Ֆելիքս Բեատո
Ֆելիքս Բեատո անգլ.՝ Felix Beato | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] |
Մահացել է | հունվարի 29, 1909[1] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ, լրագրող, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող և architectural photographer |
Felice Beato Վիքիպահեստում |
Ֆելիքս Բեատո, Ֆելիչե Բեատո (անգլ.՝ Felix Beato, անգլ.՝ Felice Beato, 1832[1][2][3][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] - հունվարի 29, 1909[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), բրիտանացի ճանապարհորդ, առաջին լուսանկարիչներից մեկը, որ սկսել է նկարել Արևելյան Ասիան, ինչպես նաև ռազմական առաջին լուսանկարիչներից մեկը: Հայտնի է Միջերկրական ծովի և Ասիայի իր համայնապատկերներով, ժանրային աշխատանքներով, դիմանկարներով և բնապատկերներով: Նրա աշխատանքները լուսաբանում են Ղրիմի պատերազմը, Հնդկական ժողովրդական ապստամբությունը, Ափիոնային երկրորդ պատերազմը և Բոշին պատերազմը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Բեատոյի ծննդյան և մահվան օրերը երկար ժամանակ եղել են անհայտ: Նրա մահվան վկայականը գտնվել է միայն 2009 թվականին[5], որից հետևում է, որ նա ծնվել է 1832 թվականին Վենետիկում: Ըստ երևույթին, կյանքի առաջին տարիներին Բեատոն եղել է Կերկիրա կղզում՝ Հոնիական հանրապետությունում, որը բրիտանական կառավարության պրոտեկտորատ էր: Սակայն դեռ 1797 թվականին Կերկիրան Վենետիկի հանրապետության տարածք էր, այնուհետև՝ Ֆրանսիայի տիրապետություն և միայն 1815 թվականին է անցել բրիտանական վերահսկողության տակ[6]: Հետևաբար պատմական որոշ գրառումներում Բեատոն հիշատակվում է որպես իտալացի: Այսպիսով՝ նա եղել է իտալական ծագմամբ բրիտանացի հպատակ:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Բեատոն իր առաջին տեսախցիկը ձեռք է բերել 1851 թվականին Փարիզում[7]: 1850 թվականին նա Մալթայում հանդիպել է լուսանկարիչ Ջեյմս Ռոբերթսոնին, որը մինչ այդ Օսմանյան կայսրության դրմատանն աշխատում էր որպես փորագրանկարիչ, 1851 թվականին նրանք միասին գնացել են Կոստանդնուպոլիս: 1853 թվականին Ռոբերթսոնն ու Բեատոն դարձել են գործընկերներ և սկսել միասին լուսանկարել, նույն կամ էլ 1854 թվականին նրանք բացել են սեփական ընկերությունը և այն անվանել «Ռոբերթսոն և Բեատո», Կոստանդնուպոլսում բացվել է նրանց ֆոտոստուդիան: 1854 թվականին նրանք Ֆելիքսի եղբոր՝ Անտոնիո Բեատոյի հետ մեկնել են Մալթա, 1856 թվականին՝ Հունաստան և 1857 թվականին՝ Երուսաղեմ: Մի շարք լուսանկարներ ստորագրված են «Ռոբերթսոն, Բեատո և Կո», որտեղ Կոն, ըստ երևույթին, Անտոնիոն է:
1854 թվականի վերջին կամ 1855 թվականի սկզբին Ջեյմս Ռոբերթսոնն ամուսնացել է Բեատո եղբայրների քրոջ՝ Լեոնիդա Մարիա Մաթիլդա Բեատոյի հետ: Նրանք ունեցել են 3 դուստր՝ Կատերինա Գրեյսը (ծնված 1856 թվականին), Էդի Մարկոն Վյորջենսը (ծնված 1859 թվականին) և Հելեն Բեատրուկը (ծնված 1861 թվականին)[7]:
Ղրիմի պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
1855 թվականին Ֆելիքս Բեատոն և Ջեյմս Ռոբերթսոնը մեկնել են Ղրիմ՝ Բալակլավա: Ֆելիքս Բեատոն Ղրիմի պատերազմում ռազմական լուսանկարիչ էր, լուսանկարչական իր ալբոմներում նա փորձել է ճշգրիտ կերպով վերստեղծել իրադարձությունների ժամանակագրությունը, նույնիսկ երբ իրադարձությունները հակասական էին: Հարկ է նշել, որ այդ ժամանակ տեխնիկական հնարավորությունները սահմանափակ էին, այդ պատճառով էլ լուսանկարները ստատիկ էին և չէին կարող հաղորդել, օրինակ, հանդիսավոր դիմավորումը հաղթանակից հետո կամ էլ պարտվածների ցավն ու տառապանքը, չնայած Ֆելիքս Բեատոն հենց դա էր ցանկանում:
Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]


1858 թվականի փետրվարին Ֆելիքս Բեատոն ժամանել է Կալկաթա և ճանապարհորդել Հյուսիսային Հնդկաստանում, որպեսզի փաստաթղթավորի 1857 թվականի հնդկական ժողովրդական ապստամբության հետևանքները[8]: Հնարավոր է, որ այդ ժամանակաընթացքում է նա առաջին անգամ դիակներ լուսանկարել[9]: Ենթադրվում է, որ Լաքհնաուում Սիկանդար Բագի պալատի լուսանկարներից առնվազն մեկի համար նա փորել ու վերադասավորել է հնդիկ ապստամբների մնացորդները, որպեսզի մեծացնի դրամատիկ ազդեցությունը: Նա նաև այցելել է Դելի, Կանպուր, Միրաթ, Վարանասի, Ամրիթսար, Ագրա, Շիմլա և Լահոր քաղաքները[10]:
Սակայն հարկ է նշել, որ Բեատոն դեռ առևտրական լուսանկարիչ էր, իսկ այդ ժամանակ ֆոտոստուդիան շատ ավելի լավ ու կայուն եկամուտ էր բերում, քան հետազոտական ժամանակագրական ֆոտոռեպորտաժները: 1859 թվականին Ֆելիքս Բեատոն ֆոտոստուդիա է բացել Կալկաթայում: Այդ ժամանակների առևտրական մյուս լուսանկարիչների նման Ֆելիքս Բեատոն ֆոտոստուդիայում զբաղվում էր իր նկարների տիրաժավորմամբ: Տեխնոլոգիան կազմված էր հետևյալ հաջորդական քայլերից. պատրաստի պատկերի հարթ մակերեսով ամրակցում հատուկ սևեռակների օգնությամբ, կրկին լուսանկարում: Դրա հետևանքով որոշ լուսանկարների ծայրերին մնում էին սևեռակների կլոր հետքերը, ինչպես նաև յուրաքանչյուր լուսանկարման հետ ընկնում էր նկարի որակը, մանրամասները ջնջվում էին, և լուսանկարը դառնում էր բավականին մշուշոտ:
1858 թվականի հուլիսին Ֆելիքս Բեատոյի մոտ է գնացել եղբայրը՝ Անտոնիոն, բայց նույն թվականի դեկտեմբերին վերջինս առողջական խնդիրների պատճառով լքել է Հնդկաստանը: Անտոնիո Բեատոն 1860 թվականին կանգ է առել Եգիպտոսում և երկու տարի անց՝ 1862 թվականին, Թեբեում բացել ֆոտոստուդիա[11]:
Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]
1860 թվականին Ֆելիքս Բեատոն լքել է «Ռոբերթսոն և Բեատո» ընկերությունը, թեև Ռոբերթսոնը շարունակել է օգտագործել այդ անունը մինչև 1867 թվականը: Ֆելիքս Բեատոն Հնդկաստանից մեկնել է նկարելու անգլո-ֆրանսիական ռազմական արշավանքը Չինաստանում Ափիոնային երկրորդ պատերազմի ժամանակ: Նա Հոնկոնգ է ժամանել մարտին և անմիջապես սկսել լուսանկարել քաղաքն ու նրա նայրամասերը, այդ թվում Կանտոնը: Ֆելիքս Բեատոյի լուսանկարները Չինաստանի ամենահին նկարներից են:
Հոնկոնգում Բեատոն հանդիպել է The Illustrated London News շաբաթաթերթի ծաղրանկարիչ և ռեպորտյոր Չարլզ Վիրգմանին: Երկուսն էլ ուղեկցում էին անգլո-ֆրանսիական ուժերին մինչև Դալյանվան ծովածոցը, և ավելի ուշ Բեյթանի Դագու ամրոցում ու Պեկինի Ամառային պալատի շրջակայքում: Չարլզ Վիրգմանը The Illustrated London News շաբաթաթերթի համար նկարազարդումներ կատարելիս հաճախ հիմնվել է Ֆելիքս Բեատոյի՝ ճանապարհին արված լուսանկարների վրա[12]:
Դագու ամրոցի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Բեատոյի՝ Ափիոնային երկրորդ պատերազմի լուսանկարները ռազմական ընկերության առաջին փաստաթուղթն էին: Դագու ամրոցի նրա լուսանկարները ցույց են տալիս մարտերի վերսկսման նարատիվ մոտեցումը: Լուսանկարները ներկայացնում են ամրոցին մոտենալը, պատերի և ամրաշինությունների ռմբակոծման հետևանքները, բերդի կործանումն ու չինացի զոհված զինվորների մարմինները: Ալբոմներում լուսանկարները դասավորված են այնպես, որ վերարտադրեն ճակատամարտի հաջորդականությունը[13]:
