2-րդ հազարամյակ
Արտաքին տեսք
2-րդ հազարամյակ, 1001 թվականի հունվարի 1-ից մինչև մեր դարաշրջանի 2000 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակամիջոցը։
Մարդկության համար այն բնութագրվում էր տեխնիկական և սոցիալական զարգացման ամենախոշոր ցատկով՝ նախորդ բոլոր հազարամյակների համեմատ։ Դրան զուգահեռ մարդկության բնակչությունը դուրս է եկել շատ հազարամյակների հարաբերական հավասարակշռությունից և տեղի է ունեցել ժողովրդագրական պայթյուն[1][2], որը շարունակվում է առ այսօր։
2-րդ հազարամյակի պատմական շրջափուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1001-1300՝ Բարձր միջնադար
- 1300-1500՝ Ուշ միջնադար (Ամերիկայի հայտնաբերում)
- 1500-1640՝ Ժամանակակից պատմության առաջին շրջափուլ
- 1640-1918՝ Ժամանակակից պատմության երկրորդ շրջափուլ (Առաջին համաշխարհային պատերազմի ավարտ)
- 1918-1945՝ Նորագույն շրջանի առաջին շրջափուլ (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ)
- 1945 թվականից՝ Նորագույն շրջանի երկրորդ շրջափուլ
Հիմնական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1054 թվական - Մեծ պառակտում
- 1066 թվական- Անգլիայի նորմանդական նվաճում[3]
- 1096-1291 թվականներ - Խաչակրաց արշավանքներ[4]
- 1206-1260 թվականներ - Մոնղոլական նվաճում[5]
- 1400-1500 թվականներ - կենտրոնացված պետությունների առաջացում Եվրոպայում,
- 1420-1580 թվականներ - Վերածնունդ
- 1453 թվական - Կոստանդնուպոլսի անկում[6]
- 1492 թվական - Ամերիկայի հայտնագործում, գաղութատիրության դարաշրջանի սկիզբ
- 1517-1648 թվականներ - Ռեֆորմացիա
- 1640-1649 թվականներ - Անգլիական բուրժուական հեղափոխություն
- 1750-1900 թվականներ - Արդյունաբերական հեղափոխություն
- 1775-1783 թվականներ - Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում
- 1789-1799 թվականներ - Ֆրանսիական հեղափոխություն
- 1914-1918 թվականներ - Առաջին համաշխարհային պատերազմ
- 1917 թվական - Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխություններ
- 1922 թվական - ԽՍՀՄ-ի կազմավորում,
- 1939-1945 թվականներ - Երկրորդ համաշխարհային պատերազմ
- 1961 թվական - մարդու՝ առաջին անգամ տիեզերքում հայտնվելը
- 1962 թվական - Կարիբյան ճգնաժամ
- 1991 թվական - ԽՍՀՄ փլուզում
Կարևոր անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլհելմ I՝ Անգլիայի նվաճող
- Սալահ ադ-Դին՝ Եգիպտոսի և Սիրիայի սուլթան, որը Խաչակրաց երկրորդ արշավանքի ժամանակ հաղթել է խաչակիրներին
- Չինգիզ խան՝ Մոնղոլական կայսրության հիմնադիր, որը գրավել է Ասիայի մեծ մասը
- Լենկթեմուր
- Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ՝ Վլադիմիրյան և Մոսկովյան մեծ իշխան, որը հաղթանակ է տարել Կուլիկովոյի ճակատամարտում
- Ժաննա դ'Արկ
- Յոհան Գուտենբերգ՝ գրատպության գյուտարար
- Մարտին Լյութեր՝ կրոնական գործիչ, լյութերականության հիմնադիր
- Քրիստափոր Կոլումբոս՝ իսպանացի ծովագնաց, Ամերիկայի հայտնագործող
- Լեոնարդո դա Վինչի՝ իտալացի ինժեներ և Վերածննդի դարաշրջանի նկարիչ
- Օլիվեր Կրոմվել
- Իսահակ Նյուտոն՝ ֆիզիկոս, ձգողականության հայտնագործող
- Պետրոս I՝ բարենորոգիչ և Ռուսական կայսրության առաջին կայսր
- Ջորջ Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի հիմնադիր և առաջին նախագահ
- Նապոլեոն Բոնապարտ՝ 1804-1815 թվականներին՝ Ֆրանսիայի կայսր
- Աբրահամ Լինքոլն ՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահ
- Վլադիմիր Լենին՝ հեղափոխական, ԽՍՀՄ-ի հիմնադիր
- Իոսիֆ Ստալին՝ ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական, պետական, զինվորական և կուսակցական գործիչ[7]
- Ալբերտ Այնշտայն՝ ֆիզիկոս-տեսաբան, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը[8]
- Ուինսթոն Չերչիլ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ, 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային իրադարձությունների գլխավոր կերպարներից մեկը
- Ֆրանկլին Ռուզվելտ՝ ԱՄՆ-ի 32-րդ նախագահ, 20-րդ դարի առաջին կեսի համաշխարհային իրադարձությունների գլխավոր կերպարներից մեկը
- Ադոլֆ Հիտլեր՝ նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիր և գլխավոր կերպար, Նացիստական Գերմանիայի ամբողջատիրական բռնատիրության հիմնադիր, Գերմանիայի ֆյուրեր
- Մաո Ցզե Դուն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ
- Յուրի Գագարին՝ պատմության մեջ առաջին մարդը, որն իրականացրել է տիեզերական թռիչք
- Ջոն Քենեդի՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ
- Նեյլ Արմսթրոնգ՝ Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը
2-րդ հազարամյակի կլիմայական ժամանակաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 11-րդ դար-13-րդ դար՝ Ատլանտյան շրջափուլ
- 14-րդ դար-19-րդ դար՝ Փոքր սառցե շրջափուլ
- 20-րդ դար՝ Գլոբալ տաքացում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paul Ehrlich The Population Bomb (revised) (eng) // Riversity Press, USA : pdf. — 1975. — Т. Ch. 1. — С. 5.
- ↑ «Мировой демографический взрыв и антропогенное давление на климат». demoscope.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Харперская энциклопедия военной истории Дюпюи Р. Э. и Дюпюи Т. Н. Все войны мировой истории. Книга 2. 1000-1500 гг. — М.: АСТ, 2004. — С. 15-22.
- ↑ Мишо Жозеф Франсуа История Крестовых походов. — С. 12-17. — ISBN 5 9533 1064 1
- ↑ Монгольские завоевания в 13 в. // БСЭ
- ↑ Византийские историки Дука, Сфрандизи, Лаоник Халкондил о взятии Константинополя турками. // ВВ. Т. 7. 1953.
- ↑ Conquest, Robert Victims of Stalinism: A Comment(անգլ.) // Europe՝Asia Studies : journal. — 1997. — Т. 49. — № 7. — С. 1317՝1319. — (չաշխատող հղում)
- ↑ Oppenheimer I. R. Einstein, a Centennial Volume. — Boston: Harvard Univ. Press, 1979. — P. 44.