Jump to content

Feds Watching

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Feds Watching»
Թու Չեյնսի և Ֆարել Վիլյամսի սինգլը
«B.O.A.T.S. II: Me Time» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 4, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
ՁայնագրվածՓետրվարի 10, 2013
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:10
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերՖարել Վիլյամս

«Feds Watching», ամերիկացի ռեփեր Թու Չեյնսի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգիչ-երգահան Ֆարել Վիլյամսի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 4-ին, որպես Թու Չեյնսի «B.O.A.T.S. II: Me Time» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թու Չեյնսի և Ֆարել Վիլյամսի կողմից, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ձայնագրվել է 2013 թվականի փետրվարի 10-ին՝ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխության գիշերը[1]։ 2013 թվականի հունիսի 2-ին կայացել է երգի պրեմիերան Hot 97 ռադիոկայանի Summer Jam ծրագրի ընթացքում[2]։ Երկու օր հետո՝ հունիսի 4-ին, երգը թվային ներբեռնման ֆորմատով պաշտոնապես թողարկվում է iTunes-ում[3]։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Հոփը, թողարկվել է 2013 թվականի հունիսի 30-ին։

Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stone ամսագիրը իր 2013 թվականի լավագույն 100 երգերի ցանկում «Feds Watching» երգին տվել է 81-րդ հորիզոնականը[4]։ Pitchfork Media-յի կազմած 2013-ի թոփ 100 երգերի ցանկում այն գնահատվել է 69-րդը[5]։ XXL ամսագրի կազմած 2013 թվականի 25 լավագույն երգերի ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[6]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
  1. «Feds Watching» (Ֆարել Վիլյամսի մասնակցությամբ) - 4։10

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 66
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 18

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 61

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկի Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունիսի 4, 2013[3] Թվային ներբեռնում Def Jam Recordings

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Exclusive: Pharrell On the Making Of 2 Chainz 'Feds Watching' Single». Vibe. 2013 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  2. Langhorne, Cyrus (2013 թ․ հունիսի 3). «2 Chainz Has The "Feds Watching" At Summer Jam [Video». Sohh.Com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 12–ին-ին.
  3. 3,0 3,1 «Connecting to the iTunes Store». Itunes.apple.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 26-ին.
  4. 2 Chainz feat. Pharrell, "Feds Watching" 100 Best Songs of 2013 | Rolling Stone
  5. «The Top 100 Tracks of 2013 | Pitchfork». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. The 25 Best Songs of 2013 | XXL

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]