Ռոդրիգո Դուտերտե
Ռոդրիգո Դուտերտե | |
Կուսակցություն՝ | Partido Demokratiko Pilipino–Lakas ng Bayan? |
---|---|
Կրթություն՝ | San Beda University?, Lyceum of the Philippines University?, Ֆիլիպինների համալսարան, Ateneo de Davao University? և San Beda College of Law? |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ |
Ազգություն | Cebuano people? |
Դավանանք | քրիստոնեություն[1] |
Ծննդյան օր | մարտի 28, 1945[2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | Maasin, Արևելյան վիսայաներ, Ֆիլիպիններ |
Քաղաքացիություն | Ֆիլիպիններ |
Հայր | Vicente Duterte? |
Մայր | Soledad Duterte? |
Ամուսին | Elizabeth Abellana Zimmerman? |
Զավակներ | Sara Duterte?, Paolo Duterte?, Sebastian Duterte? և Verónica A. Duterte? |
Կայք՝ | president.gov.ph |
Ինքնագիր | |
Ռոդրիգո Ռոա Դուտերտե (թագալերեն Rodrigo Roa Duterte[4], մականունը Դիգոնգ, մարտի 28, 1945[2][3], Maasin, Արևելյան վիսայաներ, Ֆիլիպիններ), վիսայյական ծագմամբ ֆիլիպինցի իրավաբան և քաղաքական գործիչ: 2016 թվականի հունիսի 30-ից 2022 թվականի հունիսի 30-ը Ֆիլիպինների նախագահը[5][6][7][8]։
Ավելի քան 22 տարի զբաղեցրել է Մինդանաո կղզու Դավաո քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ Եղել է նաև քաղաքի փոխքաղաքապետ և Ֆիլիպինների Կոնգրեսի անդամ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդրիգո Դուտերտեն ծնվել է 1945 թվականի մարտի 28-ին Լեյտե կղզում՝ Մաասինե քաղաքում (Հարավային Լեյտե նահանգ), Դավաո նահանգի ապագա նահանգապետ Վիսենտե Դուտերտեի (մահացել է 1988 թվականին) և Սոլեդադ Ռոայի (մահացել է 2012 թվականի փետրվարի 4-ին[9]) ընտանիքում, որոնք մասնագիտությամբ ուսուցիչ և հասարակական գործիչ էին։ Ծնողները սեբուանոյի ժողովուրդից են սերվել, մայրական պապը ֆուցզյանցի չինացի միգրանտ էր։
Վիսենտե Դուտերտեն, նախքան Դավաոյի նահանգապետ դառնալը, եղել է Դանաո քաղաքի (Սեբու նահանգ) քաղաքապետը[10]։
1951 թվականին Դուտերտեի ընտանիքը տեղափոխվել է Դավաոյի շրջան։ Վիսենտեն ունեցել է մասնավոր իրավաբանական պրակտիկա, իսկ Սոլեդադը քաղաքային դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ: 1952 թվականին Վիսենտեն սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ նրա կինը թողել է աշխատանքը, որպեսզի օգնի ամուսնուն իր գործերում։
1956 թվականին ավարտել է Դավաոյի Սուրբ Աննայի տարրական դպրոցը։ Հետագայում նրան երկու անգամ վտարել են դպրոցից վատ վարքի համար և կրթության երկրորդ աստիճանն ավարտել է Դիղոսի Սուրբ Խաչ ակադեմիայում։ 1968 թվականին Դուտերտեն Մանիլայի Ֆիլիպինյան համալսարանի լիցեյում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1972 թվականին ավարտել է Սուրբ Բեդայի իրավաբանական քոլեջը, որտեղ ստացել է իրավաբանական կրթություն։ Նույն թվականին հանձնել է փաստաբանական պրակտիկայով զբաղվելու իրավունքի քննությունը։ Ի վերջո, նա ստանձնել է իրավաբանական խորհրդատուի պաշտոնը Դավաո քաղաքի դատախազությունում (1977-1979 թվականներ)։ Այնուհետև դարձել է Դավաո քաղաքի հաջորդաբար չորրորդ (1979-1981 թվականներ), երրորդ (1981-1983 թվականներ) և վերջապես երկրորդ (1983-1986 թվականներ) դատախազի տեղակալ։
Դավաո