Ֆելիքս Բեատոյի՝ զոհված չինացիների լուսանկարները (նա երբեք չի լուսանկարել զոհված բրիտանացիների կամ ֆրանսիացիների) ցույց են տալիս ֆոտոլրագրության նրա գաղափարախոսական յուրահատկությունը: Լուսանկարները ներկայացնում են բրիտանական իմպերիալիզմի ռազմական հաջողություններն ու հզորություն, առևտրային տեսանկյունից նրա աշխատանքների հիմնական գնորդները բրիտանացի զինվորները, գաղութային վարչարարները, առևտրականներն ու զբոսաշրջիկներն էին: Մեծ Բրիտանիայում Բեատոյի լուսանկարներն արդարացնում էին Ափիոնային երկրորդ պատերազմը, ինչպես նաև գաղութային մյուս պատերազմները: Դրանք հասարակական կարծիք էին ձևավորել նաև Արևելքի մասին:
Ամառային պալատ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Բեատոն ստեղծել է չինացի կայսրերի մասնավոր նստավայր Ամառային պալատի (Պեկին) լուսանկարների շարք, որը ներառում է պալատի տաղավարի, վանքի, գեղատեսիլ լճի և այգիների նկարները: Դրանցից որոշները, ներառյալ 1860 թվականի հոկտեմբերի 6-18-ն արվածները, պատկերում էին լորդ Էլգինի հրամանով Բրիտանական առաջին դիվիզիայի կողմից հրդեհած շենքը, որպես վրիժառություն Միացյալ դիվանագիտական առաքելության 20 անդամների խոշտանգումների ու սպանության համար: Չինաստանում Ֆելիքս Բեատոյի արած վերջին լուսանկարները լորդ Էնգինի, որը Պեկին էր ժամանել Պեկինյան համաձայնագիրն ստորագրելու, և արքայազն Կունգայի դիմանկարներն են:
Մեծ Բրիտանիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատոն Անգլիա է վերադարձել 1861 թվականի նոյեմբերին և ձմռան ընթացքում Հենրի Գերինգին՝ Լոնդոնի դիմանկարների առևտրային լուսանկարչին, վաճառել Հնդկաստանի և Չինաստանի ավելի քան 400 լուսանկար: Գերինգը լուսանկարները կրկնօրինակել է և վերավաճառել: Ֆելիքս Բեատոյի՝ Չինաստանի լուսանկարների հավաքածուի արժեքը 1867 թվականին միջին տարեկան եկամուտը (լատ.՝ per capita) գերազանցել է Անգլիայում և Ուելսում, իսկ Հնդկաստանի լուսանկարների հավաքածուի արժեքը գերազանցել է այն գրեթե 2 անգամ:
Ճապոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]


1863 թվականին Ֆելիքս Բեատոն մեկնել է Ճապոնիայի Յոկոհամա քաղաք, որտեղ միացել է Չարլզ Վիրգմանին, որն այդտեղ էր 1861 թվականից: Նրանք ստեղծեցին «Բեատո և Վիրգման, նկարիչներ և լուսանկարիչներ» ընկերությունը[14], որը գործել է 1864-1867 թվականներին: Վիրգմանը կրկին նկարում էր Բեատոյի լուսանկարների հիման վրա, իսկ վերջինս լուսանկարում էր Չարլզ Վիրգմանի որոշ ուրվանկարներ և աշխատանքներ: Բեատոյի ճապոնական լուսանկարները ներառում են դիմանկարներ, ժանրային լուսանկարներ, բնանկարներ, քաղաքների համայնապատկերներ: Ֆելիքս Բեատոյի լուսանկարները եզակի են ոչ միայն իրենց որակով, այլ նաև Ճապոնիայում Էդոյի ժամանակաշրջանի հազվադեպ լուսանկարներով:
Ֆելիքս Բեատոն Ճապոնիայում շատ ակտիվ էր: 1864 թվականի սեպտեմբերին նա Սիմոնոսեկի ռազմական արշավախմբի պաշտոնական լուսանկարիչն էր: Հաջորդ տարում Բեատոն ստեղծել է Նագասակի քաղաքի և նրա շրջակայքի տեսարանների շարքը: 1866 թվականից Ֆելիքս Բեատոյի հետ ծաղրանկարներ էին նկարում Վիրգմանի կողմից հիմնադրված «Ճապոնական հարված» ամսագրում[15]: 1866 թվականի հոկտեմբերին հրդեհը ոչնչացրել է Յոկոհամայի մեծ մասը[16], Բեատոն կորցրել է իր ստուդիան և նեգատիվները, հաջորդ երկու տարում նա