System of a Down

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է System Of A Downից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ System of a Down (այլ կիրառումներ)
System of a Down
Սիսթեմ օֆ ը դաուն, 2005 թ.
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոս-Անջելես, Կալիֆոռնիա
ԺանրերԱլտերնատիվ մետալ, experimental rock, nu metal և այլն
Գործունեություն1994–ներկա
ԼեյբլAmerican, Columbia
ԿապվածAchozen
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Serart
Սերժ Թանկյան
Կայքsystemofadown.com
Անդամներ
Ջոն Դոլմայան
Դարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Սերժ Թանկյան
Նախկին անդամներ
Էնդի Խաչատրյան
 System of a Down Վիքիպահեստում

System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով։ Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին։ Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն։ 1998 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում խումբը հինգ ստուդիական ձայնասկավառակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (առավել հաջողակը դարձել է Toxicity-ին՝ մուլտիպլատինե), ընդհանուր 12 միլիոն օրինակ թողարկման ծավալով[1]։ 2006 թվականին System of a Down խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին։ Սկզբնապես խումբը պետք է կոչվեր «Victims of the Down»՝ ըստ Դարոն Մալաքյանի գրած բանաստեղծության։ Խմբի անդամների ընդհանուր քննարկման ժամանակ որոշվեց «victims» բառը փոխարինել առավել ընդհանուր «system» բառով։ Փոփոխության պատճառ դարձավ նաև Շավո Օդաջյանի՝ երաժշտական խանութներում Slayer-ին ավելի մոտեցնելու ցանկությունը[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի սկիզբ, առաջին ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին մենակատար Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և մենակատար-կիթառահար Մալաքյանը (վոկալ, կիթառ) հիմնադրեցին Soil խումբը, ուր հրավիրեցին Դոմինգո Լարենյոյին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (բաս կիթառ)։ Խումբը, իր ակտիվում ունենալով միայն մեկ համերգ և մեկ ջեմ-սեյշն, կազմալուծվեց նոր հրավիրված մասնակիցների պատճառով, որոնք որոշեցին հեռանալ նրանից։ 1995 թվականին Թանկյանը և Մալաքյանը ձևավորեցին System of a Down խումբը, ուր հրավիրեցին Շավո Օդաջյանին և Էնդի Խաչատրյանին, որոնք հաճախում էին Հոլիվուդի նույն հայկական մասնավոր դպրոցը և որոնց երկու երաժիշտներին էլ լավ ծանոթ էին։ Սկզբում Օդաջյանը պետք է դառնար խմբի ղեկավարը, սակայն արդյունքում սկսեց բաս կիթառ նվագել[4]։ 1994-1997 թվականներին SOAD-ը թողարկեց իր երգերի ձայնագրությունների չորս դեմո-ժապավենները։ 1997 թվականի կեսերին խումբը լքեց Խաչատրյանը, ինչից հետո նա դարձավ The Apex Theory խմբի հիմնադիրներից մեկը։ Խումբը լքելու պատճառ հանդիսացավ ձեռքի վնասվածքը, որը թույլ չտվեց շարունակել հարվածային գործիքներ նվագողի կարիերան (այլ աղբյուրների համաձայն՝ Անդրանիկը հեռացել է առաջացած տարաձայնությունների պատճառով)։ Խաչատրյանին փոխարինեց Ջոն Դոլմայանը[2]։