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին տեղի ունեցած Դեղին հեղափոխությունից հետո Դուտերտեն նշանակվել է Դավաոյի փոխքաղաքապետ։ 1988 թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում և հաղթել ընտրություններում։ Դավաոյում Դուտերտեն քաղաքապետ է մնացել մինչև 1998 թվականը։ Նա նախադեպ է ստեղծել՝ քաղաքապետի տեղակալներ նշանակելով այն մարդկանց, որոնք քաղաքի վարչակազմում ներկայացնում էին Մանոբո և Մորո ժողովուրդները, ինչը հետագայում պատճենվել է Ֆիլիպինների մնացած մասերում: 1998 թվականին նա այլևս չէր կարող կրկին առաջադրվել քաղաքապետի պաշտոնում ժամկետների սահմանափակման պատճառով և իր թեկնածությունը դրել է ներկայացուցիչների պալատում՝ դառնալով Դավաո քաղաքի 1-ին շրջանի կոնգրեսական։ 2001 թվականին Դուտերտեն կրկին առաջադրվել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնում և ընտրվել չորրորդ ժամկետով։ 2004 և 2007 թվականներին նա վերընտրվել է։
Չնայած թմրամոլության և թմրավաճառների խնդրի վերաբերյալ իր կոշտ դիրքորոշմանը, Դուտերտեն քաղաքի միջոցներից 12 միլիոն պեսո է ծախսել թմրամոլների վերականգնողական կենտրոնի կառուցման համար: 2003 թվականին նա հայտարարել է ամսական 2 հազար պեսո նպաստ տրամադրելու մասին յուրաքանչյուր թմրամոլի, որը կգա իր մոտ և կխոստանա հրաժարվել թմրանյութերից[11]։
2013 թվականին Դավաոն փրկարարներ և բժիշկներ է ուղարկել Տակլոբան՝ Հայյան թայֆունի զոհերին օգնություն տրամադրելու համար: Բոհոլ և Սեբու նահանգներում երկրաշարժի զոհերին ֆինանսական օգնություն է տրամադրվել[12]։
2015 թվականի սեպտեմբերի սկզբին զբոսաշրջիկը մերժել է բարում ծխախոտը մարելու պահանջը՝ դրանով իսկ խախտելով Դավաոյի հակածխախոտային օրենքը, որից հետո բարի տերը զանգահարել է քաղաքապետին։ Դուտերտեն անձամբ է ժամանել բար և ստիպել զբոսաշրջիկին կուլ տալ ծխախոտը։ Դրա համար Դուտերտեն քննադատության է ենթարկվել, հատկապես Ֆիլիպինների՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից[13]։
2010 թվականին Դուտերտեն ընտրվել է փոխքաղաքապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով իր դստերը՝ Սառա Դուտերտե-Կարպիոյին, որն ընտրվել է քաղաքապետ։ Նախագահներ Ֆիդել Վալդես Ռամոսը, Էստրադան, Մարիա Մակապագալ Առոյոն և Ակինոն Դուտերտեին առաջարկել են ներքին և տեղական ինքնակառավարման քարտուղարի պաշտոնը, սակայն ամեն անգամ նա հրաժարվել է: 2014 թվականի ապրիլին Ռոդրիգոն նաև հրաժարվել է «World Mayor Prize» մրցանակից, որը միջազգային հանձնաժողովը շնորհում էր նշանավոր քաղաքապետերին՝ ասելով, որ պարզապես կատարել է իր պարտականությունները։ Բացի այդ, Դուտերտեն հրաժարվել է Քաղցկեղի ամերիկյան միության մրցանակից և հակածխախոտային մրցանակից, որը շնորհվել է 2010 թվականին Սինգապուրում։
«Թայմ» ամսագրի կողմից «Դահիճ» մականունով պիտակված Դուտերտեին բազմիցս քննադատել են իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Amnesty International»-ը, առանց դատի և հետաքննության հանցագործների մահապատիժներին աջակցելու համար, որոնք իբրև կատարվել են «Դավաոյի մահվան ջոկատների կողմից»[14]։ 2009 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 11-րդ նստաշրջանի զեկույցում ասվել է. «Դավաոյի քաղաքապետը ոչինչ չի արել այդ սպանությունները կանխելու համար, իսկ նրա հրապարակային մեկնաբանությունները ստիպում են կարծել, որ նա աջակցում է դրանց»[15]։ «Human Rights Watch» կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2001-2002 թվականներին Դուտերտեն ռադիոյում և հեռուստածրագրերում նշել է մի շարք հանցագործների անուններ, որոնցից մի քանիսն ավելի ուշ սպանվել են[16]։ 2005 թվականի հուլիսին հանցավորության դեմ պայքարին նվիրված գագաթնաժողովում քաղաքական գործիչը հայտարարել է. «Հանցագործների արագ մահապատիժները մնում են առևանգումների և թմրավաճառության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը»[17]։
2015 թվականին Դուտերտեն հաստատել է իր և Դավաոյում առանց դատավարության հանցագործների սպանությունների միջև կապի առկայությունը, ինչպես նաև հայտարարել է, որ եթե դառնա նախագահ, ապա մահապատժի կենթարկի ընդհուպ մինչև հարյուր հազար հանցագործների[18]։
