Դետեկտիվ ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դետեկտիվ ակումբի անդամները 1930-ականների նիստերից մեկում

Դետեկտիվ ակումբ (անգլ. Detection Club), անգլիացի գրողների կազմակերպություն, ովքեր դետեկտիվ ժանրի հեղինակներ են։ Ստեղծվել է Լոնդոնում 1920-ական թվականներին, գործում է մինչ օրս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դետեկտիվ ակումբը ստեղծվել է 1920-ական թվականներին մի խումբ դետեկտիվ ժանրի հեղինակների կողմից, որոնց շարքում են՝ Ագաթա Քրիստին, Դորոտի Սեյերսը, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնը, Ֆրիմեն Ուիլս Քրոֆթը, Էնթոնի Բերքլին, Էդմունդ Բենթլին, Արթուր Մորիսոնը, Ռոնալդ Նոքսը, Մարջերի Ալինհեմը, Նայո Մարշը, Գլեդիս Միթչելը, Էնթոնի Գիլբերտը և Սիրիլ Հեյրը։ Ակումբի անդամները հանդիպում և նամակներով էին փոխանակվում՝ քննարկելվ իրենց աշխատանքի տեխնիկական կողմերը։ Փաստացի կանոնները ձևակերպվել են Ռոնալդ Նոքսի կողմից «Դետեկտիվ վեպի տաս պատվիրաններ» գրքում։ Չեսթերտոնը երբեք դրանց ուշադրություն չի դաձրել, իսկ Ագաթա Քրիստին խաղտել է դրանցից մեկը «Ռոջեր Աքրոյդի սպանությունը» և «Անվերջանալի գիշեր» վեպերում։

Ակումբի հովանավորության ներքո մի շարք գրքեր են թողարկվել, որոնց հեղինակները ակումբի միանգամից մի քանի անդամներ են («Ծովակալի վերջին ճանապարհորդությունը», «Վեցը ընդդեմ Սքոտլենդ Յարդի», «Ոստիկանից հարցրեց» և այլն)։

Ակումբը այս կամ այն ձևով շարունակում է գոյություն ունենալ մեր օրերում։

Ակումբի պատվավոր նախագահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Գորելը նախագահությունը կիսել է Ագաթա Քրիստիի հետ, ով համաձայնվել պաշտոնը ընդունել միայն այն դեպքում, եթե ակումբի գործերը անցկացնելու համար համանախագահ նշանակվի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Symons, Julian Gustave (1912–1994), writer | Oxford Dictionary of National Biography». www.oxforddnb.com (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-55772;jsessionid=1ac43bede57b41010f562863fd07a673. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  2. «Martin Edwards named the next President of The Detection Club!». Watson Little (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. «Christie [née Miller; other married name Mallowan], Dame Agatha Mary Clarissa (1890–1976), writer | Oxford Dictionary of National Biography». www.oxforddnb.com (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-30926. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]