1997 թվականին ձայնասկավառակ թողարկելու նպատակով երաժիշտները պայմանագիր կնքեցին հանրահայտ երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ, ինչից հետո սկսեցին ձայնագրել իրենց առաջին System of a Down ձայնասկավառակը։ Վերջինս թողարկվեց 1998 թվականի հունիսի 30-ին և հինգ տարվա ընթացքում վաճառվեց գրեթե միլիոն օրինակով։ Այս սկավառակին բնորոշ է նյու-մետալ ոճը։ «Spiders» և «Sugar» սինգլները դարձան ամենահաջողվածները սկավառակից և համապատասխանաբար 25-րդ և 28-րդ հորիզոնականները զբաղեցրին Hot Mainstream Rock Tracks հիթ շքերթում։ System of a Down ձայնասկավառակը ներկայացվում է Slayer և Metallica համերգների ժամանակ, որտեղ System of a Down-ը հանդես էր գալիս որպես համերգի սկզբում նվագող խումբ, ինչպես նաև Ozzfest փառատոնի ժամանակ[5][6][7]։ Փառատոնի ավարտից հետո խումբը մասնակցել է մի շարք միջոցառումների Fear Factory-ի, Incubus-ի հետ և 2000 թվականին եղել է SnoCore Tour-ի հեդլայներ Puya-ի, Mr. Bungle-ի և The Cat-ի հետ միասին։ Մեկ տարի առաջ նրանք պետք է հանդես գային Family Values Tour-ի շրջանակներում, սակայն Ֆրեդ Դյորսթը նրանց հանեց ցանկից, ինչի համար ավելի ուշ զղջաց[8]։ 1998 թվականին խումբը Ma$e-ի, Դիդիի և Lil' Kim-ի հետ միասին ձայնագրեց «Will They Die 4 You» երգը, որը մտավ Chef Aid: The South Park Album սկավառակի կազմի մեջ։ 2000 թվականին SOAD-ը ստեղծեց Snowblind երգի քավեր տարբերակը՝ Black Sabbath խմբի «Nativity in Black II» տրիբյուտ-ալբոմի համար, և Wu-Tang Clan հիթ հոփ խմբի հետ միասին՝ Shame On A Nigga երգը, որը մտավ Loud Rocks սկավառակի կազմի մեջ, որի ձայնագրությանը մասնակցում էին և այլ ռոք ու հիփ-հոփ խմբեր։

Toxicity և Steal This Album![խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Թանկյան

2001 թվականի սեպտեմբերի 3-ին պլանավորված էր անվճար համերգ Հոլիվուդում Toxicity նոր ձայնասկավառակի թողարկման կապակցությամբ։ Խմբի ելույթը պետք է տեղի ունենար 3500 մարդու համար նախատեսված ավտոկայանատեղիում, սակայն, ըստ որոշ գնահատականների, համերգին ներկա էր 7-10 հազար հանդիսական։ Անվտանգությունը պահպանելու նպատակով System of a Down-ի համերգը չեղյալ հայտարարվեց երաժիշտների՝ բեմ դուրս գալուց առաջ։ Հանդիսատեսը սպասում էր համերգի սկզբին մեկ ժամից ավել, որից հետո դեբոշ սկսվեց. նրանք սկսեցին վերացնել համերգային սարքավորումները, քարեր նետել ոստիկանների վրա, կոտրել պատուհանները։ Անկարգությունները շարունակվում էին գրեթե վեց ժամ, որոնց ընթացքում խմբի վեց երկրպագուներ ձերբակալվեցին[9]։

Հաջորդ օրը կայացավ ձայնասկավառակի պաշտոնական թողարկումը[10]։ Իր ոճով Toxicity-ն շատ քիչ էր տարբերվում առաջին ձայնասկավառակից։ Այս սկավառակը մուլտիպլատինե կարգավիճակ ստացավ և շատ առումներով հենց նրա շնորհիվ System of a Down-ը հայտնի դարձավ ողջ աշխարհով[11]։ Ձայնասկավառակը առաջինն էր ԱՄՆ-ի և Կանադայի չարթերում, իսկ ողջ աշխարհում այն վաճառվեց գրեթե 6 միլիոն օրինակով[12]։

Հեղինակավոր ամերիկյան հրատարակությունները դրական արձագանքեցին սկավառակին։ Այսպես, «Time» ամսագիրը նշեց, որ խումբը «բոլորից բարձր ու գեղեցիկ էր բղավում»։ Իրենց խոսքերով.