ջանասիրաբար աշխատել է՝ ստեղծելով նյութեր կորցրածը վերականգնելու համար: Արդյունքը լուսանկարների 2 հատորն էր՝ Ազգային տեսարաններ (ներառում է 100 դիմանկար և ժանրային աշխատանքներ) և Ճապոնիայի տեսարաններ (ներառում է 98 բնանկարներ և քաղաքային համայնապատկերներ): Բազմաթիվ լուսանկարներ ներկվել են ձեռքով՝ ճապոնական ջրաներկով և փայտի վրա փորագրության բարելավված տեխնիկաների օգնությամբ[17]: 1869-1877 թվականներին Ֆելիքս Բեատոն, արդեն առանց Վիրգմանի, ասիստենտ Գ. Վուլետտի և ճապոնացի 4 լուսանկարչի ու 4 նկարչի հետ Յոկոհամայում աշխատեցնում էր «Ֆ. Բեատո & Կո., լուսանկարնիչեր» ստուդիան: Հնարավոր է, որ Կուսակաբե Կիմբեյը մինչև լուսանկարիչ դառնալը Բեատոյի նկարիչ-օգնականներից մեկն էր: Ֆելիքս Բեատոն լուսանկարել է ճապոնացի առաջին լուսանկարիչներ Ուենո Հիրոմայի և այլոց հետ, ինչպես նաև, հնարավոր է, որ լուսանկարչություն է սովորեցրել ավստրիացի լուսանկարիչ Ռայմունդ ֆոն Շտիլֆրիդին:
1871 թվականին Բեատոն ծովակալ Ռոջերսի Ամերիկյան ծովային արշավախմբի պաշտոնական լուսանկարիչն էր Կորեայում: Այդ արշավախմբի կազմում Բեատոյի արած լուսանկարները Կորեայի և նրա բնակիչների ամենավաղ լուսանկարների հաստատումն են:
Ֆելիքս Բեատոն Ճապոնիայում լուսանկարելուց բացի հողերի և մի քանի ֆոտոստուդիաների սեփականատեր էր, սեփականության ոլորտի խորհրդատու, ֆինանստական հետաքրքրություն ուներ Յոկոհամայի Գրանդ Հոթելում և դիլեր էր գորգերի ու կանացի պայուսակների ներկրման ոլորտում: Մի քանի անգամ նա հայտնվել է դատարանում տարբեր կարգավիճակներով: 1873 թվականի օգոստոսի 6-ին Բեատոն նշանակվել է Ճապոնիայում Հունաստանի գլխավոր հյուպատոս. այս ֆաստն անուղղակիորեն հաստատում է նրա՝ Կորֆու կղզում ծնված լինելու փաստը[18]:
1877 թվականին Բեատոն «Ստիլֆրիդ և Անդերսեն» ընկերությանն է վաճառել իր աշխատանքների մեծ մասը: Իրենց հերթին «Ստիլֆրիդ և Անդերսեն» ընկերությունը 1885 թվականին վաճառել է իտալացի լուսանկարիչ Ադոլֆո Ֆարսարիի աշխատանքները: Այդ գործարքից հետո Բեատոն մի քանի տարով հեռացել է լուսանկարչությունից և զբաղվել ֆինանսական չարաշահումներով ու առևտրով: 1884 թվականի նոյեմբերի 29-ին նա լքել է Ճապոնիան և մեկնել Պորտ Սաիդ (Եգիպտոս): Ճապոնական թերթերում գրվել է, որ նա իր ամբողջ փողը կորցրել է Յոկոհամայի արծաթի բորսայում:
Ի լրումն առօրյա տեսարանների ու ժանրային տեսարանների բազմաթիվ պատկերների պատճենահանմանը՝ Բեատոն յուրացրել է գունավոր տպագրության տեխնիկան, այն է՝ պատրաստի պատկերների գունավորման տեխնիկան[17]: Ֆելիքս Բեատոն նկարել է ծավալային համայնապատկերներ, օրինակ՝ Պետանգի համայնապատկերը գրեթե առանց կարերի էր և ուներ 2.5 մետր երկարություն:
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1884-1885 թվականներին Բեատոն պաշտոնական լուսանկարիչ էր բարոն Գ. Վոլսելեյի արշավախմբում, որը շարժվում էր Խարթում (Սուդան)՝ օգնելու գեներալ Չարլզ Գորդոնին: Ֆելիքս Բեատոյի՝ Սուդանում արած ոչ մի լուսանկար չի պահպանվել: 1886 թվականին նա լուսանկարչություն էր ուսուցանում «լոնդոնյան և գավառական լուսանկարչական հասարակությունում», սակայն արդեն 1888 թվականին նա նորից լուսանկարել է Ասիայում, այս անգամ Բրիտանական Բիրմայում: 1896 թվականից նա ունեցել է ֆոտոստուդիա, կահույքի ու հնարժեք իրերի բիզնես Մանդալայում և բաժանմունք Ռանգունում: Բիրմայում հայտնի են նրա աշխատանքների հավաքածուներից գոնե երկուսը:
Ֆելիքս Բեատոյի կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Հավանաբար, 1899 թվականից հետո նա այլևս չի լուսանկարել, սակայն «Բեատո Լտդ.» նրա ֆիրման գոյություն է ունեցել մինչև 1907 թվականը, երբ սնանկացել է: Ֆելիքս Բեատոն մեկնել է Իտալիա և մահացել Ֆլորենցիայում 1909 թվականի հունվարի 29-ին, ինչպես նշված է վերջերս գտնված մահվան վկայականում, համաձայն այդ փաստաթղթի՝ լուսանկարիչը մահացել է ամուրի[5]:
Ներդրումներ համաշխարհային ժառանգության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելիքս Բեատոյի ամենախոշոր ներդրումն այն է, որ նրա ֆոտոռեպորտաժների օգնությամբ եվրոպացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու բոլորովին այլ մշակույթի, այլ երկրների ու մայրցամաքների մարդկանց կյանքին, իմացան՝ ինչ է կատարվում աշխարհում, իսկ մարդկությունն այսօր հստակ պատկերացումներ ունի իր նախնիների ավանդույթների և սովորույթների մասին: Ֆելիքս Բեատոն ազդեցություն է ունեցել լուսանկարիչների մի ամբողջ սերնդի վրա, որոնց հետ կամ ինքն է աշխատել, կամ էլ նրանք տեսել են Բեատոյի աշխատանքները: Այդպիսի լուսանկարիչներից են Ջեյմս Ռոբերթսոնը, Կուսակաբե Կիմբեյը, Հյուգո Կրաֆտը, Ռայմունդ ֆոն Շտիլֆրիդը, Ադոլֆո Ֆարսարին[18] և այլք: Ֆելիքս Բեատոն միևնույն ժամանակ ցույց է տվել, որ, չնայած շատ անկատար սարքավորումներին, լուսանկարչության մեջ ինքը հասել է բավականին բարձր որակի՝ փոխանցելով տրամադրությունը, կյանքի ոճը, ինչպես նաև հեղինակի աշխարհայացքը, ուշադրություն դարձնելով ճիշտ լուսավորությանը, օբյեկտների և մարդկանց տեղադրությանը: Ֆելիքս Բեատոն տեղական բնակչությանը հաճախ լուսանկարել է այնպես, որ ընդգծի աշխարհագրական և ճարտարապետական առանձնահատկությունները, այդ պատճառով էլ երբեմն մարդիկ (կամ էլ շարժվող մյուս օբյեկտները) ստացվել են անորոշ կամ կիսաթափանցիկ: Այդպիսի անորոշությունն ընդհանրապես բնորոշ է 19-րդ դարի լուսանկարներին: Ֆելիքս Բեատոն հիմնականում աշխատել է ալբումինային արծաթե տպագրությամբ՝ կազմված ապակե նեգատիվից: Բեատոն նաև առաջիններից մեկն է, որ յուրացրել ու փորձարկել է գունավոր տպագրությունն ու գունամշակումը[17][19]: Նա կրկին առաջիններից մեկն է եղել, որ լուսանկարել է համայնապատկերներ, որտեղ նորից հասել է այդ ժամանակների համար զարմանալի որակի. համայնապատկերներն ստացվել են գրեթե առանց կցակարերի և ծայրակցվածքների[20]:
Ներկայումս նրա լուսանկարները գտնվում են բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, քանի որ դրանք վերատպագրվել են ինչպես հեղինակի, այնպես էլ նոր սեփականատերերի կողմից: Բավական է թվարկել համաշխարհային հռչակ ունեցող որոշ թանգարաններ տարբեր մայրցամաքներում, որպեսզի պարզ լինի, թե ինչքան են տարածված նրա աշխատանքները. Շոտլանդիայի ազգային պատկերասրահ[21], Փոլ Գեթիի թանգարան[22] Օրսե թանգարան[23], Վիկտորիայի ազգային պատկերասրահ[24], Վիկտորիայի և Ալբերտի թանգարան[25], Քլիվլենդի արվեստի թանգարան[26], Լյուդվիգ թանգարան[27], Ռուսաստանի կինոյի և լուսանկարչական փաստաթղթերի պետական արխիվ[28]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 RKDartists
- ↑ 3,0 3,1 https://isidore.science/a/beato_felice_photographe (ֆր.) — ISSN 2271-3816
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://collectie.nederlandsfotomuseum.nl/fotografen/detail/ef124e8e-db5a-03b1-69c2-4ef6593dc0ab
- ↑ 5,0 5,1 Bennett, Terry. History of Photography in China, 1842—1860 (London: Bernard Quaritch Ltd., 2009).
