«24 Hours», ամերիկացի ռեփեր և երգիչ Թիֆլայի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2014 թվականի մայիսի 12-ին՝ որպես Թիֆլայի «Starr» կոչվող առաջին ալբոմի առաջին սինգլ[1]։ Երգի պրոդյուսերն է DJ Mustard-ը[2]։
Երգը համացանցում հայտնվեց 2014 թվականի մարտի 26-ին[2], իսկ որպես սինգլ այն թողարկվեց մայիսի 12-ին[1]։ Երգը ընդգրկվել է Թիֆլայի «Starr» անվանումը կրող առաջին ալբոմում, որն վաճառքի է դուրս եկել 2015 թվականի հունվարի 30-ին[3]։ Երգի պաշտոնական ռեմիքսում իրենց մասնակցությունն ունեն ռեփեր Բոբի Շմերդան և երգիչ Ty Dolla Sign-ը[4]։ Երգի մեկ այլ ռեմիքս տարբերակում իրենց մասնակցությունն ունեն երգիչներ Քրիս Բրաունը և Թրեյ Սոնգզը[5]։