Սերժ Թանկյանը հեշտորեն կարողանում է փոխել ձայները, ինչը նա «առանձնահատուկ» ցուցադրում է «Chop Suey!» և «Forest» երգերում։ Նա գիտի՝ ինչպես անել, որ ձայնը մի պահ հնչի բարկացած գահապահի պես, մյուս պահին՝ տղաների երգչախմբի մենակատարի ձայնի պես։ Այդ ամենը ծածկում է կիթառահար Դարոն Մալաքյանը դաժան ռիֆի պատով։

«Spin» ամսագիրը գրում էր, որ «Toxicity-ն ամենապատվաբեր սկավառակն է նյու մետալ ձայնասկավառակների մեջ, այն արդիականության հնչողությունն է»[13]։

Ձայնասկավառակի ստեղծման ընթացքում ձայնագրված, սակայն ձայնասկավառակում չհայտնված երգերը վատ որակով գողացվել էին և տեղադրվել Համացանցում, ինչի հետ կապված խումբը ստիպված եղավ կարճ ժամանակաընթացքում ձայնագրել և թողարկել նոր ձայնասկավառակ, որը անվանեցին Steal This Album! (հայերեն՝ Գողացի՛ր այս սկավառակը): Սկավառակը բաղկացած էր գողացված երգերի և մի քանի նոր ստեղծագործությունների որակյալ տարբերակներից։ Այդ սկավառակը թողարկվեց 2002 թվականի նոյեմբերի 26-ին[14][15]։ Մայքլ Մուրի հետ համագործակցության արդյունքում թողարկվեց Boom! տեսահոլովակը, որը ձևավորվեց հակապատերազմական քարոզչության ոճով։ Մասնավորապես, տեսահոլովակը ուղղվեց ընդդեմ Իրաքի պատերազմի և դրվագներ էր պարունակում բազում հանրահավաքներից, որոնք տեղի էին ունեցել 2003 թվականի փետրվարի 15-ին աշխարհի ավելի քան 600 քաղաքներում։ Ընդհանուր առմամբ մասնակցում էին գրեթե տասը միլիոն մարդիկ, իսկ System of a Down-ը միացավ Լոս Անջելեսում կայացած 60 հազար հոգուց բաղկացած երթին[3]։

Mezmerize և Hypnotize[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարոն Մալաքյան, 2006 թվական

2004 թվականից մինչև 2005 թվականը ընկած ժամանակահատվածում System of a Down-ը գրեթե համերգներ չէր ունենում՝ զբաղվելով նոր ստեղծագործություններ գրելով։ Այդ ընթացքում խումբը թողարկեց 23 նոր երգեր՝ հրապարակված երկու նոր ձայնասկավառակներում[16][17], որ մի ամբողջություն էին ձևավորում թե՛ երաժշտական, թե՛ բովանդակային առումով։ Ձայնասկավառակները թողարկվեցին կես տարվա տարբերությամբ։ Առաջին սկավառակը՝ Mezmerize-ը, թողարկվեց մայիսի 17-ին, իսկ երկրորդը՝ Hypnotize-ը, 2005 թվականի նոյեմբերի 22-ին։ Երաժիշտների խոսքերով՝ նրանք առանձնացրել էին այդ սկավառակները, որպեսզի ունկնդիրներին հնարավորություն տային ծանոթանալ իրենց երգերի առաջին մասին երկրորդ կեսի թողարկումից առաջ[18]։

MezmerizeԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի չարթերի առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Ողջ աշխարհում վաճառվեց ավելի քան 800 000 օրինակ[19]։ Երկու ձայնասկավառակներն էլ դարձան պլատինե[20] և բարձրացան Բիլբորդ չարթի առաջին հորիզոնական մեկ օրացուցային տարվա ընթացքում։ System of a Down-ը դարձավ առաջինը, ում հաջողվեց անել դա The Beatles-ից հետո[21]։ Նույն թվականին խումբը ստացավ MTV Europe Music Awards-ի մրցանակը «Լավագույն այլընտրանքային նախագիծ» անվանակարգում[22], իսկ 2006 թվականին System of a Down-ը արժանացավ «Գրեմի» մրցանակին լավագույն հարդ-ռոք կատարման համար («B.Y.O.B.» երգի համար)[23]։