- ↑ Памятные даты из истории Российского флота
- ↑ 7,0 7,1 Clark, Fraser, and Osman, 90.
- ↑ Harris, 23; Dehejia, 121; Auer and Auer; Masselos 2000, 1. Gernsheim states that Beato and Robertson both travelled to India in 1857, but it is now generally accepted that Beato travelled there alone. (Gernsheim, 96).
- ↑ Turner, 447.
- ↑ Harris, 23; Clark, Fraser, and Osman, 91-92.
- ↑ Clark, Fraser, and Osman, 90, 91.
- ↑ 7th November 1863 edition of «The Illustrated London News»
- ↑ Harris 1999.
- ↑ Wirgman formed a partnership with Beato
- ↑ Карикатура на Феликса Беато
- ↑ Fire and Fire Extinction
- ↑ 17,0 17,1 17,2 Bennett quotes and summarises collector Henry Rosin’s appraisal of Beato’s hand-coloured photographs. Bennett 1996, 43; Robinson, 48.
- ↑ 18,0 18,1 Феликс Беато by Alona C. Wilson
- ↑ Bennett 1996, 39.
- ↑ Philipp,Siegert & Wick, 'Felice Beato in Japan', Heidelburg:Edition Braus, 1991 (pp.102-3)
- ↑ Феликс Беато на nationalgalleries.org
- ↑ Феликс Беато на getty.edu
- ↑ Феликс Беато на musee-orsay.fr
- ↑ Феликс Беато на ngv.vic.gov.au
- ↑ Феликс Беато на collections.vam.ac.uk
- ↑ Феликс Беато на clevelandart.org
- ↑ Феликс Беато на museenkoeln.de
- ↑ Феликс Беато на rgakfd.ru
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Terry Bennett: Early Japanese Images. Charles E. Tuttle Company, Rutland Vermont 1996. ISBN 0-8048-2029-5
- John Clark: Japanese Exchanges in Art, 1850s to 1930s with Britain, continental Europe, and the USA. Papers and Research Materials. Power Publications, Sydney 2001. ISBN 1-86487-303-5
- Vidya Dehejia: India through the Lens — Photography 1840—1911. Freer Gallery of Art and Arthur M. Sackler Gallery. Ahmedabad Mapin Publishing, Washington D.C. 2000. ISBN 3-7913-2408-X
- Sebastian Dobson: 'I been to keep up my position': Felice Beato in Japan, 1863—1877 und Reflecting Truth: Japanese Photography in the Nineteenth Century. Herausgegeben von Nicole Coolidge Rousmaniere und Mikiko Hirayama. Hotei Publishing, Amsterdam 2004. ISBN 90-74822-76-2
- en:Helmut Gernsheim: Geschichte der Photographie — Die ersten Hundert Jahre. Propyläen Verlag, Wien 1983. ISBN 3-549-05213-8
- Helmut Gernsheim: The Rise of Photography, 1850—1880, The Age of Collodion. Thames and Hudson Ltd, London 1988. ISBN 0-500-97349-0
- David Harris: Of Battle and Beauty. Felice Beato’s Photographs of China. Santa Barbara Museum of Art, Santa Barbara 1999. ISBN 0-89951-101-5
- Beaumont Newhall: Geschichte der Photographie. Schirmer-Mosel, München 1998. ISBN 3-88814-319-5
- Nissan N. Perez: Focus East. Early Photography in the Near East, 1839—1885. Harry N. Abrams, New York 1988. ISBN 0-8109-0924-3
- Claudia Gabriele Philipp, Dietmar Siegert und Rainer Wick (Hg.): Felice Beato in Japan — Photographien zum Ende der Feudalzeit 1863—1873. Edition Braus, Heidelberg 1991. ISBN 3-925835-79-2
- Auer, Michèle i Michel Auer. Encyclopédie internationale des photographes de 1839 à nos jours/Photographers Encyclopaedia International 1839 to the Present (Hermance: Editions Camera Obscura, 1985).