«Human Rights Watch»-ը Դուտերտեին կոչ է արել դադարեցնել Դավաոյում մահվան էսկադրոնների գործունեությունը[19]։
Նախագահական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սկզբին Դուտերտեն ԶԼՄ-ներում ակնարկել էր 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին՝ խոստանալով հաղթանակի դեպքում Ֆիլիպինները վերածել խորհրդարանական կառավարման ձև ունեցող դաշնային հանրապետության[20][21][22]։ Մեկ տարի առաջ համացանցում սկսվել էր Դուտերտեի կողմնակիցների առաջադրմանը սատարող արշավը, սակայն 2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ չունի պատշաճ որակավորում քաղաքի քաղաքապետի պաշտոնից ավելի բարձր պետական պաշտոններ զբաղեցնելու համար[23]։ Այնուամենայնիվ, 2015 թվականին՝ Բագիո քաղաքում երկրի դաշնայնացման կողմնակիցների ֆորումի ժամանակ, Դուտերտեն հայտարարել է, որ կընդգրկվի նախագահական մրցավազքում, քանի որ «անհրաժեշտ է փրկել հանրապետությունը»[24][25]։ Այս հայտարարությունից մի քանի օր անց նա կրկին միացել է Ֆիլիպինների «ազգային պայքար» դեմոկրատական կուսակցությանը՝ պնդելով, որ իրականում երբեք չի լքել այն և միայն 2013 թվականի Դավաոյի տարածաշրջանային ընտրությունների ժամանակ մանդատը փոխանցել է կուսակցության տեղական մասնաճյուղին: Ավելի ուշ կուսակցության առաջնորդ Ակիլինո Պիմենտել III-ը հաստատել է, որ Դուտերտեի թեկնածությունը քննարկվել է կուսակցության կողմից 2016 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների շրջանում՝ հատուկ նշելով, որ կուսակցության դիրքորոշումը Ֆիլիպինների դաշնայնացման անհրաժեշտության մասին համընկնում էր հենց Դուտերտեի ծրագրային հայտարարության հետ[26]։
2014 թվականի սեպտեմբերին Դուտերտեն մերժումով պատասխանել է նախագահի մեկ այլ թեկնածուի՝ երկրի գործող սենատոր Միրիամ Դեֆենսոր Սանտյագոյին Ֆիլիպինների բարձրագույն պաշտոնին համատեղ առաջադրվելու իր առաջարկին՝ առաջարկելով նրան դիտարկել պաշտպանության նախկին նախարար Ջիլբերտո Թեոդորո կրտսերի թեկնածությունը[27]։ 2015 թվականի մարտին «Լակաս-Քրիստոնյա և մուսուլման դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Ֆերդինանդ Մարտին Ռոմուալդեսը հայտարարել է կուսակցությունը նախագահական մրցավազքում ընդգրկելու մասին, իսկ կուսակցության անդամ կոնգրեսական Դանիլո Սուարեսը նկատել է, որ նրանք պետք է համոզեն Ջիլբերտո Թեոդորոյին հրաժարական տալ և այնուհետև մասնակցել նախագահական ընտրություններին Միրիամ Դեֆենսոր Սանտյագոյի հետ[28]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի հոկտեմբերին Սանտյագոն որոշում է կայացրել հօգուտ մեկ այլ քաղաքական գործիչ Բոնգբոնգ Մարկոսի[29]։
2015 թվականի հունիսի 21-ին՝ տեղական հեռուստատեսության շաբաթական հաղորդման ժամանակ, Դավաո Դուտերտեն նշել է, որ դիտարկում է իր ընկերների և կողմնակիցների առաջարկը՝ առաջադրվել 2016 թվականի նախագահական ընտրություններում։ Նա նաև հավելել է, որ այդ հարցում վերջակետ կդնի բուն արշավի սկզբում[30]։ Միևնույն ժամանակ՝ չորս օր անց, Մակաթիում կայացած «ASIA CEO Forum» գործարար համաժողովում նա հայտարարել է, որ չի առաջադրվելու ընտրություններում և ընդհանրապես երբեք չի ցանկացել դա: Մեկ ամիս անց, պատասխանելով Ֆիլիպինների արդարադատության նախարար Լեյլա դե Լիմայի՝ Դուտերտեի հետ հետագայում աշխատելու ցանկության մասին ռեպլիկային, նա հայտարարել է, որ նախագահական մրցարշավի ընթացքում քարոզելու է Լիբերալ կուսակցության դեմ այն դեպքում, եթե Դե Լիման մնա նրա կազմում՝ նախարարին անվանելով կեղծավոր, իսկ նրա աշխատանքի սկզբունքները՝ «փտած»[31]։