Արձակուրդ և վերամիավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսին խումբը հայտարարեց իր արվեստում դադարի մասին։ Շավո Օդաջյանը «Guitar» ամսագրին տված հարցազրույցում ասաց, որ արձակուրդը կտևի ամենաքիչը երեք տարի[24]։ Քրիս Հարիսի հետ հարցազրույցում (MTV News) Դարոն Մալաքյանը ասում էր, որ խումբը չի կազմալուծվում, որովհետև եթե իսկապես այդպես լիներ, ապա 2006 թվականին Ozzfest-ում կայացած համերգը չէր լինի։ «Մենք չենք պատրաստվում երկարատև արձակուրդի մեկնել և անհատական նախագծեր իրականացնել, - շարունակում Դարոնը, - մենք System-ում ենք ավելի քան 10 տարի, և, ինձ թվում է, հիանալի է լքել խումբը որոշ ժամանակով և ավելի ուշ վերադառնալ»[25]։

Սերժ Թանկյանը 2010 թվականի օգոստոսին Բուրգասում

2006 թվականին երաժիշտները մասնակցեցին Կառլ Կարապետյանի «Ճչացողները» («Screamers») ֆիլմում, որը պատմում է հայերի ցեղասպանության մասին[26]։ Հաջորդ տարի Սերժ Թանկյանը թողարկեց իր առաջին անհատական ձայնասկավառակը՝ Elect The Dead-ը, որը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը Billboard 200-ում[27][28], Դարոն Մալաքյանը և Ջոն Դոլմայանը ստեղծեցին սեփական Scars on Broadway խումբը (նաև հայտնի են որպես «Scars» կամ, կրճատված՝ «SOB»), իսկ Շավո Օդաջյանը Wu-Tang Clan-ի հետ միասին հիմնեցին Achozen հիփ հոփ նախագիծը[29]։ SOB-ի առաջին ելույթը կայացավ ապրիլի 11-ին Լոս Անջելեսի «Whisky a Go Go» բեմում[30], իսկ 2008 թվականի հուլիսի 29-ին նրանք թողարկեցին իրենց առաջին համանուն սկավառակը, որը 17-րդ հորիզոնականը զբաղեցրեց Billboard 200-ում[31]։ Achozen խումբը, իր հերթին, ձայնագրեց The Album ձայնասկավառակը, որի թողարկումը չկայացավ[32]։ 2009 թվականի հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի ժամանակ, Օդաջյանը The Roxy ակումբում կազմակերպեց «Shavo’s Halloween party» անվճար համերգը, որտեղ միևնույն բեմի վրա հանդես եկան SOAD-ի երկու այլ անդամներ ևս՝ Դարոնը և Ջոնը։ Նրանք նվագեցին երեք երգ, այդ թվում՝ «Suite-Pee»-ը (SOAD) և «They Say»-ը (SOB)[33]: 2010 թվականի մարտի 30-ին Սերժ Թանկյանը հայտարարեց իր երկրորդ անհատական ձայնասկավառակի՝ Imperfect Harmonies-ի մասին, իսկ սեպտեմբերի 21-ին կայացավ սկավառակի թողարկումը։ Գրեթե երեք շաբաթ անց ձայնասկավառակը երրորդ տեղը զբաղեցրեց Billboard-ի հարդ ռոք ձայնասկավառակների չարթում[34][35][36][37]։ Ավելի վաղ՝ 2010 թվականի հունվարի սկզբին, Շավո Օդաջյանը իր միկրոբլոգում գրեց. «Տղաներ, դուք պատրա՞ստ եք System-ին»։ Դա կարող էր նշանակել վերադարձ, սակայն ավելի ուշ, երբ բլոգերի աղմուկը հասավ ԶԼՄ-ներ, երաժիշտը նոր հաղորդագրությամբ հանդես եկավ Թվիթերում՝ հայտարարելով, որ դեռևս չի մտնում խմբի ծրագրերի մեջ։ Սերժ Թանկյանը ևս հերքեց այդ շշուկները[38]։ Սակայն այդ տարվա նոյեմբերի 29-ին՝ հինգ տարվա ընդմիջումից հետո, խումբը հայտարարեց իր վերամիավորման մասին։ Խմբի պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակվեց[39]։

