«Անդրեյ Սախարով»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Խորհրդային այլախոհներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 58. | Տող 58. | ||
[[Կատեգորիա:Ռուս աթեիստներ]] |
[[Կատեգորիա:Ռուս աթեիստներ]] |
||
[[Կատեգորիա:Խորհրդային այլախոհներ]] |
[[Կատեգորիա:Խորհրդային այլախոհներ]] |
||
[[Կատեգորիա:ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ]] |
01:33, 17 Հունիսի 2020-ի տարբերակ
Անդրեյ Դմիտրիի Սախարով (ռուս.՝ Андрей Дмитриевич Сахаров, մայիսի 21, 1921[1][2][3][…], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] - դեկտեմբերի 14, 1989[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ԽՍՀՄ ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, այլախոհ, խորհրդային ջրածնային ռումբի համահեղինակ, ԽՍՀՄ իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, 1975 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[15], խորհրդային քաղբանտարկյալ (1980-1986)[16], ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989)։
1986 թ.-ին Միխայիլ Գորբաչովը Սախարովին ազատեց աքսորից և թույլ տվեց վերադառնալ Մոսկվա, որը աշխարհում գնահատվեց որպես այլախոհության դեմ պայքարի ավարտի սկիզբ ԽՍՀՄ-ում:
Ընտանիք
1943 թ-ին Անդրեյ Սախարովն ամուսնացել է Սիմբիրսկի բնակչուհի Կլավդիա Վիխիրևայի (1919-1969 թթ.) հետ, որը մահացել է քաղցկեղից։ Նրանք ունեին երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա (Տատյանա, Լյուբով, Դմիտրի)։ 1970 թ-ին Սախարովը ծանոթացել է Ելենա Բոների (1923-2011 թթ.) հետ, իսկ 1972 թ-ին՝ ամուսնացել։ Ընդհանուր երեխաներ նրանք չունեցան։
Աքսոր
1980 թ. հունվարի 22-ին աշխատանքի գնալու ճանապարհին ձերբակալվում է, որից հետո կնոջ՝ Ելենա Բոների հետ միասին առանց դատի աքսորվում է այդ ժամանակ օտարերկրա այցելուների համար փակ Գորկի քաղաք[17][18]: Սախարովն այդ աքսորը կապել է խորհրդային զորքերը Աֆղանստան մտցնելու դեմ իր ելույթների հետ[19]: Աքսորվելու հետ միաժամանակ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով զրկվել է Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոսի կոչումից և Նախարարների խորհրդի որոշմամբ՝ Ստալինյան (1953) և Լենինյան (1956) մրցանակների դափնեկիր կոչումներից (ԽՍՀՄ ԳԱ անդամ կոչումից չի զրկվել):
Հացադուլներ
Գորկիում Սախարովը երեք երկար հացադուլներ է արել.
- առաջին հացադուլը 1981 թ.-ին, տևել է 17 օր: Սախարովը Բոների հետ միասին հացադուլ էին հայտարարել իրենց հարսին արտասահման՝ ամուսնու մոտ գնալու թույլտվություն չտալու համար:
- երկրորդ հացադուլը 1984 թ. մայիսին, տևել է 26 օր: Սախարովը բողոքում էր Ելենա Բոների նկատմամբ քաղաքական հետապնդման դեմ:
- երրորդ հացադուլը 1985 թ. ապրիլից հոկտեմբեր, տևել է 178 օր: Սախարովը բողոքում էր Ե. Բոներին սրտի վիրահատության համար արտասահման թույլտվության իրավունք չտալու դեմ: Այդ ընթացքում Սախարովին մի քանի անգամ հոսպիտալացրել են (Առաջինը հացադուլի 6-րդ օրը: Երբ նա հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը (հուլիսի 11), նրան հիվանդանոցից դուրս են գրել: Նա վերսկսել է հացադուլը հուլիսի 25-ին, որից երկու օր հետո, կրկին հոսպիտալացվել է) և ստիպողաբար, բռնի կերակրել են[20]:
Գորկիում աքսորի ողջ ընթացքում աշխարհի տարբեր երկրներում Սախարովի պաշտպանության արշավներ էին ընթանում: Օրինակ՝ ԱՄՆ Սպիտակ տան մոտակա հրապարակներից մեկը, որտեղ տեղակայված էր խորհրդային դեսպանատումը Վաշինգտոնում, վերանվանվեց Սախարովի հրապարակ: Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում՝ 1975 թ.-ից սկսած, պարբերաբար անցկացվում էին Սախարովյան լսումներ:
Աքսորից ազատում
Վերակառուցման սկզբում, 1986 թ.-ի ավարտին, մոտ 7 տարվա ազատազրկումից հետո Սախարովը աքսորից ազատվեց: 1986 թ. հոկտեմբերի 22-ին Սախարովը Մ. Ս. Գորբաչովին կրկին դիմել էր իր և կնոջ աքսորից ազատման խնդրանքով՝ խոստանալով, որ եթե կնոջը թույլ տան բուժման մեկնել արտասահման, հասարակական գործունեությունից կհրաժարվի, «բացառությամբ հատուկ դեպքերի»[20]: Դեկտեմբերի 15-ին նրա բնակարանում անսպասելիորեն հեռախոս տեղադրվեց (ողջ աքսորի ընթացքում հեռախոս չէր եղել), «Վաղը Ձեզ կզանգեն» ասելով ԿԳԲ-ի աշխատակիցը սենյակից դուրս եկավ: Հաջորդ օրը Գորբաչովը զանգեց և Սախարովին Բոների հետ միասին թույլ տվեց Մոսկվա վերադառնալ[21]:
1986 թ. դեկտեմբերի 23-ին Ելենա Բոների հետ միասին Սախարովը վերադառնում է Մոսկվա: Վերսկսում է աշխատել Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սախարովն առաջին անգամ մեկնում է արտասահման, հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում նախագահներ Ռեյգանի և Բուշի հետ, Ֆրանսիայում՝ Միտտերանի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ:
ԽՍՀՄ պատգամավոր
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Сахаров Андрей Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 13.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cochran T. B., Norris R. S. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 6,0 6,1 Notable Names Database — 2002.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1975/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/andrei-sakharov
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ https://aps.org/programs/honors/prizes/szilard.cfm
- ↑ https://www.cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ «The Nobel Peace Prize 1975». Նոբելյան հիմնադրամ. Վերցված է 2008-11-12-ին.
- ↑ Top 10 Political Prisoners. TIME. Nov. 15, 2010
- ↑ «Из истории нижегородских спецслужб»: Почему Горький стал «закрытым» городом
- ↑ 22 года назад Нижний Новгород стал открыт для посещения иностранцами
- ↑ Радио Свобода. Афганистан за 15 лет до Чечни
- ↑ 20,0 20,1 А. Д. Сахаров. Горький, Москва, далее везде. Гл. 1.
- ↑ Архив А. Д. Сахарова
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Սախարով» հոդվածին։ |
|
- Մայիսի 21 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 14 մահեր
- 1989 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս ֆիզիկոսներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Քաղաքական բանտարկյալներ
- Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս աթեիստներ
- Խորհրդային այլախոհներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