Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Էքրոյդի սպանությունը
անգլ.՝ The Murder of Roger Ackroyd
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՉիմնիզ ամրոցի գաղտնիքը
ՀաջորդՄեծ քառյակը
ՆկարազարդողՇառլ Լյուսիեն Լեանդր
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԱնգլիա
ՀրատարակիչՈւիլյամ Քոլինս, որդիներ
Հրատարակման տարեթիվ1926
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/agatha-christie/the-murder-of-roger-ackroyd
Պարգև(ներ)

Ռոջեր Էքրոյդի սպանությունը (անգլ.՝ The Murder of Roger Ackroyd), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը, որը հրատարակվել է 1926 թվականին Ուիլյամ Քոլինսի կողմից[1]։ ԱՄՆ-ում հրատարակվել է նույն թվականի «Dodd, Mead and Company» կազմակերպության կողմից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում գործողությունները զարգանում էին հորինված անգլիական գյուղ Քինգզ-Էբոտում։ Պատումը կատարվում է բժիշկ Ջեյմս Շեփարդի կողմից, որը հետախույզ Էրքյուլ Պուարոյի օգնականն է (աշխատությունների մեծ մասում՝ նվիրված է Պուարոյին, դերը կատարում է կապիտան Հասթինգսը)։

Գործողությունները սկսում են տիկին Ֆերարի մահից հետո, որն, ըստ բամբասանքների, սպանել էր իր ամուսնուն։ Գյուղի բնակիչները կարծում են, թե այրին ինքնասպան է եղել մինչև Ռոջեր Աքրոյդի՝ այրի տղամարդու մահը, ով պլանավորում էր ամուսնանալ տիկին Ֆերարի հետ։ Կասկածի տակ են հայտնվում Ռոջերի հարսը (իր մահացած եղբոր կին Սեսիլան), տիկին Աքրոյդը, ով տառապում էր իպոխոնդրիայով և նյարդային էր, ուներ շատ պարտքեր, նրա դուստր Ֆլորան, մայոր Բլենտը՝ որսորդը, Ջեֆրի Ռեյմոնդը՝ Աքրոյդի անձնական քարտուղարը, Ռոջեր Ռալֆ Պեյտենը, որը նույնպես ուներ պարտքեր, Պարերը՝ հետաքրքրասեր պալատականը, և Ուրսուլա Բորնը՝ սպանության նախօրյակին աշխատանքից հեռացված սպասուհին։

Առաջին կասկածյալը դառնում է Ռալֆ Պեյտոնը, որը սպանվածի ժառանգն էր։ Բացի այդ, որոշ հանգամանքներ բացահայտորեն նրա վրա են մատնանշում։ Պուարոն, որը քիչ առաջ էր ժամանել գյուղ, սկսում է հետախուզել գործը Ֆլորայի՝ Ռոջերի նշանածի խնդրանքով։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Շեփարդ՝ պատմող բժիշկը։
  • Էրքյուլ Պուարո՝ գործը քննող խուզարկու։
  • Ռոջեր Աքրոյդ՝ հարուստ բիզնեսմեն, Դերետի Ֆերարի սիրեկանը։
  • Կարոլինա Շեփարդ՝ Ջեյմսի քույրը։
  • Ռալֆ Պեյտոն՝ Ռոջեր Աքրոյդի որդեգրված որդին։
  • Ջեֆրի Ռայմոնդ՝ պարոն Աքրոյդի հաշվապահը։
  • տիկին Սեսիլ Աքրոյդ՝ Աքրոյդի եղբոր կինը։
  • Ֆլորա Աքրոյդ՝ տիկին Սեսիլ Աքրոյդի աղջիկը։
  • Հեկտոր Բլենտ՝ մայոր, պարոն Աքրոյդի ընկերը։
  • Փարկեր Ադամս՝ պարոն Աքրոյդի պալատականը։
  • Ուրսուլա Բորն՝ Աքրոյդի նախկին սպասուհին։
  • տիկին Ռասել՝ Աքրոյդի տնտեսուհին։

Գրելու պատմությունը և հրատարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես խոստովանում է Ագաթա Քրիստին, վեպի գլխավոր գաղափարը՝ «Վատսոնին» պատմողից մարդասպանի դարձնելը, նրան տվել են միմյանցից անկախ գործող երկու մարդիկ[3]։ Առաջինն անձնական խոսակցության ժամանակ դա արել է փեսա Ջեյմս Ուոտսը, իսկ հետո՝ նամակում, իր գրականության երկրպագու լորդ Լուիս Մաունբետեն։ Սկզբում Ագաթա Քրիստին չէր ցանակում այդպիսի սյուժե գրել՝ կարծելով, որ դա դժվար կլինի տեխնիկապես իրագործել։ Վեպը լույս է տեսել 1926 թվականի գարնանը Անգլիայում և ԱՄՆ-ում։

Գրական հնարքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենատարածված և օգտագործվող հնարքը, որի օգտագործումը հանգեցրեց բազմաթիվ վիճաբանությունների, անվստահելի պատմողի օգտագործումն էր, ով արդյունքում մարդասպանն է դառնում[4]։ Վեպի վերջաբանի խոստովանությունում Շեփարդը փորձում է արդարացնել իրեն ստի հնարավոր մեղադրանքներում։

