«Ali Bomaye», ամերիկացի ռեփեր The Game-ի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Թու Չեյնսի և Ռիք Ռոսի հետ։ Այն թողարկվել է 2012 թվականի դեկտեմբերի 11-ին և ընդգրկվել է The Game-ի «Jesus Piece» անվանումը կրող թվով իններորդ ստուդիական ալբոմում։ Երգը գրվել է The Game-ի, Բայրոն Ֆորեսթի, Թու Չեյնսի, Ռիք Ռոսի, Մորիս Ջորդանի, Ֆլորենս Ուելչի և Փոլ Էփվորտի կողմից։
Երբ 1974 թվականին «Որոտ ջունգլիներում» հանդիպման ժամանակ ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին պարտության է մատնում Ջորջ Ֆորմանին, ամբողջ մարզադաշտը ոտքի է կանգնում և լսվում է միայն "Ali bomaye!" («Ալի, սպանի՛ր նրան») վանկարկումները[1]։ The Game-ը ոգեշնչվելով այդ արտահայտությունից որոշում է օգտագործել այն իր կրկներգում, իսկ երգը անվանել «Ali Bomaye»[2]։ Երգի իր հատվածները ձայնագրելուց հետո, նա այնուհետև ուղարկել է այն Ռիք Ռոսին և 2 Չեյնսին, որպեսզի ձայնագրեն իրենց հատվածները[3]։
2013 թվականի հունվարին The Game-ը նկարահանել է երգի տեսահոլովակի առաջին մասը Ռիք Ռոսի հետ[4], իսկ փետրվարի 11-ին և 12-ին նկարահանվել է տեսահոլովակի մնացած մասը Թու Չեյնսի հետ[4]։ Տեսահոլովակի մի քանի կադրում նաև նկարահանվել են Քրիս Բրաունը, Ֆրենչ Մոնտանան և DJ Khaled-ը[5]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հուլիսի 2-ին[6][7]։