2015 թվականի օգոստոսին՝ զինվորական սպաների հետ հանդիպման ժամանակ, Դուտերտեն շփվել է Ֆիլիպինների մաոիստական կոմունիստական կուսակցության հիմնադիր Խոսե Մարիա Սիսոնի հետ, որը ժամանակին նրա լիցեյի դասախոսն էր։ Զրույցի ընթացքում նա Սիսոնին ասել է, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե կուսակցության զինված թևը՝ նոր ժողովրդական բանակը, հրաժարվի իր ավելի քան քառասուն տարվա ապստամբ գործունեությունից, քանի որ «զինված պայքարը՝ որպես ժամանակակից աշխարհում հասարակության մեջ փոփոխությունների հասնելու միջոց, հնացած մեթոդ է»։ ԶԼՄ-ներին Դուտերտեն հայտարարել է, որ 2016 թվականի իր ծրագրերի մասին Սիսոնի հարցին նա պատասխանել է, որ առայժմ այդպիսիք չունի[32]։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 30-ի երեկոյան՝ իր երդմնակալության արարողությունից ժամեր անց, Մանիլայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, Դուտերտեն նման ելույթ է ունեցել․
Դուտերտեի նախագահության սկիզբով երկրում սկսվել են թմրավաճառների զանգվածային սպանություններ։ Դրանից հետո ԱՄՆ-ն Ֆիլիպինների կառավարությանը հայտարարել է, որ կարող է դադարեցնել զենքի մատակարարումը Ֆիլիպինների բանակին, եթե հետագայում ևս այդ երկրում տեղի ունենան իրավունքի գերակայության սկզբունքի, ընթացակարգային երաշխիքների և մարդու իրավունքների խախտումներ: Ֆիլիպինների կառավարությունը հայտարարել է, որ դեմ է արտադատական հաշվեհարդարներին, որոնք տեղի են ունենում առանց իրավապահ մարմինների մասնակցության, թեև մտադիր է արմատախիլ անել թմրավաճառությունը:
2016 թվականի օգոստոսին համաշխարհային ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Ֆիլիպիններում սպանվել են 900 թմրավաճառներ, սպանությունները տեղի են ունեցել ոստիկանության և քաղաքացիական ակտիվիստների (ժողովրդական ջոկատ) կողմից կազմակերպված արշավանքների և հատուկ գործողությունների ժամանակ: Դուտերտեն ճեպազրույցներից մեկի ժամանակ կարդացել է հարյուրավոր քաղաքական գործիչների, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների և այլ ազդեցիկ մարդկանց անուններ և ասել, որ նրանք կապ ունեն թմրանյութերի պատրաստման և վաճառքի հետ, դրանից շահույթ են ստանում, և հրամայել է հանձնվել:
2016 թվականի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը հայտարարել է, որ Դուտերտեին կոչ անելը սպանել նրանց, ում նա թմրավաճառ է համարում, անպատասխանատու քայլ է, ավելին՝ նման արարքները հանցագործություն են: Ի պատասխան դրան՝ օգոստոսի 21-ին Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ քննարկում է Ֆիլիպինների՝ ՄԱԿ-ից դուրս գալու հարցը[35]:
«Հնարավոր է, որ մենք պետք է առանձնանանք ՄԱԿ-ից։ Ինչու՞ պետք է լսենք այս հիմարությունները»։
Դուտերտեն նաև ասել է, որ Սիրիայում և Իրաքում ՄԱԿ-ը չի կարող հաղթահարել սովը, ահաբեկչությունը և ռազմական հակամարտությունները՝ նկատի ունենալով Սիրիայի քաղաքացիական պատերազմը և ԻԼԻՊ-ն: Դուտերտեն նաև ասել է, որ քննարկում է նոր միջազգային մարմին ստեղծելու հնարավորությունը, որը, նրա կարծիքով, ավելի լավ կլինի, քան ՄԱԿ-ը, և որը բաղկացած կլինի Ֆիլիպիններից, Չինաստանից և Աֆրիկայի որոշ երկրներից:
2016 թվականի սեպտեմբերի 5-ին Դուտերտեն իր ելույթում վիրավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Ֆիլիպիններում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Լաոսում Արևելյան Ասիայի և Համաշխարհային պետական առաջնորդների ՀԱՊԱ գագաթնաժողովի մեկնարկից առաջ[36]․
«Դուք պետք է հարգանք ցուցաբերեք։ Պետք չէ հայտարարություններ անել և դատարկ հարցեր նետել»։
Բնօրինակ տեքստ (անգլ.)You must be respectful. Do not just throw questions and statements. Putang-ina, mumurahin kita diyan sa forum na ‘yan!
