Playaz Circle

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Playaz Circle
ԵրկիրՔոլեջ Փարկ, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
Գործունեություն1997-2010
ԼեյբլDisturbing tha Peace, Kokaine City Entertainment, Def Jam Recordings, Def Jam South
ԿապվածԼուդաքրիս, Լիլ Ուեյն
Կայքplayazcircle.net
Անդամներ
Թիթի Բոյ
Դալը Բոյ

Playaz Circle, ամերիկյան հիփ հոփ դուետ, որն հիմնադրվել է 1997 թվականին։ Դուետի անդամներն են Թիթի Բոյն ու Դալը Բոյը, ովքեր մանկության ընկերներ են[1]։ 2007 թվականին դուետը թողարկել է իր «Supply & Demand» անվանումը կրող առաջին ալբոմը, որն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է 27-րդ հորիզոնականը[2]։ Այդ ալբոմի «Duffle Bag Boy» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը, զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[3]։ Դուետի երկրորդ՝ «Flight 360: The Takeoff» կոչվող ալբոմը թողարկվել է 2009 թվականին և զբաղեցրել է 74-րդ հորիզոնականը Billboard 200-ում[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Supply & Demand» (2007)
  • «Flight 360: The Takeoff» (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Playaz Circle». BET. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 «Playaz Circle - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Playaz Circle - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]