Ես բավականին գոհ եմ ինձնից՝ որպես գրող։ Ինչն ավելի ակնհայտ ներկացավում է հետևյալ տողերում․ «Նամակը բերեցին իննին քսան պակաս։ Այն այդպես էլ մնաց չընթերցված, երբ տասին տասը պակաս ես հեռացա։ Արդեն բռնել էի դռան բռնակը, երբ ես անհամարձակորեն կանգ առա և նայեցի շուրջս՝ խորհելով, արդյոք ես ամենը վերջացրել եմ։ Ոչինչ չմտածելով՝ ես դուրս եկա և իմ ետևից փակեցի դուռը[5]։»

Ագաթա Քրիստիի գաղափարն այն էր, որ Շեփարդը չի թաքցնում իրականությունը, նա պարզապես այն ամբողջապես չի ներկայացնում։ Մասնավորապես՝ նա «մոռանում է» հիշատակել, թե ինչ կատարվեց ժամը 20:40-ի և 20:50-ի ընկած հատվածում, երբ փաստացիորեն մահացել էր Ռոջեր Աքրոյդը։

Բացի այդ, վեպում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք շեղում են ուշադրությունը, սակայն ոչ մի ընդհանուր բան չունեն հանցագործության հետ (օրինակ՝ Ռալֆի անհետանալը)։ Միևնույն ժամանակ դեպքերը նոր նշանակություն և իմաստ են ստանում ընթերցողի աչքերում, երբ հայտնի է դառնում մարդասպանը։ Շեփարդը նույնպես տանջահար է սեփական երկերեսության և այն պատճառով, որ կասկածի տակ են հայտնվում այդքան շատ մարդիկ։

Նշանակությունը և քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես վեպի հրատարակումից հետո այն մի շարք բացասական արձագանքների առիթ տվեց։ «Նյուս Քրոնիկլը» գիրքն անվանեց «անճաշակ անհաջող հեղինակի հիասթափություն»։ Կոլեգա-գրողներն ավելի ուշ Ագաթա Քրիստիին մեղադրեցին այն բանում, որ նա խախտել է «Դետեկտիվ վեպերի տասը պատվիրաններից» մեկը, որը կազմվել է Նոկս Ռոլանդի կողմից․

Մարդասպան պիտի դառնա այն անձը, ով հիշատակվել է վեպի սկզբում, սակայն ոչ նա, ում մտքերի ընթացքի մասին կարող է տեղեկանալ ընթերցողը[6]։

Տարածված է պատմությունն այն մասին, որ Ագաթա Քրիստին վեպի լույս տեսնելուց հետո վտարվում էր «Դետեկտիվ ակումբից»։ Դա չի կարող ճշմարիտ լինել, քանի որ ակումբը հիմնվել էր 1930 թվականին՝ վեպի լույս տեսնելուց մի քանի տարի անց։ 1945 թվականին Էդմունդ Ուոտսոնի հոդվածը, որը քննադատում էր դետեկտիվ ժանրը, կոչեց «Ինչ տարբերություն, ով է սպանել Ռոջեր Աքրոյդին»։

Վեպն ամեն ինչ իր տեղերով է դասավորում։ Հիմա վեպը համարվում է Ագաթա Քրիստիի լավագույն վեպերից մեկը և այդ ժանրի գլուխգործոցը։ Շնորհիվ հեղինակի «ընթերցողը պետք է կասկածի ցանկացած կերպարի» ստեղծարարական հնարքին, այն նոր իմաստ ստացավ։ Վեպը հայտնվեց 20-րդ դարի հարյուր լավագույն դետեկտիվ վեպերի շարքում՝ կազմված բրիտանական գրականության վաճառողների անկախ կազմակերպության կողմից (The Independent Mystery Booksellers Association)։ Քրեական ժանրի գրողների միությունը (CWA) 2013 թվականի նոյեմբերի 6-ին վեպն անվանեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ[7]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1931 թվական՝ «Ալիբի» ֆիլմը (ռեժիսոր Լեսլի Հիսկոտ)
  • 2000 թվական՝ «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալի Ռոջեր Աքրոյդի սպանությունը սերիան։ Դերերում Դևիդ Սուշենը և Ֆիլիպ Ջեկսոնն են։
  • 2002 թվական՝ «Պուարոյի անհաջողությունը» (հինգ սերիայից կազմված հեռուստասերիալ, ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը, գլխավոր դերերում՝ Կոնստանտին Ռայկին և Սերգեը Մակովեցկի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The English Catalogue of Books. Vol. XII, A–L. Kraus Reprint Corporation. 1979. էջ 317.
  2. Marcum, J.S. (2007 թ․ մայիս). «The Classic Years 1920s». An American Tribute to Agatha Christie. Վերցված է 2009 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Ռոջեր Ակրոյդի սպանությունը» վեպի ստեղծումը
  4. Մինչև Ագանթա Քրիստին այս հնարքն օգտագործվել է Անտոն Չեխովի աշխատություններում, մասնավորապես՝ «Դրաման որսորդության ժամանակ» ստեղծագործությունում
  5. Кристи, Агата. Избранные произведения (стр. 431). Издательство Гермес, 1991. ISBN 5-86750-005-5
  6. Ռոլան Նոկս։ «Դետեկտիվ վեպերի տասը պատվիրաններից»։ Թարգմանություն Վ․ Վորոնինի
  7. «Ռոջեր Ակրոյդի սպանությունը» համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]