Քիչ անց նախագահ Դուտերտեի մամուլի ծառայության ժամանակ ներողություն է խնդրել իր խոսքերի համար[37]։
Նա նաև ասել է, որ Ֆիլիպիններն անկախ երկիր է, այլ ոչ թե ԱՄՆ-ի գաղութ, և այդ պատճառով այդ երկրի նախագահին ոչ ոք չի կարող քննադատել (Օբաման ցանկացել է գագաթնաժողովում քննարկել Ֆիլիպիններում զանգվածային սպանությունները Դուտերտեի և երկրների այլ առաջնորդների հետ): Հաջորդ գրառման մեջ Օբաման չեղարկել է Դուտերտեի հետ հանդիպումը նույն այն օրը, երբ Դուտերտեն ներողություն է խնդրել Օբամայից[38]․
«Ես չեմ ուզում վիճել նրա հետ։ Նա աշխարհի ցանկացած երկրի ամենաուժեղ նախագահն է»։
Նա նաև ասել է, որ ափսոսում է, որ իր խոսքերը բուռն արձագանք են առաջացրել աշխարհում, և որ իր ասածը անձնական հարձակում չէր ԱՄՆ նախագահի վրա:
2016 թվականի սեպտեմբարի 9-ին Դուտերտեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «հիմար» է անվանել․
«Ես ինքս ինձ ասացի, որ դու՝ Բան Կի Մուն, ընդամենը մեկ այլ հիմար ես։ Ես շարունակելու եմ քարոզարշավը հանցագործների դեմ, չեմ խղճում նրանց։ Ինձ չի հետաքրքրում»։
2016 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Ֆիլիպիններում արդեն սպանվել է 2400 թմրավաճառ։ Ֆիլիպինների ներքին գործերի նախարարության պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իշխանություններին հանձնվել են ևս 700 000 թմրավաճառներ և թմրամոլներ, որպեսզի խուսափեն Լինչի դատաստանի հաշվեհարդարից[39]։ 2016 թվականի սեպտեմբերի կեսերին Սենատը սկսել է լսել Էդգար Մաոբատոյի (Edgar Matobato) ցուցմունքները, որը ներկայացել է որպես «Պատժիչների ջոկատ»-ի նախկին գրոհային «Դուտերտե», որը Դուտերտեին մեղադրել է 2010 թվականին մրցակից քաղաքական գործիչ Պրոսպերո Նոգրալեսի՝ ձեռքով սպանության մեջ[40]։ Լսումների ժամանակ վկան այնքան է շփոթվել ցուցմունքների մեջ, որ դա լրջորեն վարկաբեկել է նախագահի դեմ տրամադրված սենատորներին։ Լսումներն ավարտվել են առանց նախագահի համար որևէ հետևանքների, սակայն սոցիալական ցանցերում վրդովմունքի ալիք են առաջացրել այդ սենատորների և բյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսերի պատճառով:
Ռոդրիգո Դուտերտեն ավելի վաղ՝ ի պատասխան թմրաբիզնեսի դեմ պայքարի իր մեթոդների քննադատությանը, հայտարարել էր, որ ժամանակն է «հրաժեշտ տալ ԱՄՆ-ին», որը Ֆիլիպինների ավանդական դաշնակիցն է:
«Ես փոխում եմ դաշնակիցներին ձեր գաղափարական կարգով, և հնարավոր է՝ ես գնամ նաև Ռուսաստան՝ Պուտինին ասելու, որ այսուհետ մենք երեքով՝ Չինաստանը, Ֆիլիպինները և Ռուսաստանը, դեմ ենք մնացած աշխարհին։ Ուրիշ ճանապարհ չկա»։
ԱՄՆ-ն և Եվրոպան քննադատության են ենթարկել Դուտերտեին, ինչին նա պատասխանել է խիստ գրգռված տոնով՝ ուղարկելով Եվրամիություն «հայտնի հասցեով»[41][42]․
«Ես կարդացել եմ, որ Եվրամիությունը դատապարտել է իմ գործողությունները։ Ես նրանց կասեմ. դուք դա անում եք ձեր մեղքերի քավության համար: Նրանք կեղծավոր են: Նայեք պատմությանը, իրադարձությունների հանրագիտարանին: Նրանք են՝ Բրիտանիան, Ֆրանսիան։ Իսկ հիմա ԵՄ-ն դեռ համարձակվում է դատապարտել ինձ»։
2021 թվականի հոկտեմբերին Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ 2022 թվականին չի առաջադրվի փոխնախագահի պաշտոնում և կհեռանա քաղաքական կյանքից[43]։
