Հոնիական հանրապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնիական հանրապետություն
Դրոշ Զինանշան
Flag of the United States of the Ionian Islands.svg Coat of arms of the United States (of the Ionian Islands).svg

Հիմնադրված էնոյեմբերի 9, 1815 թ.
Մակերես2659 կմ²
Պաշտոնական լեզուհունարեն և իտալերեն
Բնակչություն236 000 մարդ (1864)
##Հոնիական հանրապետություն (Աշխարհ)
Red pog.png

Հոնիական հանրապետություն (հուն․՝ Ηνωμένον Κράτος των Ιονίων Νήσων; իտալերեն՝ Stati Uniti delle Isole Ionie), պատմական պետություն, որը կազմված է եղել Հոնիական կղզիներից, գոյություն է ունեցել 1815-1864 թվականներում։ Հանդիսացել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ Հունական պետության ձևավորումից հետո Մեծ Բրիտանիան նվիրել է հույների թագավոր Գեորգեոսին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոնիական կղզիները դարեր շարունակ եղել է Վենետիկյան հանրապետության կազմի մեջ, մինչև ըստ Կամպոֆորմիդոյի հաշտության համաձայնագրի 1797 թվականին անցել են հեղափոխական Ֆրանսիային։ 1798-1799 թվականներին ռուս-թուրքական ուժերը ֆրանսիացիներին կղզիներից դուրս են մղել, և այնտեղ ձևավորվել է Յոթ կղզիների Հանրապետություն, որը գոյատևել է մինչև 1800-1807 թվականները։ Դրանից հետո Ֆրանսիան կրկին միացրել է Հոնիական կղզիները, և դրանք ընդգրկվել են նրա Իլլիրիենյան գավառների (ֆր.՝ Provinces illyriennes) կազմի մեջ։

1809 թվականի հոկտեմբերի 2-ին անգլիացիները ջարդել են ֆրանսիական նավատորմը Զակինթոսի մոտ և գրավել են Զակինթոս, Կեֆալոնիա և Կիտիրա կղզիները։ 1810 թվականին անգլիացիները գրավել են Լեֆկադան։ Քորֆուն մնացել է Ֆրանսիայի տիրապետության տակ մինչև 1814 թվականը։

Վիեննայի կոնգրեսի լիազորմամբ կղզիները փոխանցվել են Մեծ Բրիտանիայի «բարեկամական պրոտեկտորատին»։ Մեծ Բրիտանիան այնտեղ ռազմական վարչակազմ է հիմնել, իսկ Ավստրիական կայսրությունը երաշխավորել է, որ կղզիները կունենան Մեծ Բրիտանիայի հետ հավասար առևտրային կարգավիճակ[2]։ 1817 թվականի օգոստոսի 26-ին հաստատվել է «Մեյտլենդի Սահմանադրությունը», ըստ որի ձևավորվել է Յոթ կղզիների ֆեդերացիան, իսկ Գեներալ լեյտենանտ սըր Թոմաս Մեյտլենդը (անգլ.՝ Thomas Maitland) դարձել է Հոնիական կղզիների առաջին Գերագույն հանձնակատարը։

1864 թվականի մարտի 29-ին Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Լոնդոնում պայմանագիր են ստորագրել, որի վավերացումից հետո կղզիները պետք է անցնեին Հունաստանին։ Մայիսի 28-ին Հոնիական կղզիների Գերագույն հանձնակատարը հրապարակել է Հոնիական հանրապետությունը Հունաստանի թագավորության հետ միավորելու հռչակագիր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Times (London) 8 June 1863 p. 12 col. C
  2. Hammond Richard James (1966)։ Portugal and Africa, 1815–1910 : a study in uneconomic imperialism։ Stanford University Press։ էջ 2։ ISBN 0-8047-0296-9 
  3. Hertslet Edward։ The map of Europe by treaty (PDF)։ էջ 1609։ Վերցված է 21 July 2006 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]