Մենք ցանկանում ենք ձեզ շնորհակալություն հայտնել ոչ միայն System of a Down-ին, այլ նաև մեր բոլոր անհատական աշխատանքների աջակցություն ցուցաբերելու համար։ Մենք չունենք հեռու գնացող ծրագրեր։ Մենք պարզապես կնվագենք այս շոուն, քանի որ կրկին ցանկանում ենք միասին բեմ դուրս գալ,և քանի որ այդ եք ցանկանում դուք։

Շուտով հայտնի դարձավ, որ խումբը պատրաստվում է 2011 թվականին մեկնել եվրոպական շրջագայության, որի ընթացքում հանդես եկավ խոշոր ռոք փառատոնների ժամանակ, ինչպիսիք էին «Rock am Ring»-ը, «Greenfield»-ը, «Download»-ը, «Novarock»-ը և «Metaltown»-ը։ Բացի այդ՝ System of a Down-ը ծրագրում էր համերգներ ունենալ Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեդիայում և Ֆինլանդիայում[40][41]։

2015 թվականի ապրիլի 23-ին խումբը «Wake up the souls» շրջագայության շրջանակներում (նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին) այցելեց Երևան և անվճար համերգ տվեց Հանրապետության հրապարակում[42]։

Ոճ, ազդեցություն, քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

System of a Down խմբի անդամները սկզբնապես կատարել են նյու մետալ ոճի երաժշտություն, չնայած այժմ նրանց երաժշտությունը որոշակի ոճ չունի։ Նրանց ոճը կոչում են այլընտրանքային մետալ[43], ալտերնատիվ ռոք[44], արտ ռոք[45][46], էքսպերիմենտալ ռոք[47][48], հարդ ռոք[49][50], հևի մետալ[43], նու մետալ[51][52], պրոգրեսիվ մետալ[53][54] և պրոգրեսիվ ռոք[55][56]։ Ֆիլիպ Միրոնովի՝ «Black Square» ամսագրի լրագրողի կարծիքով «System of a Down»-ը բնորոշվում է ծանր և պինդ հնչեղությամբ, որը հեռու չէ նաև սիմֆոնիկ դրամատիզմից[57]։ SOAD-ին բնորոշ է նաև կոնտրաստային վոկալը։ Սերժ Թանկյանի հզոր ձայնը սովորաբար ուղեկցվում է բարձր, արագ և ագրեսիվ կիթառային թրեշ մետալ ոճի ռիֆերով։ «Երբեմն ես երգում եմ իբրև օպերային երգիչ, երբեմն կոկորդային ձայնով, երբեմն՝ ինչպես միշտ, - ասում է Սերժ Թանկյանը, - դա բնական է ստացվում, ինձ ոգեշնչում է երաժշտությունը, իսկ ես պարզապես պատասխանում եմ»[43]։ Նրանց երաժշտության մեջ նաև հանդիպում են հայկական մոտիվներ[58]։

Խմբի մեկ այլ առանձնահատկությունը քննադատական տեքստերն են, որ քաղաքականության հարցեր են վեր հանում։ Նրանց քննադատությունը առաջին հերթին ուղղված է ԱՄՆ-ի քաղաքականությանը։ Դրա հետևանքով Սերժ Թանկյանը կարծում է, որ խմբին հետևում է ԿՀՎ[59]։ Ինչպես նաև մի շարք երգերում SOAD-ը ունկնդիրների ուշադրությունն է գրավում դեպի հայերի ցեղասպանություն («P.L.U.C.K.» («Քաղաքականորեն ստող անարժան վախկոտ մարդասպաններ»), «X» և «Holy Mountains»)։ Խմբի համար ավանդույթ է դարձել բարեգործական համերգներ կազմակերպելը՝ նվիրված ցեղասպանության հարցին, որոնց ժամանակ հանդիսատեսին ցուցադրում են նյութեր՝ պատմող այդ թվականների մասին[60]։