Ավելի ուշ՝ նույն թվականի դեկտեմբերի 9-10-ը, մասնակցել է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին», որն անցկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ։ Գագաթնաժողովում արտասանած ելույթում Դուտերտեն խոստացել է 2022 թվականին Ֆիլիպիններում «արդար, խաղաղ, ազատ» ընտրություններ[44][45]։
2022 թվականի մայիսին քննադատել Է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և հայտարարել, որ նա, ի տարբերություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «սպանել է կրիմինալի ներկայացուցիչներին, այլ ոչ թե ծերերին և երեխաներին»[46]։
«...Պուտինը և ես երկուսս էլ մարդասպաններ ենք։ Ես ձեզ ֆիլիպինցիներիդ վաղուց ասել եմ, որ ես իսկապես սպանում եմ: Բայց ես սպանում եմ հանցագործներին, ես չեմ սպանում երեխաներին և ծերերին: Մենք Պուտինի հետ պատկանում ենք երկու տարբեր աշխարհներ»։
— նախագահ Դուտերտեն 2022 թվականի մայիսին[47]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականից ամուսնացած է եղել Էլիզաբեթա Զիմերմանի հետ։ 2000 թվականին դատարանի կողմից ստացել է առանձին բնակության թույլտվություն։ Այս ամուսնության ժամանակ նա ունեցել է վեց երեխա:
Դուտերտեն ներկայումս ապրում է նախկին բուժքույր Սյելիտա «Հոնեյլետ» Ավանսենիեի հետ։
Քույրը՝ Սառա Դուտերտեն, 2022 թվականի ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Ինքը՝ Դուտերտեն, 2022 թվականի ընտրություններում առաջադրվել է փոխնախագահ։
Դուստրը՝ Սառա Դուտերտե Կարպիոն, գլխավորել է «կոալիցիա հանուն փոփոխությունների» և «քրիստոնյա-մուսուլման դեմոկրատներ» կուսակցությունը, ինչպես նաև Դավաո քաղաքի քաղաքապետն է[48]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.youtube.com/watch?v=R1f3DVZega4
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Personal Data Արխիվացված 2015-09-24 Wayback Machine from i-site.ph. URL last accessed 2006-10-14.
- ↑ «Rodrigo Roa Duterte: 16th President, first Mindanawon to lead the country». MindaNews. Արխիվացված է օրիգինալից 2017-12-09-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «Duterte seals presidency in Congress official tally». Philippine Daily Inquirer. 2016-05-27. Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «Duterte, Robredo win in final, official tally». Philstar.com. 2016-05-27. Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին. Վերցված է 2021-11-19-ին.
- ↑ «Official count: Duterte is new president, Robredo is vice president». CNN Philippines. 2016-05-27. Արխիվացված օրիգինալից 2018-12-25-ին. Վերցված է 2016-05-27-ին.
- ↑ «Duterte matriarch dies at 95 — Inquirer.net». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-11-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 29 (օգնություն) - ↑ «17 Things You Didn't Know About Rodrigo Duterte — FilipiKnow». Արխիվացված օրիգինալից 2016-01-25-ին. Վերցված է 2016-01-11-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 48 (օգնություն) - ↑ «22 things to know about 'Duterte Harry' — Rappler». Արխիվացված օրիգինալից 2017-02-15-ին. Վերցված է 2016-01-13-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 40 (օգնություն) - ↑ «Accomplishments of Mayor Duterte to date». Enter Davao. Enter Davao. Արխիվացված է օրիգինալից 2016-11-14-ին. Վերցված է 2016-01-12-ին.
