky Reed Became One Of The Game's Hottest Producers». Idolator. 2014 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  2. «Jason Derulo Uses Toy Flute on 'Wiggle' Song». Yahoo! Music. 2014 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  3. «Nu Med (Bonus Edition) by Balkan Beat Box». Apple Inc. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «How Middle East sounds drive Jason Derulo's 'Talk Dirty'». Public Radio International. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Jason Derulo premieres new single 'Talk Dirty' - listen». Digital Spy. Hearst Magazines UK. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Jordin Sparks and Jason Derulo "Not Engaged," Says Source». E! Online. 2014 թ․ հուլիսի 12. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «iTunes - Music - Tattoos by Jason Derulo». Apple Inc. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Talk Dirty (Acoustic) - Single by Jason Derulo». Apple Inc. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Jason Derulo Unleashes A Spanish Version Of Smash Hit "Talk Dirty": Listen». Idolator. 2014 թ․ փետրվարի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. «Talk Dirty (en Español) [feat. 2 Chainz] - Single by Jason Derulo». Apple Inc. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 «Tracklisting: Jason Derulo – 'Talk Dirty'». Rap-Up. 2014 թ․ մարտի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  12. «14 Recent Pop Songs That Are Basically the Same Song». Mic. 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  13. «Is "Talk Dirty" the Worst Pop Song In History?». L.A. Weekly. 2014 թ․ մարտի 19. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  14. «Balkan Beat Box on Their 'Talk Dirty' Sample and Why the Sax is Back». Rolling Stone. 2014 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «How Does Jordin Sparks Feel About Jason Derulo Talking Dirty? (VIDEO)». Wetpaint. 2014 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Jason DeRulo - Talk Dirty Lyrics». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  17. «Did Avril Lavigne Just Objectify All Asians?». Hollywood. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  18. «Rap Songs of the Week: 2 Chainz Teams Up With Jason Derulo for Some Reason». Spin. Spin Media. 2013 թ․ հուլիսի 25. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «Horn in the USA: How Macklemore Is Influencing Taylor Swift, Ariana Grande & More». Billboard. 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  20. «Album of the week: Jason Derulo». USA Today. 2014 թ․ ապրիլի 28. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  21. «Jason Derulo topples Katy Perry from No. 1 in UK singles chart». Metro. 2013 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  22. «Jason Derulo knocks Katy Perry off the top of the Official Singles Chart». Official Charts Company. 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  23. «Talk Dirty by Jason Derulo». Songfacts.
  24. «Jason Derulo topless in making of 'Dirty Talk' music video». Digital Spy. Hearst Magazines UK. 2013 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  25. «Jason Derulo – Talk Dirty Ft. 2 Chainz». Singersroom. 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  26. «Video: Jason Derulo f/ 2 Chainz – 'Talk Dirty'». Rap-Up. Devin Lazerine. 2013 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. «2014 MTV Video Music Awards Nominations: Get The Full List». MTV. 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  28. «Teen Choice Awards Nominees For 2014 Announced». The Huffington Post. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  29. 29,0 29,1 «2014 MTV Video Music Awards Nominations: Get The Full List». MTV. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. «Centric Announces 'Soul Train Awards 2014' Nominees Including Beyonce & Pharrelll». TV by the Numbers. 2014 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  31. «2015 iHeartRadio Music Awards Nominees Announced!». E! Online. 2015 թ․ փետրվարի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  32. «Billboard Music Awards 2015: See the Full List of Finalists». Billboard. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  33. «ARIA Charts – Accreditations – 2015 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  34. «Austrian single certifications – Jason Derulo – Talk Dirty» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Ultratop − Goud en Platina – singles 2013». Ultratop. Hung Medien.
  36. «Canadian single certifications – Jason Derulo – Talk Dirty». Music Canada.
  37. «Gold-/Platin-Datenbank (Jason Derulo feat. 2 Chainz; 'Talk Dirty' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է December 29, 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Italian single certifications – Jason Derulo – Talk Dirty» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է August 26, 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2015" in the "Anno" drop-down menu. Select "Talk Dirty" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  39. «Certificaciones Mensuales 2015». Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Facebook. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  40. «New Zealand single certifications – Jason Derulo feat. 2 Chainz – Talk Dirty». Recorded Music NZ. Վերցված է January 6, 2014-ին.
  41. «Norwegian single certifications - Jason Derulo feat. 2 Chainz - Talk Dirty» (Norwegian). IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Jason Derulo feat. 2 Chainz - Talk Dirty» (Swedish). Grammofon Leverantörernas Förening. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «The Official Swiss Charts and Music Community: Awards ('Talk Dirty'. IFPI Switzerland. Hung Medien.
  44. «British single certifications – Jason Derulo – Talk Dirty». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type Talk Dirty in the "Search BPI Awards" field and then press Enter.
  45. «American single certifications – Jason Derulo – Talk Dirty». Recording Industry Association of America.
  46. «Nielsen SoundScan Charts». Nielsen. 2016 թ․ ապրիլի 4.
  47. «Certificeringer - Magic! - Rude». IFPI Denmark. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  48. «Top 100 Streaming - Semana 17: del 21.04.2014 al 27.04.2014» (PDF) (Spanish). PROMUSICAE. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]