System of a Down: Right Here in Hollywood[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլի 30-ին «Independent Music Press» խոշոր բրիտանական հրատակչությունը հրապարակեց «System of a Down: Right Here in Hollywood» (հայերեն՝ System of a Down: Հենց այստեղ, Հոլիվուդում) առաջին գիրքը՝ նվիրված խմբի արվեստին։ Գրքի հեղինակը հանրահայտ անգլիացի լրագրող Բեն Մայերսն է։ Իր խոսքերով՝ նա SOAD-ի մեծ երկրպագու է դեռ այն ժամանակներից, երբ առաջին անգամ հարցազրույց է վարել խմբի անդամների հետ 1999 թվականի եվրոպական շրջագայության ժամանակ։ Գիրքը ոչ միայն խմբի կենսագրական տվյալներն է պարունակում, այլև խմբի անդամների հետ անցկացված բացառիկ հարցազրույցներ են ընդգրկված[61]։

«Որպես գիրք գրել, հարկավոր է ծախսել ամիս հարցազրույցներ, հարցումներ, դիտարկումներ անցկացնելու համար, - պատմում է Բեն Մայերսը։ - Ինձ հետաքրքիր են այն խմբերը, որոնք ինչ-որ նշանակալի բան են անում, և, իհարկե, վատ չէ, երբ դրա օգնությամբ նաև հայտնի են… Ես գիրք եմ գրել System of a Down-ի մասին, որոնց համարում եմ մեր օրերի քաղաքականապես տրամադրված ամենակարևոր խումբը։ Իրենց երաժշտությունը Ջորջ Բուշի նախագահության ժամանակների ամերիկյան կյանքի հետաքրքրագույն սաունդթրեք է»[62]։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերժ Թանկյան, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ։ Ծնվել է 1967 թվականին օգոստոսի 27-ին Բեյրութում և այնտեղ անցկացրել մանկությունը։ 8 տարեկանում ընտանիքի հետ միասին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է հաճախել հայկական դպրոց՝ «Rose and Alex Pilibos Armenian School»[63][64]։
  • Շավարշ (Շավո) Օդաջյան, բաս-կիթառ, բեք-վոկալ։ Ծնվել է 1974 թվականի ապրիլի 22 թվականին Երևանում։ Վաղ հասակում մեկնել է Իտալիա, իսկ հետո Լոս Անջելես։ Հաճախել է նույն այն դպրոցը, որտեղ սովորում էր Սերժը[65]։
  • Դարոն Մալաքյան - կիթառ, բեք-վոկալ, վոկալ։ Ծնվել է Գլենդելում, 1975 թվականի հուլիսի 18-ին։ Սովորել է «Rose and Alex Pilibos Armenian School» դպրոցում[66]։
  • Ջոն Դոլմայան - հարվածային գործիքներ։ Ծնվել է Բեյրութում 1975 թվականի հուլիսի 15-ին։ 5 տարեկանում, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր, ընտանիքի հետ տեղափոխվեցին Տորոնտո, իսկ հետո Լոս Անջելես։ SOAD-ի մյուս անդամների հետ ծանոթացել է «ծանր մետալ» խմբի համերգի ժամանակ։ 1997 թվականին խմբում փոխարինեց Էնդի Խաչատուրյանին[67]։
Նախկին անդամներ
Ժամանակային սանդղակ

Սկավառակագրություն և տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական սկավառակներ
1998: System of a Down
2001: Toxicity
2005: Mezmerize
2005: Hypnotize
Դեմո ձայնագրություններ
1995: Demo Tape 1
1996: Demo Tape 2
1997: Demo Tape 3
1998: Demo Tape 4
2002: Toxicity II

Սինգլներ
1999: Sugar
2000: Spiders
2001: Johnny
2001: Chop Suey!
2001: Toxicity
2002: Aerials
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Հավաքածուներում
1998: Chef Aid: The South Park Album
Սոլո նախագծեր
2003: Serart
Սերժ Թանկյանի և Արտո Թունջբոյաջյանի ձայնասկավառակը
2007: Elect the Dead
2010: Imperfect Harmonies
2012: Harakiri
2013: Orca
2013: Jazz-Iz-Christ
Սերժ Թանկյանի սոլո ձայնասկավառակներ
2008: Scars on Broadway
Դարոն Մալաքյանի և Ջոն Դոլմայանի
նույնանուն նախագծի ձայնասկավառակ

