Ֆիդել Վալդես Ռամոս
| Ֆիդել Վալդես Ռամոս թագալերեն Fidel Valdez Ramos | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 18, 1928[1][2][3][…] |
| Ծննդավայր | Lingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ |
| Մահացել է | հուլիսի 31, 2022[4] (94 տարեկան) |
| Մահվան վայր | Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | մեթոդիզմ |
| Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Ատենեո դե Մանիլա համալսարան, Ֆիլիպինների համալսարան, Centro Escolar University? և National Defense College of the Philippines? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ և ռազմական հրամանատար |
| Ամուսին | Amelita Ramos? |
| Ծնողներ | հայր՝ Narciso Ramos?, մայր՝ Angela Valdez Ramos? |
| Զբաղեցրած պաշտոններ | Chairman of the Joint Chiefs?, Ֆիլիպինների նախագահ, Ազգային պաշտպանության քարտուղար և Chairman of the Joint Chiefs? |
| Կուսակցություն | Lakas–CMD? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Cristina Ramos-Jalasco? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Ֆիդել Վալդես Ռամոս (իսպ.՝ Fidel Valdez Ramos, մարտի 18, 1928[1][2][3][…], Lingayen, Ilocos Region, Ֆիլիպիններ - հուլիսի 31, 2022[4], Մակատի, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինցի պետական գործիչ, Ֆիլիպինների 12-րդ նախագահը (1992-1998 թթ.), Ֆիլիպինների պաշտպանության նախարարը (1988-1991 թթ.), Ֆիլիպինների գլխավոր շտաբի պետը (1986-1988 թթ.), Ֆիլիպինների ոստիկանական ծառայության պետը (1980-1986 թթ.)։
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր անդամ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնողները եղել են քաղաքական վերնախավից․ հայրը եղել է Ֆիլիպինների խորհրդարանի անդամ և արտաքին գործերի նախարար։ Ֆիդել Ռամոսը կրթություն է ստացել ԱՄՆ-ի Վեստ Փոյնթ ռազմական ակադեմիայում, որտեղ զարգացող երկրների համար կրթել են են բազմաթիվ սպաներ, որոնք հետագայում դարձել են աջակողմյան ռազմական հեղաշրջումների մասնակիցներ։ Սովորել է նաև Իլինոյս նահանգի համալսարանում։
Զինվորական կարիերան և դերը հեղափոխության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեական և Վիետնամի պատերազմների մասնակից է։ Նախագահ Ֆերդինանդ Մարկոսի օրոք, որպես ոստիկանական ուժերի ղեկավար հետևել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։
1986 թվականին, արտահերթ նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները հակասական են եղել (երկու թեկնածուներն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի և հակառակորդների կողմից կեղծիքների մասին), երկրում բողոքի ցույցեր են բռնկվել Մարկոսի բռնապետության դեմ։ Ցույցերի նախաձեռնողը եղել է Մարկոսի գլխավոր հակառակորդը Կորասոն Ակինոն։ Ընդդիմությանը աջակցել են կաթոլիկ եկեղեցին, պաշտպանության նախարար Խուան Էնրիլեն ու Ֆիդել Ռամոսը։ Ռամոսն ու Էնրիլեն օգնել են Կորազոն Ակինոյին ռազմական հեղաշրջում իրականացնելու գործում։
Հեղաշրջումից և Մարկոսի փախուստից հետո Ռամոսը ստացել է գլխավոր շտաբի պետի նոր պաշտոնը։ Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո նա բանակը մաքրել է տապալված նախագահի կողմնակիցներից։ 1988 թվականին Ռամոսը նշանակվել է երկրի պաշտպանության նախարար։
1992 թվականին նախագահական լիազորությունների ավարտից հետո Կորասոն Ակինոն նրա թեկնածությունն առաջարկել է որպես իր իրավահաջորդ։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իրեն դրսևորել է աջ թևի քաղաքական գործիչ, 1986 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո նրա հանձնարարականով Ակինոն կառավարության կազմից հեռացրել է ձախակողմյան նախարարներին։
Իշխանության գալուց հետո նա շարունակել է շուկայական բարեփոխումների, սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների ներգրավման քաղաքականությունը։
Ֆիդել Վալդես Ռամոսը մահացել է 2022 թվականի հուլիսի 31-ին, COVID-19-ի պատճառած բարդություններից[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 https://www.manilatimes.net/2022/07/31/news/former-president-fidel-v-ramos-succumbs-to-covid-19/1852907
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://www.scout.org/BronzeWolfAward/List
- ↑ «Об открытии Центра АСЕАН в Москве — МГИМО-Университет». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Умер бывший президент Филиппин, БЕЛТА, 31.07.2022
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Մարտի 18 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Հուլիսի 31 մահեր
- 2022 մահեր
- ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- COVID-19-ից մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Պետության ղեկավարներ
- Վիետնամի պատերազմի մասնակիցներ
- Ֆիլիպինների նախագահներ
- Ֆիլիպինցի հակակոմունիստներ