- ↑ «Duterte forces smoking tourist to swallow cigarette butt». Rappler. Արխիվացված օրիգինալից 2016-01-11-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ Zabriskie, Phil: The Punisher Արխիվացված 2008-07-24 Wayback Machine, Time magazine (Asia edition), June 24, 2002. URL last accessed 2006-10-12.
- ↑ «Report of the Special Rapporteur on extrajudicial, summary or arbitrary executions» (PDF). Office of the United Nations High Commissioner for Human Rights. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ «"You Can Die Any Time" Death Squad Killings in Mindanao» (PDF). www.hrw.org. Human Rights Watch. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020-12-31-ին. Վերցված է 2014-09-06-ին.
- ↑ Cullen, Fr. Shay (2006-05-07). «We must stand against the death squads». The Manila Times. Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին. Վերցված է 2014-09-06-ին.
- ↑ «Duterte admits links to Davao Death Squad». ABS-CBN News. Արխիվացված օրիգինալից 2015-12-01-ին. Վերցված է 2016-01-14-ին.
- ↑ Rodrigo Duterte: The Rise of Philippines’ Death Squad Mayor — Human Rights Watch. Արխիվացված 2016-09-01 Wayback Machine
- ↑ «Duterte talks about what he'll do if he's elected president in 2016». Coconuts Manila. 2015-01-26. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ Serrano, Ben (2015-01-26). «Duterte eyes abolition of Congress». Yahoo News Philippines. Արխիվացված է օրիգինալից 2015-02-05-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ Serrano, Ben (2015-01-26). «Duterte eyes abolition of Congress if elected president in 2016». The Philippine Star. Արխիվացված է օրիգինալից 2016-05-02-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ Hogaza, Mary Rose (2014-02-05). «Duterte shrugs off calls to run for president». Manila Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2015-07-03-ին.
- ↑ Micua, Leonardo V. (2015-02-19). «Duterte to run for president 'if only to save the republic' but does not have P10B in campaign money». Philippine News Agency. Interaksyon.com. Արխիվացված է օրիգինալից 2015-02-21-ին.
- ↑ Esmaquel, Paterno II (2015-02-21). «Duterte 're-enters' PDP-Laban amid 2016 prospects». Rappler.com. Արխիվացված է օրիգինալից 2015-06-01-ին. Վերցված է 2015-06-01-ին.
- ↑ Fernandez, Amanda (2015-02-21). «Pimentel: PDP-Laban might field Davao Mayor Duterte in 2016 polls». GMA News Online. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ «Poe says no; Duterte tells Santiago: Take Gibo Teodoro». INQUIRER.net. 2014-09-14. Արխիվացված է օրիգինալից 2014-12-20-ին. Վերցված է 2015-05-13-ին.
- ↑ Rosario, Ben (2015-03-29). «Lakas-CMD eyeing 'Gibo' Teodoro for 2016». The Manila Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2015-10-20-ին. Վերցված է 2015-05-23-ին.
- ↑ «Miriam Santiago: Bongbong Marcos is my running mate». Rappler. Արխիվացված օրիգինալից 2016-01-06-ին. Վերցված է 2016-01-13-ին.
- ↑ Dioquino, Rose-An Jessica; Aguinaldo, Sandra (2015-06-22). «Duterte says he will now 'consider' presidential bid». GMA News. Արխիվացված է օրիգինալից 2015-06-22-ին. Վերցված է 2015-06-22-ին.
- ↑ Tupas, Jefry (2015-07-22). «Draft Leila, I go against LP – Duterte - The Manila Times Online». The Manila Times. Արխիվացված օրիգինալից 2015-07-17-ին. Վերցված է 2015-07-21-ին.
- ↑ Nawal, Allan (2015-08-09). «Duterte to Joma: I'll run if NPA yields arms». Philippine Daily Inquirer. Արխիվացված օրիգինալից 2015-08-09-ին. Վերցված է 2015-08-09-ին.
- ↑ «Philippines president Rodrigo Duterte urges people to kill drug addicts». The Guardian (անգլերեն). 2016-07-01. Արխիվացված օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2023-12-29-ին.