Տեսահոլովակներ
1998: War?
1998: Sugar
1999: Spiders
2001: Chop Suey!
2002: Toxicity
2002: Aerials
2003: Boom!
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2002 «MTV Video Music Awards» «Լավագույն ռոք հոլովակ» («Chop Suey!») Առաջադրված
«Գրեմի» «Լավագույն մետալ կատարում» (Chop Suey!) Առաջադրված
2003 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Aerials) Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն օտարերկրյա խումբ» Առաջադրված
«American Music Award» «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
2005 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն սինգլ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն տեսահոլովակ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն ձայնասկավառակ» (Mezmerize.) Առաջադրված
«Լավագույն համերգային խումբ» Առաջադրված
«Մոլորակի լավագույն խումբ» Առաջադրված
«MTV Europe Music Awards» «Լավագույն այլընտրանքային կատարող» Հաղթանակ
2006 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«ECHO Awards» «Լավագույն միջազգային մետալ խումբ» Հաղթանակ
«Գրեմի» «Լավագույն հարդ ռոք կատարում» (B.Y.O.B.) Հաղթանակ
2007 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Lonely Day) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. System Of A Down — Toxicity CD
  2. 2,0 2,1 «OnTroniK: System of a Down Information». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  3. 3,0 3,1 Kerrang! Magazine, 30/03/11, pp.42-45, «All systems go!»
  4. «System of a Down-ի հարցազրույցը» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  5. «System of a Down Review»
  6. «System of a Down > Charts & Awards > Billboard Singles». Allmusic. Macrovision. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 26-ին.
  7. «Slayer e SOAD all'Ozzfest». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «The Taproot Situation – 1998/1999». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «System of a Down cancellation sparks riot». Live Daily. 2001 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  10. «Toxicity Review Allmusic.com»
  11. «SYSTEM OF A DOWN : Նոր հայեր» (ռուսերեն). 17.09.2002. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  12. «System Of A Down Mezmerizes Music Fans Worldwide» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  13. «Ինչպես է մամուլը մեկնաբանում System Of A Down-ի երկրորդ Toxicity ձայնասկավառակը» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
  14. «Steal This Album! Review»
  15. Kerrang! Issue # 1228 September 20 2008 p 52 Treasure Chest. An Intimate Portrait Of Life in Rock.
  16. «Review allmusic.com»
  17. «Review Hypnotize»
  18. «SYSTEM OF A DOWN : Hypnotize» (ռուսերեն). 25.01.2006. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  19. «sonybmg.com». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  20. [https://web.archive.org/web/20150924152232/http://www.riaa.com/goldandplatinumdata.php?resultpage=1&table=SEARCH_RESULTS&action=&title=&artist=System%20of%20a%20Down&format=&debutLP=&category=&sex=&releaseDate=&requestNo=&type=&level=&label=&company=&certificationDate=&awardDescription=Platinum&catalogNo=&aSex=&rec_id=&charField=&gold=&platinum=&multiPlat=&level2=&certDate=&album=&id=&after=&before=&startMonth=1&endMonth=1&startYear=1958&endYear=2007&sort=Artist&perPage=25 Արխիվացված 2015-09-24 Wayback Machine I premi dei System of a Down nel sito della RIAA]
  21. Hypnotize su Mtv.com
  22. «Lista dei vincitori degli EMAs 2005». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  23. I System of a Down vincono il Grammy
  24. «System of a Down. Music Library» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  25. «System Of A Down Aren't Breaking Up — They're Going On Hiatus» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  26. ««Ճչացողներ» ֆիլմի պաշտոնական կայքը» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  27. «Elect The Dead. Charts and awards» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  28. «Սերժ Թանկյանը կներկայացնի Elect the dead ձայնասկավառակը մոսկովյան հանրությանը» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  29. «Բարձրախոսը միացված է. Scars On Broadway — RollingStone ամսագիր» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  30. «System Of A Down-ի մասնակիցների սայդ նախագիծն ավարտն է մոտենում, RollingStone ամսագիր» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  31. ««Scars on Broadway Review»» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  32. «Achozen на soad.su». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  33. «Shavo's Halloween Party» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  34. «Serj Tankian in the Studio at Work on Follow-Up to Solo Album «Elect the Dead»» (անգլերեն). Warner Bros. Records. 2010 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  35. «Serj Tankian Announces New Street Date for Solo Album» (անգլերեն). Warner Bros. Records. օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 17-ին.
