Դրախտիկ (գյուղ, Հադրութի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Դրախտիկ | ||
ադրբ.՝ Zoğalbulaq | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութ | |
Մակերես | 1615,38 կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 450 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դրախտիկ, համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրախտիկը Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։
Համայնքը լեռնային է, ունի 1615,38 հա տարածք, որից 1292,33 հա գյուղատնտեսական նշանակության, 259,04 հա անտառային հողեր։ Դրախտիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Կրակիչ»։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում հարևան Մարտունու շրջանի հետ միասին Հադրութի շրջանի մեծ մասը կոչվել է Մյուս Հաբանդ։ Պատմության մեջ Հադրութի շրջանը հայտնի է նաև Դիզակ անունով։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչության թվաքանակը 450 մարդ է, կա 117 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 430 | 433 | 397 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնավորապես շատ են վանքերն ու եկեղեցիները, հին բնակավայրերը ամրոցներն ու աշխարհիկ կառույցները։ Այստեղ գտնվող բազմաթիվ հուշարձանների վրա փորագրված հարյուրավոր քանդակները գավառի պատմության էջերն են, տեղացի հայերի անցյալի և պայքարի վկաները[4]։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1645), գերեզմանոց (17-18-րդ դարեր), գյուղատեղի (17-18-րդ դարեր), խաչքար (17-18-րդ դարեր), հաշվառված է 17 հուշարձան։
Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 73 աշակերտներ, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխաներ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական շրջանները. Երևան: «Հայաստան». էջ 83. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 113.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|