- ↑ «"License to Kill"». Human Rights Watch (անգլերեն). 2017-03-02. Արխիվացված օրիգինալից 2017-12-06-ին. Վերցված է 2023-12-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - ↑ Президент Филиппин пригрозил выходом страны из ООН Արխիվացված 2016-08-22 Wayback Machine Филиппины пригрозили выйти из ООН из-за обвинений в убийствах наркодилеров Արխիվացված 2016-08-22 Wayback Machine // 21 августа 2016
- ↑ Президент Филиппин грубо оскорбил Обаму из-за критики методов борьбы с наркоторговлей «Я прокляну тебя в Лаосе», — наглый и неуравновешенный лидер Филиппин жестко обозвал Обаму, оскорбив и его мать Արխիվացված 2016-09-06 Wayback Machine // 5 сентября 2016
- ↑ Kate Bennett (2016-09-06). «Philippines President Duterte Apologizes to Obama for Calling Him the "Son of a Whore"». Independent Journal Review. Արխիվացված օրիգինալից 2016-09-23-ին. Վերցված է 2016-09-22-ին.
- ↑ «Президент Филиппин после встречи с Обамой назвал генсека ООН «дураком»». Արխիվացված օրիգինալից 2017-05-04-ին. Վերցված է 2016-10-24-ին.
- ↑ Vasudevan Sridharan (2016-09-19). «Philippines: Duterte jokes he cannot kill all 700,000 drug pushers who surrendered». Արխիվացված օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2016-09-22-ին.
- ↑ Larano, Cris (2016-09-15). «Philippine President Duterte Ordered Killings as Mayor, Senate Witness Says». Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2016-09-21-ին. Վերցված է 2016-09-22-ին.
- ↑ США «ошеломлены» заявлениями президента Филиппин Родриго Дутерте Արխիվացված 2017-08-16 Wayback Machine // BBC. 24.10.2016
- ↑ 'F*** you,' Duterte tells European Union Արխիվացված 2019-07-08 Wayback Machine // ABC-CBN News. 20.09.2016
- ↑ Philippines: le président Rodrigo Duterte annonce son retrait prochain de la vie politique Արխիվացված 2021-10-02 Wayback Machine.
- ↑ «At Biden's Democracy Summit, Duterte vows 'honest, peaceful, free' 2022 PH elections». Արխիվացված օրիգինալից 2021-12-11-ին. Վերցված է 2021-12-15-ին.
- ↑ Summit Participant Statement of the Philippines for 2021 'Summit for Democracy'
- ↑ «Duterte hits Putin: I kill criminals, not children, elders». AP NEWS (անգլերեն). 2022-05-24. Արխիվացված օրիգինալից 2022-05-24-ին. Վերցված է 2022-05-24-ին.
- ↑ «Philippine President Duterte slams Putin for Ukraine killings». Al Jazeera (անգլերեն). 2022-05-24. Արխիվացված օրիգինալից 2022-06-05-ին. Վերցված է 2022-05-24-ին.
- ↑ «Дочь президента Филиппин возглавила одну из политических партий страны». РИА Новости (ռուսերեն). 2021-11-17:15:29. Արխիվացված օրիգինալից 2021-11-22-ին. Վերցված է 2021-11-22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժելտով Մ. Վ. (2016-09-27). «Ֆիլիպիններ. Ռոդրիգո Դուտերտեն և Նիցշեի անդունդը». ИнтерИзбирком. Վերցված է 2016-09-28-ին.
- «Բռնության միջուկային պայթյուն». Ֆիլիպինների իշխանությունները մայիսից ի վեր ավելի քան 1000 թմրավաճառ են սպանել // 12.08.2016
- Պատժիչ, հայհոյող, խուլիգան. Ռոբերտ Դուտերտե - 75 // Газета.Ru, 28.03.2020
- Մարտի 28 ծնունդներ
- 1945 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆիլիպինների նախագահներ
- Ֆիլիպիններ
- Ֆիլիպինցի հակակոմունիստներ
- Քաղաքապետեր
- Վիսայյա
- 21-րդ դարի իրավաբաններ
- Ֆիլիպինցիներ
- 20-րդ դարի իրավաբաններ
- Հակակոմունիստներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Իրավաբաններ
- Նախագահներ
- Պետության գործող ղեկավարներ
- Պետության ղեկավարներ
- Նախկին քրիստոնյաներ
- 1944 ծնունդներ
- Դատախազներ
- Իրավագետներ
- Քաղաքականություն
- Ցեղասպանության կազմակերպիչներ