  36. Սկավառակի էջը Metacritic կայքում
  37. Hard Rock Albums — 2010 թվականի հոկտեմբերի 9-ից շաբաթ
  38. «System Of A Down 'still on indefinite hiatus', says Serj Tankian» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  39. «System of a Down Announce Live Dates» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  40. «System of a Down-ը հայտարարել է վերամիավորման մասին». Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  41. «System of a Down խումբը կնշի իր վերամիավորումը Մոսկվայում». Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  42. «В Ереване состоялся концерт группы System of a Down». mir24.tv. 2015 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  43. 43,0 43,1 43,2 Erlewine, Stephen Thomas. «Biography of System of a Down» (անգլերեն). Allmusic. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  44. Spence D. (2005 թ․ հունիսի 3). «Review of Mesmerize» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  45. Christgau, Robert. «Reviews of System of a Down» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  46. Hoard, Christian (2007 թ․ նոյեմբերի 1). «Review of Elect the Dead» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  47. Aquilante, Dan (2005 թ․ նոյեմբերի 20). «This Week's CDs: Hypnotize» (անգլերեն). New York Post. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 32011-03-22-ին.
  48. Friedman, Gary (2007 թ․ հոկտեմբերի 27). «System of a Down leader releases first solo album» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  49. Strauss, Neil (2003-03-26). «The Pop Life: MTV is Wary of Videos on War». nytimes.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  50. Fricke, David (2005 թ․ նոյեմբերի 17). «Review of Hypnotize» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  51. Friedländer, Paul; Peter Miller (2006). Rock & Roll: A Social History (անգլերեն). Westview Press. էջ 304. ISBN 0813343062.
  52. McIver, Joel (2002). Nu-metal: The Next Generation of Rock & Punk (անգլերեն). Omnibus. էջ 14. ISBN 0711992096.
  53. McDonnell, Evelyn (2005 թ․ օգոստոսի 16). «System of a Down carves a distinct path with prog-thrash sound.» (անգլերեն). The Miami Herald. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  54. Serpick, Evan (2005 թ․ դեկտեմբերի 15). «Mavericks: System of a Down — Prog-metal Radicals» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  55. Sinclair, Tom (2001 թ․ սեպտեմբերի 3). «Review of Toxicity» (անգլերեն). Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  56. Lynskey, Dorian (2005 թ․ նոյեմբերի 18). «Review of Hypnotize» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  57. «Ամենահետաքրքիր իրադարձություննեը Forbes-ի վարկածով։». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  58. «SYSTEM OF A DOWN : Steal This Album!» (ռուսերեն). 8.04.2003. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  59. «System speak out over September 11 storm». Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  60. «System Of A Down Biography». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  61. «SOAD խմբի անդամները դարձել են գրքի հերոսներ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  62. «Բառը թռչուն չէ...». 10.10.2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  63. «Serj Tankian (Սերժ Թանկյան)։ Կենսագրություն» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  64. Կալաշնիկով, Իվան (07.06.2006). «System Of A Down: Հակադրվելու համակարգ» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  65. «Շավո Օդաջյան (Shavo Odadjian), SOAD-ի բասիստ, Achozen» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  66. «Դարոն Մալաքյան (Daron Malakian): SOAD-ի կիթառահար, Scars On Broadway-ի առաջատար» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  67. «John Dolmayan (Ջոն Դոլմայան)։ SOAD և Scars On Broadway խմբրի հարվածային գործիքներ նվագող» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.
  68. «Էնդի Խաչատրյան (Andy Khachaturian), SOAD-ի հարվածային գործիքներ նվագող» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]