- Bachmann Eckenstein Art & Antiques. Dostęp 3 kwietnia 2006.
- Banta, Melissa i Susan Taylor, eds. A Timely Encounter: Nineteenth-Century Photographs of Japan (Cambridge, Massachusetts: Peabody Museum Press, 1988).
- Bennett, Terry. 'Early Japanese Images' (Rutland, Vermont: Charles E. Tuttle Company, 1996).
- Bennett, Terry. Felice Beato and the United States Expedition to Korea of 1871, Old Japan. Dostęp 3 kwietnia 2006.
- Bennett, Terry. Korea: Caught in time (Reading, UK: Garnet Publishing Limited, 1997).
- Bernard J Shapero Rare Books London, at Ideageneration.co.uk, Photo-London. Dostęp 3 kwietnia 2006.
- Best, Geoffrey. Mid-Victorian Britain, 1851-75 (Londyn: Fontana Press, 1971).
- Blau, Eve i Edward Kaufman, eds. Architecture and Its Image: Four Centuries of Architectural Representation, Works from the Collection of the Canadian Centre for Architecture (Montréal: Centre Canadien d’Architecture/Canadian Centre for Architecture, 1989).
- Boston University Art Gallery. Of Battle and Beauty: Felice Beato’s Photographs of China. Dostęp 3 kwietnia 2006.
- Broecker, William L., ed. International Center of Photography Encyclopedia of Photography (Nowy Jork: Pound Press, Crown Publishers, 1984).
- Brown University Library; Anne S. K. Brown Military Collection: Photographic views of Lucknow taken after the Indian Mutiny Archived 2006-01-14 at the Wayback Machine.. Dostęp 3 kwietnia 2006.
- Canadian Centre for Architecture; Collections Online, s.v. «Beato, Felice». Dostęp 29 września 2005.
- Canadian Centre for Architecture; Collections Online, «Panorama of Edo (now Tokyo)», PH1981:0809:001-005. Dostęp 10 marca 2006.
- Clark, John. Japanese Exchanges in Art, 1850s to 1930s with Britain, continental Europe, and the USA: Papers and Research Materials (Sydney: Power Publications, 2001).
- Clark, John, John Fraser, and Colin Osman. «A revised chronology of Felice (Felix) Beato (1825/34?-1908?)». In Japanese Exchanges in Art, 1850s to 1930s with Britain, Continental Europe, and the USA: Papers and Research Materials. (Sydney: Power Publications, 2001).
- Dehejia, Vidya, et al. India through the Lens: Photography 1840—1911 (Waszyngton: Freer Gallery of Art and Arthur M. Sackler Gallery; Ahmedabad: Mapin Publishing; Munich, Prestel, 2000).
- Dobson, Sebastian. «'I been to keep up my position': Felice Beato in Japan, 1863—1877», in Reflecting Truth: Japanese Photography in the Nineteenth Century, ed. Nicole Coolidge Rousmaniere, Mikiko Hirayama (Amsterdam: Hotei Publishing, 2004)
- Dobson, Sebastian. «Yokohama Shashin». In Art & Artifice: Japanese Photographs of the Meiji Era — Selections from the Jean S. and Frederic A. Sharf Collection at the Museum of Fine Arts, Boston (Boston: MFA Publications, 2004), 16, 38.
- George Eastman House: «India»; «Technology and War». Dostęp 3 kwietnia 2006.
- Gernsheim, Helmut. The Rise of Photography: 1850—1880: The Age of Collodion (Londyn: Thames and Hudson Ltd., 1988).
- Griffiths, Alan. Second Chinese Opium War (1856—1860), Luminous-Lint. Dostęp 3 kwietnia 2006.
- Harris, David. Of Battle and Beauty: Felice Beato’s Photographs of China (Santa Barbara: Santa Barbara Museum of Art, 1999).
- Masselos, Jim and Narayani Gupta. Beato’s Delhi 1857, 1997 (Delhi: Ravi Dayal, 2000).
- Masselos, Jim. The Photographer’s Gaze: Seeing 19th Century India, VisAsia.
- Musée Nicéphore Niépce; Collection du musée Niépce. Thé/Laque/Photographie. Dostęp 3 kwietnia 2006.
- Nagasaki University Library; Japanese Old Photographs in Bakumatsu-Meiji Period, s.v. «F. Beato». Dostęp 24 stycznia 2007.
- The New York Public Library, s.v. «Beato, Felice». Dostęp 3 kwietnia 2006.
- Osman, Colin. «Invenzione e verità sulla vita di Felice Beato». In 'Felice Beato: Viaggio in Giappone, 1863—1877', eds. Claudia Gabriele Philipp, et al. (Mediolan: Federico Motta, 1991), str. 17
- Oztuncay, Bahattin. James Robertson: Pioneer of Photography in the Ottoman Empire (Stambuł: Eren, 1992), 24-26.
- Pare, Richard. Photography and Architecture: 1839—1939 (Montréal: Centre Canadien d’Architecture/Canadian Centre for Architecture; Nowy Jork: Callaways Editions, 1982).
- Peabody Essex Museum Collections; Photography. Dostęp 3 kwietnia 2006.
- Perez, Nissan N. Focus East: Early Photography in the Near East, 1839—1885 (Nowy Jork: Harry N. Abrams, Inc. 1988).
- Phoebe A. Hearst Museum of Anthropology. The World in a Frame: Photographs from the Great Age of Exploration, 1865—1915, s.v. «Felice Beato». Dostęp 3 kwietnia 2006.
- Rahman, Ram. Camera Indica: Photography as history and memory in the 19th century, Frontline Volume 18, Issue 15, 21 July — 3 August 2001. Dostęp 3 kwietnia 2006.
- Robinson, Bonnell D. «Transition and the Quest for Permanence: Photographer and Photographic Technology in Japan, 1854-1880s». In A Timely Encounter: Nineteenth-Century Photographs of Japan, ed. Melissa Banta, Susan Taylor (Cambridge, Massachusetts: Peabody Museum Press, 1988), 48.
- Rosenblum, Naomi. A World History of Photography (Nowy Jork: Abbeville Press, 1984).
- Turner, Jane, ed. The Dictionary of Art, vol. 3 (Nowy Jork: Grove, 1996).
- Union List of Artists Names, s.v. «Beato, Felice». Dostęp 3 kwietnia 2006.
- Vintage Works, Ltd., s.v. «Robertson, James». Dostęp 3 kwietnia 2006.
- Vintage Works, Ltd., s.v. «Robertson, James and Beato, Felice». Dostęp 3 kwietnia 2006.
- Zannier, Italo. Antonio e Felice Beato (Wenecja: Ikona Photo Gallery, 1983).
- Zannier, Italo. Verso oriente: Fotografie di Antonio e Felice Beato (Florencja: Alinari, 1986).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biography of Felice Beato, with links to 40 photographs. J. Paul Getty Museum.
- Gallery of Felice Beato photographs (53 images including landscapes and portraits). The Freer Gallery of Art and Arthur M. Sackler Gallery Archives.
- "Photographic views of Lucknow taken after the Indian Mutiny". Brown University Library; Anne S. K. Brown Military Collection.
- Photographs by Beato, "Japanese Old Photographs in Bakumatsu-Meiji Period". Nagasaki University Library.
- Collections Online, s.v. "Beato, Felice". Canadian Centre for Architecture.
- "Photographers: Felice Beato, 1825–1908" at the Wayback Machine (archived 9 May 2007). Asia through the Lens. Bachmann Eckenstein Art & Antiques, 2006. Archived by the Wayback Machine on 9 May 2007.
- Catalogue search for "Beato, Felice". New York Public Library.
- Gallery of Felice Beato photographs from Wellcome Images. (74 images from China and India). Wellcome Library, London.
- Fostinum: Felice Beato
|